Մեջբերում էս_ինչ_սոված_եմ-ի խոսքերից Նայել գրառումը
ես ոչ մի դեպքում ոստիկանին չեմ արդարացնում. բայց մի կողմ դիր հրամանը ու պաշտոնը. եթե մարդու վրա հարձակվում են(կապ չունի ոստիկանա թե հասարակ քաղաքացի), ու քո մոտ կա պաշտպանվելու միջոց այդ մարդը անպայման կկիռաի դա.

Հ.Գ. բայց իհարկե դրանից հետո կբխի պատասխանատվություն օրենքի առաջ...
Նույն կերպ էլ ես կարամ հելնեմ փողոց ու սպանեմ առաջին հանդիպած մարդուն, բայց դե պարզա հետո կբխի պատասխանատվություն օրենքի առաջ:
Ինչ էի ուզում ասել`
Ոստիկանները լավ էլ գիտեին, որ էդ քո ասած "պատասխանատվություն օրենքի առաջ"-ը չի լինելու: Դրա համար էլ հանգիստ օգտագործում էին զենքերը, անկախ նրանից նեղն էին, նեղը չէին /խոսքս բոլոր ոստիկանների մասին չէ, ինչպես նաև սպեցնազի աշխատողների մասինա/:
Իսկ ինչ վերաբերվումա սոորական էլեկտրաշոկին ինչ կասես?
Բռերով օգտագործել են ու հիմնականում երբ մի 10 ոստիկանով մի մարդու էին շրջապատել: Իմ աչքով եմ վիդեոները տեսել մարտի մեկի առավոտվա: Համ էլ էտ առավոտ, որ իջել էի օպերա կարամ քեզ ասեմ, որ ցուցարարներից իրանք շատ էին:

Կարճ ես մլիցեքի դեմ անհատական ոչինչ չունեմ: Իրանց հրամայել են իրանք արել են, թո պատասխան տան իրանց խղճի առաջ: Ու ոչ էլ հիմա կարանք հատիկ հատիկ պարզենք թե որ մի ոստիկաննա կրակել: Հետքերը վերացված են:
Իմ պահանջը ոհմակի առաջնորդի դեմա, ու ոչ միայն իմը: