ՄԻԹԵ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ ԷՐ ԲԱՑԵԼ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ
Եթե մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված բազմությունը վերադառնար հետ Ազատության հրապարակ, ապա հեղափոխությունը կլիներ հաղթած: Այդ միտքը հունիսի 15-ին Դե ֆակտո ակումբում հայտնել է ՆԺԿ առաջնորդ Արամ Կարապետյանը, լրագրողների համար մեկնաբանելով հունիսի 12-ին ՀԱԿ հանրահավաքի իր ելույթի այն դրույթը, որ պետք է ժողովրդական նոր հզոր ալիք, որի անունը “եթե կուզեք, դրեք հեղափոխություն”:
“Հայաստանում, ինչպես Հարավային Կովկասի բոլոր երկրներում, երբ որ իշխանությունը քայլ է անում եւ չի հաջողում, իշխանական բուրգը սկսում է փլվել: Եթե առավոտյան մտել էին ծեծուջարդով ցրել էին, բայց դրանից հետո ժողովուրդը չէր համակերպվել դրա հետ, հավաքվել էր, եւ եթե հետ գար ու Ազատության հրապարակը էլի վերցներ, իմիջայլոց, ուզում եմ նշել, որ դա կաներ խաղաղ ճանապարհով, համոզված եղեք: Այդ ժամանակ, այդ հավաքի ժամանակ, որը Ավարայրի նման ժողովուրդն ինքնուրույն հավաքվել էր եւ պատրաստ էր յուրաքանչյուր գործողության, դրա համար էլ ոստիկանությունը, իսկ իմ մոտ կան բավականաչափ փաստաթղթեր, որպես մարտի 1-ի հանձնաժողովի անդամ, բավականաչափ փաստաթղթեր, որոնք դուք դեռ չեք տեսել, չեք լսել, թույլ է տալիս ինձ կարծել, որ ոստիկանությունը լիովին պատրաստ էր, եթե այդ ժամանակ այդ ամեն ինչն ուղղորդվեր դեպի Ազատության հրապարակ, այլ ոչ թե Մատենադարան, նույնպես համաձայնվելու էին եւ թույլատրելու էին Ազատության հրապարակ գնալ: Հաջորդ օրը, այդ հանրահավաքը, դառնալու էր երկակի: Սա տրամաբանություն է, ինչպես այդ հանրահավաքը դարձավ երկակի, երբ որ հիշում եք Սերժ Սարգսյանն արեց իր հանրահավաքը հանրապետության հրապարակում, որը միացավ Ազատության հրապարակի հանրահավաքին: Դրա համար, խաղաղ ճանապարհը դա այն է, երբ որ միանշանակ երեւում է, որ ժողովուրդը անկոտրում կանգնած է եւ սկսում է բավականաչափ լուրջ փլուզվել բուրգը”, ասում է Արամ Կարապետյանը:
Էջանիշներ