Չեմ կարող պնդել, քանի որ չեմ եղել ամբողջ ընթացքում ու չեմ եղել բոլոր տարածքներում։ Բայց մարտի 1–ի երեկոյան կարծեմ մոտավորապես 8–ից 10–ի կողմերը օրինակ եղել եմ Շահումյանի արձանի մոտ, ուզում էինք մոտենալ Միասնիկյանի արձանին, բայց ոստիկանները զինված շղթա էին կազմել ու չէին թողնում։ Մենք էլ հավաքված կանգնած էինք Շահումյանի արձանի մոտ։ Այդ մասում ցուցարարները մի քանի հարյուր հոգի կլինեին։ Մյուս հիմնական մասը Միասնիկյանի արձանի մոտ էին ու ավելի ներքև։ Ոչ մեկս զենք չուներ։ Համենայն դեպս ես ոչ մեկի մոտ չեմ տեսել։ Ոչ ոք չէր փորձում հարձակվել ոստիկանների վրա։ Ցուցարարները ոստիկաններից 1-2 մետր հեռու էին մնում։ Ցուցարարները հավաքված գոռում էին «Ազատություն», «Սերժիկ մարդասպան»։ Ցուցարարների արածը մաքսիմում էդ էր։ Ու հանկարծ այդ ոստիկան կոչվածները տեղից պոկվեցին ու կատաղած հարձակվեցին ցուցարարների վրա։ Կրկնում եմ. ցուցարարները ֆիզիկական առճակատման որևէ փորձ չէին արել։ Ցուցարարները սկսեցին փախչել։ Մի քանիսը չհասցրեցին ու ընկան ոստիկանների ոտքերի տակ։ Դրանք սկսեցին ընկածներին ծեծել։
Այսինքն՝ կոնկրետ էդ մասում հարձակվում էին ոստիկանները ցուցարարների վրա, այլ ոչ թե հակառակը։ Ենթադրում եմ, որ ուրիշ տեղերում էլ ոստիկաններն են նախահարձակ եղել, իսկ ցուցարարները պաշտպանվել են ինչով կարողացել են։ Մնացած հետևությունները թողնում եմ ձեզ։
Էջանիշներ