Մեջբերում Alien-ի խոսքերից Նայել գրառումը
ես էլ չունեմ ս-երի հետ, կներես եթե հիասթափեցրի: բայց ես Լ-երի հետ ավելի չունեմ
մեր երկրում ապրում ա մոտ երեք միլիոն մարդ, իսկ հարյուրավոր մտավորականների մեջ քիչ չեն այնպիսիները, որ պարզապես եկել էին /ու շարունակում են գալ/ նայելու տեսնելու, թե ինչ է տեղի ունենում..... ես մի քանի հարյուր մտավորականի եմ ճանաչում, որոնք չեն կիսում լ-իզմն ու հարակից բաները, հիմա ինչ, իրենք վատ մտավորականներ են? մոլորյալներ են? երեկ անցնում էի հյուսիսային պողոտայով, նորից տեսա մի քսան-երեսուն հոգի գոռում էին լտպ լտպ.... ու նենց մի տեսակ զգացի.... չգիտեմ ինչի... ու փողոցում ետ նույն ռեակցիան տվողները քիչ չէին, հենց ետ քո ասած մտավորականների կողքին:...
Բոլոր այն մտավորականները, որ հետաքրքրությունից, միգուցե ոչ հետաքրքրությունից, գնացել էին ցույցերին, մի լավ նկատողություն են ստացել <<վերևներից>> ու 2-րդ անգամ իրենց ներկայությամբ չեն <<պատվել>> Լևոնին, ավելի ճիշտ ժողովրդին:
Լավ է քիչ ու որակով, քան շատ ու անօրակ:
Մեր դասախոսներից մեկն էլ ոնց-որ պատվեր կատարի. հենց հայտնվում է ամբիոնի մոտ, սկսվում է առաջին նախագահի կառավարման շրջանի կծու մեկնաբանությունը: Էն կարգի կծու, որ չի մարսվում: Նյարդեեեեեր, դիմացեք: