User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ըստ ձեզ՝ իշխանափոխություն կլինի՞

Քվեարկողներ
177. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո, անպայման:

    75 42.37%
  • Ոչ, չեմ կարծում:

    88 49.72%
  • Ինձ ի՞նչ, չի հետաքրքրում:

    14 7.91%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 455 հատից

Թեմա: Կլինի՞ արդյոք իշխանափոխություն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կլինի՞ արդյոք իշխանափոխություն

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ, ինձ թվում է ընդհակառակը՝ գաղափարախոսությունները շատ չեն եղել, սակայն ծառայել են անհատների բազում նպատակների։ Ազատությունը կեղծ նպատակային նշանակություն ունի, քանի որ ազատությանը հակադրվում են օրենքներն ու սահմանադրությունը։ Ազատության սահմանումներն ու բանաձևերը թողնենք մի կողմ։ Մի զուտ տեսական օրինակ բերեմ. Ըստ սահմանադրության, քաղաքացիները ունեն ազատ տեղաշարժվելու իրավունք, բայց օրենքը կարող է սահմանափակել քաղաքացիների մուտքը որոշ տարածքներ։ Այսինքն սահմանադրությունը արտացոլում է գաղափարախոսությունը, իսկ օրենքը՝ իրական նպատակը։ Այսինքն գաղափարախոսությունը իրականում կարող է կուտ լինել, եթե ամբողջությամբ չի բավարարում առկա հարցերին։ Իսկ արժեքներ խոստանալը հեռավոր հորիզոնում ապրիորի արդեն կուտ է։ Դրա համար արժեքների վրա ստեղծվում է գաղափարախոսություն, իսկ գաղափարախոսությունից արդեն պիտի բխեն կոնկրետ ծրագրեր, սահմանվեն կոնկրետ խնդիրները ու դրանց լուծման ճանապարհները։ Որ գաղափարախոսությունը չվերածվի կուտի կամ էլ քաղաքական ուժը չհայտարարի, թե ահա ձեզ գաղափարախոսություն, ինքներդ որոշեք թե ոնց եք անելու, իսկ ինքը հույս ունենա օգտվել պտուղներից։
    Վիշ ջան, իմ հաշվարկներով ահագին գաղափարախոսություններ կան ու բոլորն էլ ազատության մասին են… Մարքսիզմ, անարխիզմ … մի խոսքով ինչքան կուսակցություն գիտես էդքան գաղափարախոսություն, գումարած Լեռնցին … իսկ նպատակը…միտս չի գալիս… Ազատությունը և գաղափարախոսությունները առաջ են քաշում ինտելեկտուալներն ու էնտուզիաստները, բայց "շահագործում" կարիերիստները այսպես է նաև գիտության, բժշկության, արվեստի ու մնացած բնագավառներում, բայց դա չի նշանակում որ սրանք կեղծ նպատակային նշանակություն ունեն… բժշկությունն էլ կարաս կուտ համարես, արվեստ էլ … Օրենքը, ես կասեի ոչ թե սահմանափակում այլ "կարգավորում" է ազատության գոյությունը, այսինքն եթե վաղվանից ասենք օրենք գոյություն չունի, քո ասելով դա կարող է լինել իդելական ազատություն… բայց դու հո գիտես որ դրա անունը ազատություն դժվար է ասել… օրենքները ստեղծվում են "հասարակության պահանջով" և կամովի դրանց ընդունումը ազատության սահմանափակում չի, մարդիկ ըստ էության պայմանավորվում են որոշակի կանոնների շուրջ որը կապահովի բոլորի ազատությունը որոշ կոմպրոմիսներով … մարդիկ հիմնականում անօրենությունից են բողոքում ոչ թե օրինականությունից (բացի հայերից… )

