Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
Հետո՞, Բիձա ջան, բա ի՞նչ էիք անում Հրապարակում, որ սենց եղավ, որ էդ կեղտոտ Տեր-Պետրոսյանը եկավ ու սկսեց թալանել երկիրը, տանուլ տալ պատերազմը, հիմնադրեց (մինչ այդ երբևէ գոյություն չունեցած) ընտրակեղծիքների ապարատը և այլ չարագործություններ կատարեց: Կուրորեն հավատում էիք առաջնորդի՞ն, թե՞ հետևում էիք իրադարձություններին: Ի՞նչ արդյունքի հասաք դուք, ի՞նչը տարաք դեպի լավը՝ դրականը: Ոչի՞նչ: Իսկ ինչո՞ւ: Չկարողացա՞ք: Ու հիմա ամեն ինչից հիասթափված, ձեր՝ ինչ-որ բան դեպի դրականը փոխելու հնարավորության բացակայության գիտակցումից դրդված, մեղադրում եք նրանց, ովքեր փորձում են ինչ-որ բա՞ն փոխել: Իսկ ինչո՞ւ չպետք է փոխեն, որովհետև դուք չե՞ք կարողացել փոխել, թե՞ փոխել եք, հետո ձեր առաջնորդներին կուրորեն հավատալու հետևանքով բացասական արդյունքի եք հասել:
Եթե նկատել ես, ես որևե գործ անողի չեմ մեղադրում, խոսում եմ միայն այն մասին, որ չի կարելի կուրորեն հավատալ այն մարդկանց, որոնք երեկ այսօրվաններից չէին տարբերվում,
Կուկ ջան, ի տարբերություն քեզ, բիձան մեծացել ու դաստիարակվել է սովետական իրականության պայմաններում -ուր սրիկայության, ճիճվության ու դոդության պլանկեն հիմիկվանի պես անմակարդակ ցածր ու էդքան բազմազան չէր:
Մենք ունեինք մեր դոգմատիկ պատկերացումները, թե տականքը ինչքան տականք կարող է լինել, կամ էլ թե հերոս ասածն ինչին է վերաբերում: Մենք չէինք պատկերացնում, թե ընտրություն կեղծող խելագարը կարող է միաժամանակ հերոս էլ կարգվել, կամ գեղցի մկները սկզբում որպես գործիք, հետագայում էլ որպես գլխավոր օրենսդիր կաշխատեն, կամ էլ դոդ անունով մեկը գարշոկ թափողից, բոլոր երեք նախագահների աջակցությամբ, կդառնա ազգի պապա ու թագավորանիստ ամրոց կկառուցի Երևանի գլխին:
Կուկ ջան, իրերի բերումով հիմա դու մեր հարիֆություն-անիրազեկութկան-ապաշնորհության պատճառով գոյացած շատ ավելի մեծ դիապազոնի իրականություն ես տեսնում, քան ես կարող էի պատկերացնել էն տարիներին:
Իհարկե մեղավոր եմ, որ ժամանկին չեմ նկատել, հասկացել ու կյանքի գնով տարբեր դեգեներատների ճամփան չեմ փակել: Բայց ոչ բոլորն են քո պես խելոք: Հիմա հո տեսնում ես, թե ուր ենք հասել՞: Ես չեմ արել, դե դու արա: Ես եմ խանգարում՞:
Արածս ինչ է՞- փորձում եմ իմ իմացածը ներկայացնել, որ նույն փոցխին նորից դեմ չառնենք: Ստում եմ՞, խաբում՞, խեղաթյուրում՞: Գոնե մի ապացույց ունես՞
Դուրդ չի գալիս: Հասկանում եմ, իմ հեքիաթի հերոսներին էլ եթե կեղծ ու սուտ հանեն, ես էլ կըմբոստանամ:
Ես իմ իմացածն եմ ասում, դու քոնը: Ես քո տեսակետները հաշվի կառնեմ, դու էլ մի գուցե իմ ասածներից մի քիչ ավելի սթափվես: Փորձիր փաստերին սթափ նայել, այլ ոչ թե դուր չեկածը մի կողմ դնել, առավել ևս առանց ստուգելու ժխտել: