[QUOTE=Լ.յ.ո.վ.;687397]Ես անձամբ մտածում եմ, որ հնարավոր է իշխանափոխության երկու տարբերակ`
1. Իշխանությանը բռնի քայլերի դրդելու միջոցով կատաղեցնել ժողովրդի ավելի լայն զանգվածների և ապա իշխանությունը վերցնել ուժով` հեղափոխությամբ:
2. Երկիրը այնքան ժամանակ պահել լարվածության մեջ մինչև իշխանությունները կորցնեն իրենց կայունությունն ու լծակները: Հասցնել երկիրը տնտեսական ճգնաժամի և ապա հեշտությամբ և նորից ուժով (բայց արդեն սակավաթիվն էլ է բավական) դառնալ երկրի տերը:
1-ինը անհնար եմ համարում այն պատճառով, որ ինչքան էլ "մեծ հաջողությունների" հասան ընդդիմադիրները, սակայն եղածը ընդհամենը 3-4 բալանոց երկրաշարժ էր "հեղափոխությունների սանդղակով", իսկ արտակարգ դրությունից հետո ընդդիմադիրները եթե չթուլացան, ապա հաստատ չհզորացան: Իսկ ուժային մարմինները զգոն են և, ըստ իս, նմանատիպ գործողությունները կասեցնելը մեծ դժվարություն չի ներկայացնի:
2-ն ավելի հեռանկարային է և որոշակի "հաջողություններ" արդեն կան, բայց, կրկին կարծում եմ, որ ընդդիմադիրներն այդչափ ներուժ չունեն:
Էջանիշներ