    էսօր Հայաստանում գաղափարական հիմքերով իշխանափոխություն կարող է անել մեկը կոմունիստները, դաշնակները մեկ էլ հնչակները, որովհետև նրանց գաղափարախոսությունը ենթադրում է մի սիստեմորը տարբեր է մեր "որդեգրած" սիստեմից ու նրանք պիտի որ հանրային սեփականության կողմնակից լինեին… սրան ասում են հեղափոխություն, այսինքն գաղափարախոսությամբ կարելի է հեղափոխություն անել… մեր պարագայում սիստեմը ընդունելի է, նույնը և օրենքները, սահմանադրույունը… պրոբլեմը դրանց չկիրառումն է,կաշառակերությունն ու ամենաթողությունն է, այստեղ որևէ գաղափարախոսություն անելիք չունի ու ոնց որ գիտես էս հարցի շուրջ որևէ տարաձայնություն չկա, այ որ հնչակները սկսեն գաղագաղափարական խաղեր տալ ուրեմն պտի միանան կոմունիստներին… Վիշ, ինչ գաղափարախոսություն պետք է որդեգրենք… ու մի բան էլ, էս ժողովրդին հիմա որտեղից պիտի գաղափարախոսություն գլուխը մտցնենք… ժողովրդը (ոչ միայն մեր) գաղափարախոսություն չի որդեգրում ու դրա հետևից էլ չի գնում, ժողովուրդը գնում է խոստումների հետևից… մեր դեպքում օրինականության հաստատումն է այդ խոստումը, ուղղակի դա երկկողմանի ճանապարհ է ու մենակ իշխանական ֆակտորով լուծում չի լինի (Չաուշեսկուի գնդակահարությունից 10 տարի է անցել, բայց Ռումինյան դեռ կաշառակերության մեջ խրված է այնքան որքան Չաուշեսկուի շամանակ)…

    Ընգեր ճիշտն ասած չեմ հասկանում թե ինչ ինկատի ունես որ ասում ես "սահմանադրությունը արտացոլում է գաղափարախոսությունը, իսկ օրենքը՝ իրական նպատակը" օրինակ, ցանկացած դեմոկրատական երկրում կա մի սահմանադրություն, բայց երկիրը ղեկավարում են տարբեր գաղափարախոսության տեր կուսակցություններ (սոցիալիստներ, լիբերալներ, պահպանողականներ) ու հնարավոր չի որ էդ սահմանադրությունը արտացոլի էդ բոլորի գաղափարախոսությունները (արժեքները, միգուցե), իսկ օրենքը դա զուտ ուտիլիտար բնույթ ունի էդպիսի բան կարող է լինել մի երկրում որտեղ հստակ գաղափարախոսություն կամ կրոն է որդեգրած (Իրան, Կուբա, արաբստանները) ……

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ Բուշի տաղանդի մասին մասին չգիտեմ, բայց էսօրվա դրությամբ Արաբական Էմիրությունները դեֆոլտի առաջ է կանգնած, իսկ ԱՄՆ–ն նոր թափ է հավաքում, Օբաման էլ հավաքում է Բուշի ժամանակ բանկերին տված փողերը։ Տվյալ պարագայում դեբիլ կամ խելացի լինելը այդքան չափորոշիչ չի, ինչքան որ արդարացված գաղափարախոսությամբ առաջնորդվելը։ Առաջնորդի խելացիության մասին դատում են նրա արածի հետևանքներով, չի կարող առաջնորդը լինել խելացի, իսկ նրա կառավարած երկիրը լինել տխմար վիճակում, պատճառաբանելով թե ժողովուրդը ժողովուրդ չի։ Ամեն դեպքում արդարացնում են այն հողագործին, որը լավ բերք է ստացել, և ոչ թե նրան՝ ով հայտնի է իր ճամարտակություններով։
    ոնց չափորոշիչ չի Վիշ, եթե Բուշը տենց "հանճարեղ" չլիներ էսօր ԱՄՆ-ը շատ ավելի շահեկան դրության մեջ կլիներ… չեմ ուզում հիմ անդրադառնամ նրա Ադմինիստրացիայի տված վնասներին թեմայից չշեղվելու համար, բայց եթե դրա նման մեկը մի 4 տարի էլ նստեր, երևի վիճակը փրկել չլիներ… սա չափազանցություն չի, կարա լինի… ու արի տես որ էդ ՄքՔեին/Փեիլն զույքը էդքան էլ հեռու չէր հաղթանակից… համաձայն եմ,բայց առաջնորդի արածը պայմանավորվում է նրա ձեռքի տակ եղած ռեսուրսներով ու թե ինչպես նա դա կօգտագործի, ամեն ժողովուրդ ունի իր կարողությունների սահմանը … քո ասելով եթե քո ամենասիրած քաղաքական գործչին տանենք Զիմբաբվե ինքը կարող է նույն արդյունքները ստանալ ինչն իր երկրում… խիստ կասկածում եմ… ֆուտբոլի թմի դեպքում կհամաձայնվեմ որ դրսից մարզիչ բերես թիմը կլավացնի, բայց հաստատ հրաշքներ չես կարող սպասել ու նրա հեռանալուց հետո էլ շատ հնարավոր է որ թիմը գա իր հին վիճակին… Բեկհեմն էլ եկավ Գալաքսի, բայց ինչ… լավ ղեկավարի դեպքում տխմար ժողովուրդն իր լավագույնն է դրսևորում, ոչ թե լավագույնը… ես սա ասելով բոլորովին էլ նպատակ չունեմ մեր ժողովրդին թերագնահատելու կամ նվաստացնելու… ես ուղղակի ուզում եմ հարցին նայել տարբեր պրիզմաների միջով … ես փոփոխություն եմ կընկալում Հայաստանում ու շատ հնարավոր ա որ դա էն տեսքը չունենա ինչը մենք մեր ուղեղներում դաջել ենք… ես դրան էլ եմ համաձայն…
    Հողագործից հողի եղանակի ու սերմի գյորա կարաց պահանջես (ապեր ես Լևոնին չեմ արդարացնում, ես էլ եմ կարծում որ պիտի գնար մինչև վերջ, բայց համոզնված եմ որ արդյունքը էն չեր լինելու ինչ որ կարծում ենք… բայց ռիսկի դիմել պետք էր)

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատճառը մեկն է՝ անտաղանդ իշխանությունները հնարավորություն չեն տվել այդ տաղանդերին երկրում զարգանալու ու երկիրը զարգացնելու, քանի որ անտաղանդ իշխանություններին անհրաժեշտ է հիմար, հնազանդ ու ոչ պահանջկոտ ժողովուրդ։
    միգուցե ժողովուրդը որ հանդուրժել է անտաղանդ իշխանություններին…(սփուռքին չեմ առանձնացնում)

  2. #2
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կլինի՞ արդյոք իշխանափոխություն

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    … մեր պարագայում սիստեմը ընդունելի է, նույնը և օրենքները, սահմանադրույունը… պրոբլեմը դրանց չկիրառումն է,կաշառակերությունն ու ամենաթողությունն է, այստեղ որևէ գաղափարախոսություն անելիք չունի ու ոնց որ գիտես էս հարցի շուրջ որևէ տարաձայնություն չկա, այ որ հնչակները սկսեն գաղագաղափարական խաղեր տալ ուրեմն պտի միանան կոմունիստներին… Վիշ, ինչ գաղափարախոսություն պետք է որդեգրենք…
    Մեֆ ջան, մի անգամ գրեմ եմ կարծիքս, որպեսզի շատ չգրոտեմ, մեջբերեմ հա՞…
    Մեր նոր պետությունը իր կազմավորման օրից սկսած չունեցավ ազգային դոկտրին, բայց մենք իբր թե ազգային պետություն ենք, համենայն դեպս Հայաստանի բնակչության գերակշիռ մասը հայեր են։ Ազգային դոկտրինը ընդհամենը սահմանում է, թե ինչի համար է Հայաստանի Հանրապետությունը։ Պետական, հասարակական, ընդհանուր խնդիրները ձևակերպելու համար անհրաժեշտ են սահմանումներ, որոնք ձևավորում են պետության դինամիկ կուրսը։ Այն ինչը սահմանված է մեր Սահմանադրության մեջ ստատիկ է, և զարգացում ապահովել չի կարող, կարող է միայն լճացնել, ինչի ականատեսն ենք հիմա։ Ազգային դոկտրինի հիմքում պետք է ընկած լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահերը, անվտանգությունը և զարգացումը։
    Դու ԱՄՆ սահմանադրությունը գիտես ախր, տարբերություններն էլ կիմանաս մեր ու ԱՄՆ–ի։ Մեֆ ջան ներիր, սա շատ ջուր քաշող թեմա է, ժամանակս էլ քիչ, խոստանում եմ ծավալվել երբ ժամանակս ների։ Քո գրած շատ բաների հետ համաձայն եմ։ Բայց ես հավատում եմ, որ ժողովդրին ճիշտ ուղղորդելով կարելի է կտրուկ բարձրացնել այդ ժողովդրի որակը և ճիշտ հունի մեջ դնել պետության զարգացումը։ Ու համաձայն եմ նաև, որ միայն գաղափարախոսությունը շատ քիչ է, քաղաքական հզոր կամքի տեր մարդիկ են հարկավոր։
    Si vis pacem, para bellum

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Քաղաքական կողմնորոշման փոփոխությո՞ւն, թե՞ իշխանափոխություն
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 25.02.2015, 14:34
  2. Ամեն ինչ լավ կլինի
    Հեղինակ՝ Այբ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 22.04.2014, 16:53
  3. Ի՞նչ կլինի Հայաստանում, եթե իշխանափոխություն չլինի
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 153
    Վերջինը: 29.01.2009, 15:26
  4. Հեղափոխություն եւ իշխանափոխություն հանուն
    Հեղինակ՝ Djavaxhq, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 87
    Վերջինը: 29.10.2008, 15:13
  5. Պատերազմ կլինի՞
    Հեղինակ՝ Armenoid, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 20.05.2008, 11:34

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •