User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 70 հատից

Թեմա: Սիլվա Հակոբյան

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Universe-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2007
    Գրառումներ
    2,293
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պատկերացնում եք երկու շարժում չիմացող մարդը, որ բեմի վրա չի կարողանում տակտով շարժվել Սիլոյի պար է սովորացնում մի ամբողջ ազգի, ու էնպիսի պար, որ մանկապարտեզի երեխան անգամ այդպիսի շարժումներ չի անում:
    Բայց դու տեղը դրեցիր լավ Հա, նկատել եմ, բեմում շատ սահմանափակա, իսկ խոսքում` արդեն ասել եմ,որ իր ամենաշքեղ և գրագետ շնորհակալության արտահայտման խոսքը դա ՄԵՐՍԻ-ն է, ու մի փոքր էլ ջրիկ, որը աղջկան չի սազում...
    բայց մեկա էն սկզբի երգերից միք անիսը լավն են

  2. #2
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ

    «Սիլոյի Պար» - ի մասին եմ ուզում խոսել, չնայած արդեն ասվեց ինչ պիտի ասեի... երգը կա, ասվում ա Սիլոյի պար, այսինքն երգչուհու՝ Սիլվա Հակոբյանի պար: Մեկը մի հատ հարցնի, թե էտ պարը ոնց են էլի պարում? Ով ա հորինել տենց պար? Ու երգի բառերում ասվում ա, որ վաղն ամբողջ աշխարհը կպարի Սիլոյի պարը... այ ստեղ նեռվայնանում եմ... դուրս ա գալիս, որ եթե շարժենք ոտքերը, հետո կոնքերը, հետո էլ ձեռքերը, կստացվի, որ մենք պարում ենք Սիլոյի պարը? Ես կարող ա 100 տարի ա տենց պարում եմ, ուրեմն արդեն ինչ որ մեկը որոշեց, որ ես իրա սեփականաշնորհած պարն եմ պարում?

    Որպես երգչուհի սուտ կլնի, որ ասեմ վատ երգչուհի ա, ուղղակի էտքան հարմարվել կոմերցիային նշանակում ա արվեստի առևտրով զբաղվել: Հա, ճիշտ ա, բոլորն էլ ուզում են փող աշխատեն, բայց սա նմանվում ա խարդախության ժողովրդին պրիմիտիվացնելու հիմքով:

    Բայց ասեմ, «Սիլոյի Պար» - ի երաժշտությունը վատը չի:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sophie (21.07.2010)

  4. #3
    Անդամության թեկնածու Penelopa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2010
    Գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում BeatleMan-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես քանի գնում ա հակառակի մեջ եմ համոզվում ցավոք սրտի
    Հա հասկանում եմ, որ այն ինչ տեսնում ենք, էնքան էլ չի հուսադրում, բայց սա էլ ա անցնելու… Իհարկե սա չի նշանակում, որ չի լինելու անորակ երաժշտություն, չէ, ուղղակի որակը կգերակշռի:

    Բայց դու տեղը դրեցիր լավ Հա, նկատել եմ, բեմում շատ սահմանափակա, իսկ խոսքում` արդեն ասել եմ,որ իր ամենաշքեղ և գրագետ շնորհակալության արտահայտման խոսքը դա ՄԵՐՍԻ-ն է,
    Դե բեմական պահվածք ասվածը մերոնց համար չէ: Հասկանում եք ինչ կարիք կա հանդիսատեսի համար մի քիչ աշխատել իրենց վրա, չէ որ հանդիսատսը հալած յուղի պես ընդունում է այն, ինչ նրանք տալիս ենք, ու դեռ մի բան էլ շնորհակալ լինում…

    Բայց այս ամենի հետ մեկտեղ, ես համոզված եմ, եթե Սիլվա Հակոբյանը սկսի որակ ունեցող երգեր երգել, մշակի իր բեմական պահվածքը, մի քիչ ավելի շատ աշխատի իր վրա, շաաատ ավելիին կհասնի:

  5. #4
    Դուք դեռ չգիտեք ես ով եմ
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2010
    Գրառումներ
    302
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեմ կարողացել Սիլվա Հակոբյանի մասնակցությամբ «Երջանկության մեխանիկա»ն նայեմ, չ՞եք ասիի թէ որտեղից եմ կարող գտնեմ Սիլվա Հակոբյանի մասնակցությամբ «Երջանկության մեխանիկա»ն:
    Շատ շնորհակալ եմ:

  6. #5
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում wem-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ կարողացել Սիլվա Հակոբյանի մասնակցությամբ «Երջանկության մեխանիկա»ն նայեմ, չ՞եք ասիի թէ որտեղից եմ կարող գտնեմ Սիլվա Հակոբյանի մասնակցությամբ «Երջանկության մեխանիկա»ն:
    Շատ շնորհակալ եմ:
    Ստեղ նայի:

  7. #6
    Դուք դեռ չգիտեք ես ով եմ
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2010
    Գրառումներ
    302
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Apeh Jan-ի խոսքերից Նայել գրառումը
    Ստեղ նայի:
    Եթէ հնարավոր է կոնկռետ լինքը տվեք:
    Շնորհակալություն:

  8. #7
    Մշտական անդամ Reh32-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.12.2009
    Գրառումներ
    215
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ասելիքս շատա, իմ վերլուծությունից եկել եմ այն կարծիքին, որ Մանե Հակոբյանը երգերը կառուցում է ռիթմիկ հենքի վրա, հիմա ասածս ինչ ա, որ ասում ենք սաղ երգերը նման ա նման ա , դա յուրաքանչյուր ստեղծագործողի ձեռագիրն ա, նոտաները սահմանափակ են, լադերն էլ ներառած հնդկականն ու արևելյանը, նույնպես. ու բնականաբար թե արևմուտքում ու թե արդեն մեզ մոտ հիմնական գործոնը դառնում ա ռիթմը. իրականում երաժշտության մեջ ռիթմն էլ ա սահմանափակ քանակությամբ, իսկ ռիթմիկ պատկերը հնարավորություն ա տալիս ազատ ստեղծագործել թեկուզ նույն լադի վրա. Դասախոսս աշուղագետ Թովմաս Պողոսյանը մի անգամ դժգոհեց հայտնի աշուղական երգիչներից մեկից, ասելով, որ շեղվել ա աշուղականից ու հայտ ներկայացրել ռաբիզներին, հիմա որ նայում եմ Պողոսյանը ճիշտ ա ասում, բայց մյուս կողմից էտ մարդը աշուղական երգելով չի կարում տունը պահի, գնա բանվորություն անի? Դե սենց ոչ մեկ իրավունք չունի կողքից նստել, ու սուրճ խմելով ասել, թե ինչ իրավունք ունեն մխտռել մեր աշուղականը? Հիմա Սիլոյինն ա, երգում ա էն ինչ լսում են, կամ լսում են էն ինչ երգում ա , բայց իրա դեպքում ի տարբերություն աշուղականը ռաբիզի հետ փոխած երգչի, ամեն ինչ մի քիչ ուրիշ ա. Ինքը չի հասկանում իրա արածի ողջ պատասխանատվությունը, կարևորությունը, չի հասկանում, որ Հայաստանում սկսած մարշուտկայի վարորդից, մինչև ամենահայտնի գործարարը, փորձում են գերշահույթ ստանալ. չի հասկանում, որ պատասխանատու ա բոլորի առաջ, ու ստեղ խնդիրը փոխվում ա նրան, թե բա լավ ոնց անենք, որ հասկանա? Գործիքավորումը շատ վատնա իրա երգերի. Փող չեն ծախսում. Իսկ փիսիկի ձեներ հանելով երգչուհիներից շատերը գրավել են հայկական շոուբիզնեսի Օլիմպը, կամ Արագածը, բայց դե հույսներս նոր սերունդի վրա դնել էլ չի կարելի, պատահական, կիսաքնած վիճակում, որ մատս կպնում ա հեռակառավարման վահանակին, ու թիվ 5 ալիքում եմ հայտնվում........ . լավ չի
    Իսկ ես նաև ցավում եմ, որ կոնսերվատորիայում, ժողովրդական երգի դասարանում սովորող ցանկացած ուսանող իրա հեռախոսի մեջ թուրքական, ադրբեջանական մուղամի պապկաներ ունի. Որ դասախոսն էլ հարցնում ա ինչի էս թուրքական լսում, ասում ա բա որովհետև մենք հայկական երաժշտություն ու կատարող չունենք կամ շատ քիչ ունենք. Էս դեպքում կարելի ա փորձել մեղավորներին անցյալ դարում ման գալ. Ինչ որ մեկը ինձ կարա ասի թե սա տիպիկ հայկական երգ ա, մելիզմները, լադը տեսակը, ռիթմը. Շուշան Պետրոսյան? Որ մասն ա հայկական? Կոմիտաս? հա համաձայն եմ, բայց ցավոք 100 տարի առաջվանը կամ ժողովրդի մեծ զանգվածներին հասանելի, կամ հասկանալի չի, կամ էլ մենք սուպերսթար ավելի շատ ենք նայում, քան դուդուկի ընտրյալներ.
    Խնդիրը Սիլվա Հակոբյանը չի, էտքան էլ.
    լավ չի

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հարդ (23.07.2010)

  10. #8
    Դուք դեռ չգիտեք ես ով եմ
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2010
    Գրառումներ
    302
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Apeh Jan-ի խոսքերից Նայել գրառումը
    Ստեղ նայի:
    Ոճ, այստեղ չկար:

  11. #9
    Պատվավոր անդամ Universe-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2007
    Գրառումներ
    2,293
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ

    Ջազի Սիրահարներին` Սիլվա Հակոբյան - Փոքրիկ Ջազմեն (կարծեմ 8 տարեկանում)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ցոլակ Հակոբյան(հակասթրես)
    Հեղինակ՝ Haykolo007, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 39
    Վերջինը: 02.02.2011, 12:28
  2. Սիլվա Կապուտիկյան
    Հեղինակ՝ vartabooyr, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 43
    Վերջինը: 28.12.2010, 00:53
  3. Սիլվա Հակոբյանի՝ մայրիկիս աշխատանքները:
    Հեղինակ՝ AniwaR, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 33
    Վերջինը: 22.06.2010, 15:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •