User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 70 հատից

Թեմա: Սիլվա Հակոբյան

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #12
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիլվայի «Գիշեր է» երգն իսկապես վատը չէր։ Կարծում եմ՝ ըստ արժանվույն էր հաջողության հասել, ու թվում էր՝ խոստումնալից սկիզբ է նորելուկ երգչուհու համար։ Բայց կյանքը ցույց տվեց, որ Սիլվան էլ համարյա բոլորի պես, որոշակի հաջողություն ու հայտնիություն ձեռք բերելով, ի վերջո ձուլվեց առկա աստղիկների գորշ զանգվածին ու կորավ դրա մեջ որպես անհատականություն... Ցավոք, մեր էստրադայում սա արդեն վաղուց տխուր օրինաչափություն է դարձել...
    Շատ երգեր չեմ լսել, բայց մի քանիսն էս թեմայում լսեցի ու... իսկապես հիասթափվելու բան է։ Պարզունակ, ծեծված բառեր, պարզունակ, անհետաքրքիր, չհիշվող մեղեդիներ՝ հազարավորներից չտարբերվող, չտպավորվող։

    Մեջբերում wem-ի խոսքերից Նայել գրառումը
    Eliza1 ջան, երգի բառերը ինչքան որ շատ են պարզունակ լինում, այդքան ավելի է հասկանալի, սիրված և հաճելի լինում լսելու համար: Եթե նայես արտասահմանյան էստրադայի ամենա շատ սիրված և հանրահայտ երգերի բառերը, կնկատես որ դրանք չափազանց պարզունակեն և ոչինչ խորիմաստ արտահայտություններ չեն պարունակում իրենց մեջ: Մենք հայերս ենք որ կարծում ենք ի՜նչքան որ երգը դժվար լինի, այդքան մակարդակը բարձր է:
    wem ջան, ինչքան հասկացա, դու ուղղակի շփոթում ես պարզն ու պարզունակը։ Պարզի դեմ կարծեմ ոչ մեկը դեռ չի բողոքել։ Պարզությունը միշտ էլ դրական հատկանիշ է համարվել, մինչդեռ պարզունակությունը՝ միանշանակ բացասական։ Եթե տարբերությունը չգիտես, բառարանում կարող ես նայել ու համոզվել։

    Մեջբերում wem-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա՛ լսել եմ Փինք Ֆլոյդ, հետո ին՞չ: Ես ասոոմ եմ որ երգի բառերը որքան շատա պարզունակ լինում, եդքան շատա հասկանալի լինում, կապ ունի որ երաժշտությունը ին լինի. Օրինակի համար Սելին Դիոնի My heart will go on (Titanic) երգի բառերը շա՜տ պարզունակ են, բայց երգը դեռ կա ու մնալու է սիրված, այնպես որ երաժշտությունը ավելի շատ է դեր խաղում երգի սիրվել-չսիրվելու վրա քան թէ երգի բառերը: Եվ քո ասած այն ջեյրան-մեյրան երգերի երաժշտությունը լավը լիներ, հենց դու էլ մեծ հաճույքով կլսեիր այն:
    Ոչինչ, նեռվերտ դեռ խնայիր, պետքեն գալու:
    Կարծում եմ՝ եթե երգի բառերը լսում ու հասկանոմ ես երգը լսելիս, ապա դրանք չեն կարող նշանակություն չունենալ։ Ուրիշ բան, եթե էնպիսի լեզվով է, որը չես հասկանում, երաժշտությունն էլ հավանում ես, ու բառերը չեն խանգարում լիարժեք հաճույք ստանալուն։ Ինչ–որ առումով համաձայն եմ, որ եթե երաժշտությունը շատ լավը լինի, կարող ես մի քիչ աչք փակել անհաջող բառերի վրա, բայց ախր էդ դեպքում պիտի իրոք շատ–շատ լավը լինի երաժշտությունը, ինչը կոնկրետ Սիլվա Հակոբյանի երգերի դեպքում չեմ նկատել. հիմնականում բառերին համարժեք պարզունակ երաժշտություն ունեն նրա երգերը։
    Իսկ "My Heart Will Go On" երգի բառերը գուցե կարելի է պարզունակ համարել, չեմ վիճում, համենայնդեպս, առանձնապես խորիմաստ ու հետաքրքիր չեն։ Բայց փոխարենը երաժշտությունն էնքան լավն է ու հիշվող, որ բառերի պարզունակությունը ներելի է։ Ու համոզված եմ, որ էդ երգի հաջողության գրավականը բնավ պարզունակ ու շատերի համար հասանելի բառերը չեն, այլ հենց երաժշտությունը։ Համենայնդեպս, բառերի մեջ իմաստի հաշվին սարքովի հանգավանկային հարմարեցումներ չկան։ Իսկ մեր էստրադայի աստղերի երգերի տեքստերի մոտ իննսուն տոկոսը, եթե ոչ ավելին, հենց էդ էժանագին սկզբունքի վրա է հիմնված. բազմիցս ծեծված, անհետաքրքիր, շաբլոն բառակույտեր՝ամեն գնով արհեստականորեն հանգավորված։ Որ ուշադիր լինես, համարյա բոլոր հանգերը մի քանի ստանդարտ բառերի վրա են հիմնված (սեր–մեր–տեր–հույսեր և այլն), դրանից ավելիին մեր երգ գրողների երևակայությունն ու բառապաշարը կարծես չի հերիքում։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 19.07.2010, 07:33:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (19.07.2010), BeatleMan (20.07.2010), Kita (19.07.2010), Sophie (19.07.2010), Universe (19.07.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ցոլակ Հակոբյան(հակասթրես)
    Հեղինակ՝ Haykolo007, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 39
    Վերջինը: 02.02.2011, 12:28
  2. Սիլվա Կապուտիկյան
    Հեղինակ՝ vartabooyr, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 43
    Վերջինը: 28.12.2010, 00:53
  3. Սիլվա Հակոբյանի՝ մայրիկիս աշխատանքները:
    Հեղինակ՝ AniwaR, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 33
    Վերջինը: 22.06.2010, 15:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •