Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
բելգրադը ռմբակոծում էին, որ սերբերը ավելի արագ խելքները գոլւխները հավաքեին ու հասկանային, որ նացիստ նախագահով էս թվին Եվրոպայի կենտրոնում երկիր ունենալ չի կարելի: Սերբերը արդյունքում խելքները գլուխները հավաքեցին, մի քիչ ուշացումով, դրա համար էլ հիմա բացի ԵՄ դուռը աղիողորմ ծեծելուց զբաղված են նաև Բելգրադը վերականգնելով:

Իրաքը ռմբակոծում են, քանի որ չի կարելի որ ողջ նավթի (որից կախված է բոլոր նամուսով երկրների բարեկեցությունը) արդյունահանման ու արտահանման գլխին ու կողքին մշտական Սադամի պես շիզոֆրենիկ լինի: Շահեր ունեին? Բա ինչի պիտի չունենան ? Ինչի որ երկիրը դեմոկրատական է լինում ուրեմն պիտի միջազգային ասպարեզում ոչ մի շահ չունենա ? Լավ էլ պիտի ունենա: Ու քանի որ դեմոկրատական երկիր է, տվյալ դեպքում ԱՄՆ, ուրեմն ավելի հարուստ է, ավելի կազմակերպված, ավելի արդյունավետ ու ավելի ուժեղ, ու դրա համար էլ ուժեղի դիրքերից պիտի մնացած հարիֆներին թելադրի, թե ինչ է պետք անել: Եթե Իրաքի արաբները իրենք չեն կարողանում իրենց Սադամի հարցերը լուծել ու դրանով վտանգում եմ մնացած աշխարհի բարեկեցությունն ու անվտանգությունը, ԱՄՆ կգա ու իրենց տեղը կլուծի բոլոր հարցերը: Ու կլուծի այնպես ինչպես իրեն է պետք, ոչ թե արաբներին: Ու թող արաբները ինչքան ուզում են չսիրեն յանկիներին: Մենք էլ լինեինք չէինք սիրի: Իսկ ով է սիրում օկուպացիոն ուժերին ??

Ու այս առակի ամենասարսափելի մասն այն է, որ մենք այքան օրինակներ ունենալով խելքներս գլուխներս չենք հավաքում ու երկրի գլխին պահում ենք չընտրված ու սեփական ժողովրդի արյան վրայով նախագահ կնքված նախագահ: Դրա համար էլ մնացած դեմոկրատական երկրները հիմա ինացից գոհ, սեփական շահերից ելնելով, դրած մեզ թելադրում են Ղարաբաղի հարցի լուծում, հայ-թուրքական հարաբերություններ ու մնացած բաները: Սա էլ պատժելու մի ձև է: Եթե մենք չենք կարողանում նորմալ երկիր կառուցել, ուրեմն մնացած նորմալ երկրների հետ հավասարի իրավունքով խոսլեու տեղ չունենք: Համ կթելադրեն հիմա ինչ պիտի անենք, համ բոլոր կողմերից կճնշեն, համ մենք բան չեն կարա ասենք, համ էլ էս նախագահով եթե մտքներովս էլ անցնի մի բան ասենք հաց ու ջրից, գազ ու նավթից, կկտրեն: Կարողա Թուրքիային էլ քսի տան Բելգրադի նման մեզ էլ մի քիչ ռմբակոծի: Այ հենց սենց, ընկեր:

Նորմալ երկիր ես, խոսալու տեղ ունես, ձենդ էլ լսող կա, ռմբակոխող էլ չկա` սեփական շահերով թե առանց սեփական շահերի: Աննորմալ երկիր ես, շան տեղ դնող չկա, ամեն կողմից վրետ թքելու են, պետք լինի մի հատ էլ ռմբակոծելու են, ու մի գրամ էլ խղճի խայթ չեն ունենալու:
Ինչ ա նշանակում Բելգրադը ռմբակոծում են, որ սերբերը խելքները գլուխները հավաքեն? Եթե մեկը հանցագործություն ա արել պետք ա գնալ իրա տունը վառել, տնեցիներին ծեծել որ խելքը գլուխը հավաքի?

Դու ընդամենը հաստատեցիր իմ տեսակետը, որ դեմոկրատիան դա ընդամենը քողարկում է... դա քողարկումն է ֆինանսական մեծ մեքենայությունների և պլանների և այն ինչ արվում է դեմոկրատիայի անվան տակ իրականում հետապնդում է միայն մեկ վերջնական շահ ` ՓՈՂ, ՖԻՆԱՆՍ և ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ: Հին օրենքը ուժի մեջ է դեռ ու ընդմիշտ մնալու է ուժի մեջ ` ՈՒԺԵՂԻ ՄՈՏ ՄԻՇՏ ԷԼ ԹՈՒՅԼՆ Է ՄԵՂԱՎՈՐ: Եթե ուժ ունես ուրեմն կարող ես կամ իրավունք ունես ճզմելու դիմացինին, անկախ այն բանից դա մարդ է թե պետություն: Միայն պետք է այդ ամենը սիրուն ձևակերպել: Ասենք ասել, որ բա գիտեք Իրաքում քիմիական զենք կա, երկիրն ավերել, օկուպացնել, հետո ասել, վայ ինձ սխալ տեղեկություն էր հասել, ես արդեն ջղայնացել եմ էդ մարդկանց վրա: Ու պրծավ, ով ռիսկ ունի կանգնի ասի բա էն ինչ զենք-մենք էիր ասում հլա արի ստե արա... սա էլ ասումա վայ մեռնեմ ձեր սրտին, ես եմ քանդել? ես էլ կսարքեմ... ու ամերիկյան շինարարական կազմակերպություններն ընկնում են մոր փորը...

Ինչ վերաբերում ա մեզ, ապա այո, խելքներս գլուխներս չենք հավաքում ու մեր խելքից տուժում ենք: Մեզ ովա պատժում? Էդ նույն "դեմոկրատական" երկրներին լավ էլ ձեռա տալիս էն վիճակը, որում մենք հիմա կանք: Եթե այդպես չլիներ ուղղակի չէին ճանաչի էդ մարդուն որպես նախագահ: Բայց իրանց ՇԱՀԸ թելադրում ա որ ընդունեն, որ հետո դեմը դնեն ու րանց ուզածն անեն: Ու անում են: Թուրքիայի հետ ինչ որ սիլիբիլիների մեջ ենք ու դրա օգուտը դեռ չենք տեսնում, ու ոչ ոք չի էլ բացատրում: Ինչը բացատրեն, պտի լինի որ բացատրեն:

Մենք մեր մասին չմտածենք ուրիշը հաստատ չի մտածելու..