User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ըստ ձեզ՝ իշխանափոխություն կլինի՞

Քվեարկողներ
177. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո, անպայման:

    75 42.37%
  • Ոչ, չեմ կարծում:

    88 49.72%
  • Ինձ ի՞նչ, չի հետաքրքրում:

    14 7.91%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 455 հատից

Թեմա: Կլինի՞ արդյոք իշխանափոխություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կլինի՞ արդյոք իշխանափոխություն

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բիձա ջան, հասկացա ասածներդ, առանց ինչ-որ տրամադրվածությամբ: Լրիվ պարզ պատկերացնում եմ, հավատա: Բա՛յց: Հիմա ասա, թե ինչ ես առաջարկում անել: Լևոնը հանցագործ ա, հիմա խաղեր ա տալիս մեջքին հրեշտակի թևեր դրած, ներկայիս իշխանությունները հանցագործ են, ինչ անում են, ավելի լկտի ձևով են անում, քան (ձեր ասած) լկտիության հիմնադիր Լևոնն էր անում (կարծես թե մինչև Լևոնը լկտիություն չի եղել, մարդիկ չգիտեին, որ տենց բան կա, որ կարելի ա անել): Վերջ, էլ երրորդ կողմ չկա ստեղ, էս երկուսն են: Մնացածը իշխանությւոնների խամաճիկներն են, հլու-հնազանդ կամակատարները, որոնք միշտ առիթ են ման գալիս իշխանություններին քծնելու, նրանց ծառայելու: Դե հիմա ասա՝ էս ժողովուրդն ինչ պետքա անի: Պետքան նայի էս երկու բևեռին ու ասի՝ ես ոչինչ չեմ անում, որտև երկուսն էլ հանցագործ են, մեկը մյուսի շարունակությունն ե՞ն: Է հետո՞: Եվ ով ա տուժելո՞ւ, եթե ժողովուրդը ձեռքերը լվա, ո՞ւմ ա ձեռնտու ժողովրդի՝ ձեռքերի լվացումը: Իհարկե իշխանություններին: Ու ի՞նչ կանեն իշխանությունները: Կշարունակեն իրենց լկտիությունը, թալանը, գռփումը... Ու ավելի լկտի ձևով կանեն դա: Ամեն նոր լկտիություն տեսնելուց ասում ենք՝ էս մեկը վերջն էր, սրանից էնկողմ էլ տեղ չկա, մեկ էլ հոպ՝ արի ու տես, որ սխալվում ենք, սրանց՝ լկտիություն արտադրող ֆանտազիան անսահմանափակ հնարավորություններ ունի: Հիմա դու մի բան առաջարկի, որը էս ժողովրդին ձեռնտու կլինի: Բիձա մարդ ես, ինձնից երևի երկու անգամ ավելի շատ ձմեռ ես ապրել, ոնց որ չամուռ կոշիկ ծախողներն են ասում՝ ինձնից երկու անգամ շատ սուր քթով կոշիկ ես մաշել, ասա՝ ի՞նչ անենք, որ լավ լինի: Մենակ չասես՝ նոր, սուրբ լիդերի սպասեք, որտև էդ սպասելը շատ դժվար ա, էդ սպասելու ընթացքում թալանն ու լկտիությունը շարունակվում ա, կարողա չհասցնի էդ սուրբ, գլխին ֆռացող օղակով լիդերը գա մեզ փրկի: Հիմա ա պետք գործել, հիմիկվա մեր անելիքը ասա՝ ինչ պետքա լինի, որ ճիշտ համարես:
    Կուկ ջան էս թեմայի վերնագրին նայած կաս՞- Կլինի արդյոք իշխանափոխություն՞:
    Մեզ համար իշխանափոխությունը դարձել է եղանակի գուշակության նման մի հարց- կլինի-չի լինի, մեզանից չի կախված:
    Ամառը մի երեք ամիս տեսություններ էի առաջ տանում, թե ամեն մեկը թող իր բարեկամական-ընկերական շրջանակի սրիկային կարգի հրավիրի- ասեցին -իյա, բա դա ըլնող բան ա՞, Տղա ես դու արա:
    Դու նույնիսկ քո իսկ տեսած մաշինա վառելուց մանդրաժ ընկար, ինձանից ես հարցնում՞:
    Հենա , ջահելությունը բոլորը Նիկոլի մասկեքով կանգնել են դատարանի առաջ- դա մի հսկայական քայլ է դեպի առաջ: Վաղն էլ մի ուրիշ, ավելի լավ բան կանեն: Լեվոնն է դա հնարել- առաջարկել- անել տվել՞:
    Իմ ասածն էն է, որ հասկացեք, մեր սերունդը չկա: ոչ փնփնթացող բիձա կա, ոչ էլ ազգի փրկարար Լեվոն:
    Երկուսս էլ, որպես գործոն, բլեֆ ենք:
    Չգիտեմ ինչու ամեն անգամ, երբ խոսք է գնում նոր մեթոդների, մոտեցումների, լիդերների մասին, իսկույն առաջ է գալիս հարցը- թե ասա, եթե Լեվոնի պոչից չկպնենք, բա ինչ անենք՞:
    Ես էլ ասում եմ, Լեվոնը իր ամենանվիրված զինվորի-Նիկոլի դատին մի անգամ գնացած չկա, Սերժին ինդուլգենցիա ծախելու առաջարկներ է անում- տանը նստած իր ծխամորճն է ծխում: Էդ մարդու կարողությունն էդքան է, ավել չի կարողանում անել:
    Հիմա էլ դուք ձեր իմացածն արեք:
    Ես բիձա եմ, իմ դարն ապրել եմ, գնացող եմ: Լեվոնն է ձեռ տալիս, շարունակեք Լեվոնով անելը:
    Ինձ հետ վեճի բռնվելով իրականում դու հենց քեզ ես հարց տալիս,-լավ բա ինչ անենք՞: Չգիտեմ, անողն էլ եք դուք, չանողն էլ, վայելողն էլ, քաշվողն էլ: Այլոք չկան:
    Մեքենա կվառեք, հոկտեմբեր 27-ի պես մի բան կանեք, միտինգ, նստացոււյց, թե սահմանադրական մոմացույց կանեք, թե վաաբշե բան չեք անի, ձեր գործն է: Սրանից էլ պարզ էլ ինչ ասեմ՞:
    Եթե ձեր անելիքը կոնկրետ գործն է, ապա իմն էլ նախորդ տարիների իմացածս պատմելն է: Դրանով էլ զբաղված եմ: Դու դա ես ուզում արգելել՞:
    Վերջին խմբագրող՝ Բիձա: 28.11.2009, 07:20:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Քաղաքական կողմնորոշման փոփոխությո՞ւն, թե՞ իշխանափոխություն
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 25.02.2015, 14:34
  2. Ամեն ինչ լավ կլինի
    Հեղինակ՝ Այբ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 22.04.2014, 16:53
  3. Ի՞նչ կլինի Հայաստանում, եթե իշխանափոխություն չլինի
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 153
    Վերջինը: 29.01.2009, 15:26
  4. Հեղափոխություն եւ իշխանափոխություն հանուն
    Հեղինակ՝ Djavaxhq, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 87
    Վերջինը: 29.10.2008, 15:13
  5. Պատերազմ կլինի՞
    Հեղինակ՝ Armenoid, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 20.05.2008, 11:34

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •