Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
Բիձու հորեղբայրները վաղուց հողում են, մեծ հորեղբայրս էլ թուրքերի կողմից ոչ թե սպանված, այլ կախաղան է հանված :
Եթե տեղյակ չես, ապա հիշեցնեմ, որ քո սիրելին- ԼՏՊ-ն ղարաբաղյան պատերազմի ծանր օրերին, երբ ճակատը բոլոր կողմերից նեղացել ու մոտեցել էր Ստեփանակերտին ու Ղափանն ու Գորիսն էլ գնդակոծության տակ էին, ստիպված էր զիջելու ընդիմության պահանջին- ընդունել ընդիմության առաջնորդներին: Հեռուստատեսությամբ էլ է ցուցադրվելայդ "պատմական" հանդիպումը: Ծխամորճը ձեռքին ընդունեց ընդիմության ներկայացուցիչներին ու որպես զիջում ասեց- դե վերցրեք պատերազմի պատասխանատվությունը ու ձեններդ կտրեք: Վազգեն Սարգսյան այժմ հերոս հորջորջվածը իր տեղը զիջեց: Վազգեն Մանուկյանը նշանակվեց պաշտպանության նախարար ու մի քանի օր անց կատարվեց Ղափանի լեզվակը գրավելու օպերացիան:
Ոնց տեսնում ես, որոշ բաներ իմանալու ու հասկանալու համար պետք է ոչ թե կուրորեն հավատալ առաջնորդներին, այլ հետևել դեպքերին:
"Կարծեմ"-դ անհիմն է, քանի որ ես եմ եղել հրապարակում կանգնած փետրվարի 18-ից սկսաց, /ոնց հասկանում եմ ԴՎ-ի հետ/, գիտեմ ով երբ է հայտնվել, ինչպես, և ինչ է արել:
Հետո՞, Բիձա ջան, բա ի՞նչ էիք անում Հրապարակում, որ սենց եղավ, որ էդ կեղտոտ Տեր-Պետրոսյանը եկավ ու սկսեց թալանել երկիրը, տանուլ տալ պատերազմը, հիմնադրեց (մինչ այդ երբևէ գոյություն չունեցած) ընտրակեղծիքների ապարատը և այլ չարագործություններ կատարեց: Կուրորեն հավատում էիք առաջնորդի՞ն, թե՞ հետևում էիք իրադարձություններին: Ի՞նչ արդյունքի հասաք դուք, ի՞նչը տարաք դեպի լավը՝ դրականը: Ոչի՞նչ: Իսկ ինչո՞ւ: Չկարողացա՞ք: Ու հիմա ամեն ինչից հիասթափված, ձեր՝ ինչ-որ բան դեպի դրականը փոխելու հնարավորության բացակայության գիտակցումից դրդված, մեղադրում եք նրանց, ովքեր փորձում են ինչ-որ բա՞ն փոխել: Իսկ ինչո՞ւ չպետք է փոխեն, որովհետև դուք չե՞ք կարողացել փոխել, թե՞ փոխել եք, հետո ձեր առաջնորդներին կուրորեն հավատալու հետևանքով բացասական արդյունքի եք հասել: