Մեջբերում Pchuk-ի խոսքերից Նայել գրառումը
Եկեք ժողովուրդ բառը չօգտագործենք, որովհետև երբ ասվում է ժողովուրդ, հասկանում ենք բոլորին, իսկ այս դեպքում ոչ բոլորն են համաձայն ձեր ասածի հետ, մասնավորապես ես,որպես ժողովուրդ ասվածի ներկայացուցիչ համաձայն չեմ ձեր հետ ու ասեմ որ ահագին մարդ կա,որոնք էլի համաձայն չեն ձեր ասածի հետ:
Pchuk և Լ.Յ.Ո.Վ. ջան անիմաստ է դառնում Ձեր բանավեճը, երբ նայում ենք թե ի՞նչ ահավոր թանկ գին վճարեց մեր ժողովուրդը մարտի 1-ին՝ փրկելով մեր երկիրը վերահաս կործանումից… Մեզ այլևս ցնցումներ պետք չեն, պետք է մի փոքր հանգստանանք, գնահատենք կատարվածն ու վճռենք մեր անելիքը:
Մեր քայլերը պետք է լինեն կշռադատված, հավասարակշռված, բազմակողմանի ու տրամաբանական վերլուծությունների արդյունքներ, որտեղ պետք է բացառվեն ատելությունն ու վրեժխնդրությունը, ազգը յուրայինների ու դավաճանների բաժանելու յուրաքանչյուր փորձ պետք է առաջին հերթին հակահարված ստանա հենց ժողովրդի կողմից: Մեր դեմ ծառացած խնդիրները բոլորն ունեն մեկ լուծում՝ համախմբված ու միասնականորեն երկիրը դուրս բերել այս կործանարար վիճակից ու բնականոն քայլերով առաջ շարժվել: