Kuk-ի խոսքերից
Նախ՝ մի հարց. մեծ տառերով գրառում կատարելու իմստը ո՞րն է: Էդ առակը լավ ես մեջբերել, բայց գրառմանդ հետ ոչ մի իմաստային կապ չունի, քանի որ, եթե հետևելու լինենք այդ առակին, ապա պետք է իշխանափոխություն կատարել. լավ կլինի՝ նորից ընթերցես նշածդ առակը. այնպիսի տպավորություն է, որ կա՛մ չես հասկացել առակի իմաստը, կամ էլ փորձում ես հիշեցնել մի բան, ինչի մասին ինքդ չես հիշում:
Եթե նշածդ առակը համարում ես լավը, ինչպես արդեն նշել ես, ապա այդ լավ առակն ուսուցանում է, որ նախկին թագավորն ավելի լավն է՝ համեմատած ներկա թագավորի, և առակի հերոսը՝ թագավորին անիծող կինը, չի ուզում, որպեսզի նոր թագավոր լինի, քանզի նորերը՝ քանի գնում՝ ավելի վատն են լինում: Այժմ փորձենք ժամանակակից իրադարձություններին համապատասխանեցնել նշածդ առակը և տեսնենք թե ինչ կստացվի. ԼՏՊ-ն կլինի առակի առաջին թագավորը, ՌՔ-ն կլինի երկրորդը, ՍՍ-ն՝ երրորդը: Ըստ առակի տրամաբանության՝ ԼՏՊ-ն վատ թագավոր է, ՌՔ-ն ավելի վատն է, քան ԼՏՊ-ն, ՍՍ-ն ավելի վատն է, քան ՌՔ-ն: Ամփոփենք. Եթե տեղի ունենա իշխանափոխություն հետևյալ ֆորմատով՝ ՍՍ-ին փոխարինի ԼՏՊ-ն, դա կնշանակի, որ կունենանք ավելի լավ թագավոր, քան ՍՍ-ն է:
Եվ ինչպե՞ս կարող ես հիմնավորել այն միտքդ, որ իշխանափոխությունը մեր երկրում անհնար է: Ես ասեմ, որ դա հնարավոր է, և ասածդ, մեղմ ասած, իրականությանը բացարձակապես չի համապատասխանում: Նշեմ մի փաստ, որին Հայաստանի նորագույն պատմությանը որոշ չափով ծանոթ յուրաքանչյուր բանական արարած համաձայն կլինի. 1988 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել իշխանափոխություն: Ահա մի նոր եզրակացություն. եթե դու նշում ես. «իշխանափոխություն մեր երկրում անհնարին ա», ապա, կա՛մ տեղյակ չես, որ 1988 թվականին Հ.Հ.-ում տեղի է ունեցել իշխանափոխություն, կա՛մ այս արտահայտությանդ մեջ «մեր երկրում» ասելով նկատի չունեիր Հայաստանի Հանրապետությունը:
Էջանիշներ