Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
Շնորհակալ եմ առաջին մասի դրական գնահատականի համար, բայց նաև պատրաստ եմ քարերին, հիշեցումով, որ Ռոբի մասով ասել եմ "շատ ավելի ազնիվ՛: Այսինքն դա ընդամենը համեմատական սանդղակի վրա արված գնահատական էր: Սանդղակի բացասական ու դրական վերջ ու սկզբի /կամ անվերջության/ տեղը ոչ մեկս չգիտի:
Է՜... Սենց հետ ենք գալիս էլի էն հին ու ծեծկված «չարյաց փոքրագույնին»: Դարձ ի շրջանս յուր... Չկա նման բան: Ինչ-որ մի երևույթ «չարյաց փոքրագույն» (համեմատաբար ազնիվ) որակելը դեպի այդ երևույթի հետ համակերպումը ու դրա արդարացումը տանող առաջին քայլն ա: