Գև ջան, ախր քո ասած սահմանափակում էլ ա չե հնարավոր որակ ստանալ? Ու հետո, ով ա ասել, որ պետք ա մի երգում մի լադից դուրս չգալ, մի ռիթմից դուրս չգալ? Երգեր կան, որ մի լադով, մի ռիթմով սկսվում են, լրիվ ուրիշ բանով ավարտվում: Բայց փորձը ցույց ա տալիս, որ լավ էլ հաջողություն ունենում են: Ուղղակի երգ գրողը պիտի առավոտից իրիկուն լսի: Ու ոչ թե աննդհատ նույն բանը լսի, այլ պտի պրպտի, գտնի, անգամ նենց բաներ լսի, որ չի սիրում, պիտի ամեն ինչ լսի: Որովհետև դրանով ա միտքը ճկունանում, գրելու տեխնիկան բացվում: Թե Մանե Հակոբյանն էտ ինչքանով ա անում, չգիտեմ:
Ես կասեի լսում են էն, ինչ երգում ա: Ժողովուրդը վերջին տասնամյակում սկսեց ճաշակ թելադրել, դրա համար հասանք էս օրին: Կամ էլ հասկանում ա ու իրա համար մեկ ա: Չգիտեմ ոնց անենք որ հասկանա, բայց եթե ասենք մի օր ինքը սկսի բարձրաճաշակ բաներ երգել, ես համոզված եմ, որ դրանից իր երկրպագուների բանակը չի պակասի: Որովհետև հիմա իր մոտ էն շրջանն ա, որ ինչ էլ անի, կլսեն: Ցավալի ա, բայց դե էս ա հասարակությունը: Եթե դնի բլեք մետալ երգի, իրան լսողները բլեք մետալ կլսեն: Բայց դե պետք չի, որ էտ անի: Թող ուղղակի իր ոճում մակարդակ բարձրացնի ու դադարի մարդկանց պրիմիտիվացնել:իմա Սիլոյինն ա, երգում ա էն ինչ լսում են, կամ լսում են էն ինչ երգում ա , բայց իրա դեպքում ի տարբերություն աշուղականը ռաբիզի հետ փոխած երգչի, ամեն ինչ մի քիչ ուրիշ ա. Ինքը չի հասկանում իրա արածի ողջ պատասխանատվությունը, կարևորությունը, չի հասկանում, որ Հայաստանում սկսած մարշուտկայի վարորդից, մինչև ամենահայտնի գործարարը, փորձում են գերշահույթ ստանալ. չի հասկանում, որ պատասխանատու ա բոլորի առաջ, ու ստեղ խնդիրը փոխվում ա նրան, թե բա լավ ոնց անենք, որ հասկանա?
Դե գիտես, եթե թուրքական ա ուսումնասիրում, դա դեռ հանցանք չի: Ու դա միայն ժող երգին չի վերաբերվում, գործիքների մեջ էլ շատ կանԻսկ ես նաև ցավում եմ, որ կոնսերվատորիայում, ժողովրդական երգի դասարանում սովորող ցանկացած ուսանող իրա հեռախոսի մեջ թուրքական, ադրբեջանական մուղամի պապկաներ ունի. Որ դասախոսն էլ հարցնում ա ինչի էս թուրքական լսում, ասում ա բա որովհետև մենք հայկական երաժշտություն ու կատարող չունենք կամ շատ քիչ ունենք. Էս դեպքում կարելի ա փորձել մեղավորներին անցյալ դարում ման գալ.:
Իմ ցավն այն ա, որ իրանց կարծիքով ամեն ինչ էտ թուրքականով ա վերջանում:
Իսկ ես լինելով կոնսի ժող բաժնի ուսանող ինչի պիտի ավելի շատ «Սուպերսթար» նայեմ, քան «Դուդուկի Նոր Ընտրյալներ»? Որտև տենց էլ չիտի լիներ, որովհետև պետք չէր այդ մրցույթը սուպերսթարի մասշտաբով անցկացնել: Որովհետև դուդուկով չես կարող սուպերսթարի չափ բազմազանություն ստանալ, որովհետև ամեն համերգի ժամանակ բոլոր համարները նույն գործիքավորումն ունեն, ականջ ա չէ, հոգնում ա:կամ էլ մենք սուպերսթար ավելի շատ ենք նայում, քան դուդուկի ընտրյալներ.
Էջանիշներ