Ի դեպ՝ ճապոնական կամ ճապոնական արմատներ ունեցող (ռիմեյկ) ֆիլմերն արդեն սկսել են զզվեցնել: Բոլորը հիմնականում իրար շատ նման կինոներ են՝ մի քանի պարտադիր ատրիբուտներով. [փոքրիկ, սատկած աղջիկ], [շատ վախենալու իր (տեսաժապավեն, հեռախոս, տուն)], [սահմռկեցուցիչ գաղտնիք անցյալից (ջրհոր, բռնաբարություն, վիրահատություն, դժբախտ պատահար)], [դատարկ տուն]: «The Ring», «The Grudge», «The Eye», «One Missed Call»... Շատ են: Անձամբ ես արդեն հոգնել եմ ճապոնական «քաղաքային լեգենդներից»: Միստիկան, ֆատումն ու «անխուսափելի մահվան» գաղափարը էլ չեն վախեցնում: Ինչպես և փոքրիկ ու շատ սատկած աղջիկը:
Էջանիշներ