Եկեք այստեղ գնահատենք ընդիմության շանսերը իշխանափոխություն անելու:
Այո, անպայման:
Ոչ, չեմ կարծում:
Ինձ ի՞նչ, չի հետաքրքրում:
Եկեք այստեղ գնահատենք ընդիմության շանսերը իշխանափոխություն անելու:
էս մի քանի տարբերակ էլ կավելացնեի,միանշանակ չի կարելի ասել կլինի թե ոչ,բայց որ իշխանությունները երկրում հիմք չունեն էդ հաստատ,իրանք իրենց հույսը կրիմինալի վրա են դրել,իսկ տենց հիմիկվա Հայաստանի պաըմաններում երկար չեն ձգի.
DavitH (27.11.2009)
Ես անձամբ մտածում եմ, որ հնարավոր է իշխանափոխության երկու տարբերակ`
1. Իշխանությանը բռնի քայլերի դրդելու միջոցով կատաղեցնել ժողովրդի ավելի լայն զանգվածների և ապա իշխանությունը վերցնել ուժով` հեղափոխությամբ:
2. Երկիրը այնքան ժամանակ պահել լարվածության մեջ մինչև իշխանությունները կորցնեն իրենց կայունությունն ու լծակները: Հասցնել երկիրը տնտեսական ճգնաժամի և ապա հեշտությամբ և նորից ուժով (բայց արդեն սակավաթիվն էլ է բավական) դառնալ երկրի տերը:
Երկու պրոցեսներն էլ մանրից զարգանում եմ հիմա Հայաստանում, բայց ըստ իս ավելի ուժեղ է գործում 1-ը: Ու այդտեղ սխալ է թույլ տվել կառավարությունը, ի նկատի ունեմ մարդի 1-ի լրիվ անիմաստ ջարդերը, որոնք բացի ժողովրդին կատաղացնելուց ուրիշ էֆֆեկտ չունեցան մարդկանց վրա: Ու բազմաթիվ ձերբակալությունները դեր չեն ունենալու:
DavitH (27.11.2009)
Համաձայն եմ դրա համար էլ ասում եմ միանշանակ չի, եթե ժողովուրդը նորից ոտքի կանգնեց սրանք չեն դիմանալու,դրա համար էլ ամեն ինչ անում են հավաքները խափանելու համար... հիմա իրանք մի ձև ունեն իշխանություն պահելու դա բռնապետությունն է, բայց բռնապետությունը Հայաստանի ռեսուրսներ ունեցող երկրում երկար չես պահի, մի խոսքով եթե նույնիսկ հիմա չլինի իշխանափոխություն,իշխանություները արդեն շատ լծակներ կորցրել են... իսկ ինչքան կմնան ղեկին համաձայն եմ ժողովրդից է կախված:
Վերջին խմբագրող՝ Artgeo: 21.03.2008, 22:37:
ՈՉ: Ո՞վ կարահեղափոխություն կազմակերպի: 5 տարի հետո կլինի նոր ընտրություններ, որին կհաղթի Սերժը կամ Սերժական մի մեկը, իսկ 10 տարի հետո պատմություննը նորից կկրկնվի և այդպես շարունակ, մինչև Հայաստանը գրավեն ու սեփական իշխանություն չունենանք:
Եկեք ժողովուրդ բառը չօգտագործենք, որովհետև երբ ասվում է ժողովուրդ, հասկանում ենք բոլորին, իսկ այս դեպքում ոչ բոլորն են համաձայն ձեր ասածի հետ, մասնավորապես ես,որպես ժողովուրդ ասվածի ներկայացուցիչ համաձայն չեմ ձեր հետ ու ասեմ որ ահագին մարդ կա,որոնք էլի համաձայն չեն ձեր ասածի հետ:
Ամեն մի իշխանափոխության, ցույցերի, միտինգների, բողոքների, հավաքների ժամանակ էլ լինում են մարդիկ, որոնք ունենում են հակառակ կարծիքը, օրինակ այս դեպքում` դու:
Բայց հեչ էլ չի նշանակում, որ անխտիր բոլորը պիտի լինեն նույն կարծիքի, որ ես օգտագործեմ "ժողովուրդ" բառը: Ես հանգիստ օգտագործում եմ այն ու երբեք էլ ի նկատի չեմ ունենում ամբողջ ազգը, այնպես որ արխային![]()
[QUOTE=Լ.յ.ո.վ.;687397]Ես անձամբ մտածում եմ, որ հնարավոր է իշխանափոխության երկու տարբերակ`
1. Իշխանությանը բռնի քայլերի դրդելու միջոցով կատաղեցնել ժողովրդի ավելի լայն զանգվածների և ապա իշխանությունը վերցնել ուժով` հեղափոխությամբ:
2. Երկիրը այնքան ժամանակ պահել լարվածության մեջ մինչև իշխանությունները կորցնեն իրենց կայունությունն ու լծակները: Հասցնել երկիրը տնտեսական ճգնաժամի և ապա հեշտությամբ և նորից ուժով (բայց արդեն սակավաթիվն էլ է բավական) դառնալ երկրի տերը:
1-ինը անհնար եմ համարում այն պատճառով, որ ինչքան էլ "մեծ հաջողությունների" հասան ընդդիմադիրները, սակայն եղածը ընդհամենը 3-4 բալանոց երկրաշարժ էր "հեղափոխությունների սանդղակով", իսկ արտակարգ դրությունից հետո ընդդիմադիրները եթե չթուլացան, ապա հաստատ չհզորացան: Իսկ ուժային մարմինները զգոն են և, ըստ իս, նմանատիպ գործողությունները կասեցնելը մեծ դժվարություն չի ներկայացնի:
2-ն ավելի հեռանկարային է և որոշակի "հաջողություններ" արդեն կան, բայց, կրկին կարծում եմ, որ ընդդիմադիրներն այդչափ ներուժ չունեն:
Վերջին խմբագրող՝ Chuk: 08.09.2008, 13:36: Պատճառ: Ջնջված գրառման պատասխան հատվածը ջնջվել է
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