Այո, անպայման:
Ոչ, չեմ կարծում:
Ինձ ի՞նչ, չի հետաքրքրում:
Տրիբուն ջան, քո ասած 100 տոկոսանոց դեմոկրատիան ամբոխավարությունից էլ վատ է: Պետք չի գնալ Հին Աթենք, որտեղ միայն պոլիսի քաղաքացուն էին համարում ազատ մարդ, իսկ կառավարման ղեկին նստում էին բոլորը, ով ինչ-որ գիտական տվյալներ ուներ, մնացածները ստրուկներ էին, անազատներ
Այժմյան դեմոկրատիան մենակ պառլամենտով հո չի? Նախագահն էլ է կարևոր ներկայացուցչական մարմին: Իշխանությունների տարանջատումն էլ կարևոր պայման է դեմոկրատիայում, որը առաջարկել է Մոնտեսքյոն
բայց էլի 100 տոկոսանոց դեմոկրատական երկրի գոյության հետ համաձայն չեմ![]()
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
արդեն Աթենք էլ հասաք փաստորեն
Տրիբունի հետ համաձայն եմ, 100 տոկոսանոց դեմոկրատիա գոյություն չունի, չի էլ կարա ունենա, ետ հեքիաթա, աբսուրդ
իմ պատկերացրած դեմոկրատիայի գոյության համար անհրաժեշտա երկու պայման, նախ, որ ընտրությունները լինեն արդար, որ ընտրվածները իսկականից "ընտրյալ" լինեն, և երկրորդը, որ ժողովրդին բանի տեղ դնեն, բողոքողների հետ հաշվի նստեն և յուրաքանչյուրը իր բողոքի ձայնը կարողանա վերև հասցնել, էս երկուսը տուֆտա բան համարելուցա որ էս օրիա մեր երկիրը հասել…
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Տրիբուն (04.04.2009)
Երևի Հարավսլավիայի գլխին ընկնող էն դեմոկրատական բոմբերի մասին մոռացել եք հա? Տեսնես բացի դեմոկրատիայի առաջնորդ ԱՄՆ-ի ռումբերից էլ որ եվրոպական երկրների ռումբերն էին ընկնում էն մարդկանց գլխին? Ընդհանրապես մարդկային զանգվածներին կառավարելու շատ մեխանիզմներ կան ու կառավարողները ոչ այն մարդիկ են ում որ տեսնում ենք: Ժողովրդին ուղղություն տալու ուղղակի և անուղղակի բազմաթիվ տարբերակներ կան: Ու ամենախորամանկ ձևը դա նա է, որ ժողովուրդը հավատում է թե ինքն է որոշում: Մյուս պարզունակ ձևը դիկտատուրայի դրսևորումներն են:
Քո ասածն ինչ կապ ուներ դեմոկրատիայի հետ? Խոսում ես օրինականության մասին: Ինչ ուզում ես արա, ինչ ուզում ես մտածի, բայց օրենքի շրջանականերում ու կողքի մարդուն մի խանգարի:
Մոդերատորական: Լուրջ գրառման տեքստի մեջ մասնակցին կծող տողեր քողարկելով դուք ձեզ չեք ապահովագրում տուգանային միավորներից: Կարդացվում և մոդերավորվում են բոլոր գրառումները, բոլոր տողերը: Այս անգամ գրառման հեղինակը ստացել է զգուշացում: Բայց բանավոր զգուշացնում եմ բոլորին: Ցանկացած քննարկման մեջ անձնական վիրավորանքի կամ հեգնանքի առկայությունը անթույլատրելի է: Անկախ մարդու արտահայտած կարծիքից՝ այստեղ բոլորը պարտավոր են հարգանքով վերաբերվել միմիյանց:
էսպես չի մնա
Ո՞նց։ Պատկերացրու ես ինձ լավ եմ դրսևորում ինչ որ մի հիմնարկում, ու ինձ նշանակում են հիմնարկի դիրեկտոր։ Օրենքով։ Ինձնից առաջ դիրեկտոր աշխատած մարդուն հանեցին, ու ես նրա հետ կապ չունեի, հանեցին, որովհետև վատ էր աշխատում, ինքն էլ ձև չուներ, ընենց աներ, որ զոռով մնար։ Ես էլ հիմա ձև չունեմ զոռով մնալու։ Գիտեմ որ սկսեցի էշություններ անել, ինձ հանելու են։ Հիմա ինձ ասա, թե ես էդքանը իմանալով հանդերձ, ո՞նց կարող եմ շատ հեռու հայտնվել նորմալ դիրեկտոր լինելուց։ Շատ շատ մի երկու օր զվարճանամ, հետո հիմնարկի աշխատողները ինձ կհանեն, ու կարող է դատի էլ տան չէ՞։
Ապեր, մի պահ ընդհանուր խոսենք. դիցուք սաղ ընտրությունները կեղծվում են, դու գնում ես ինչ–որ մեկին ձայն ես տալիս, հետո քո ու էլի շատերի քվեաթերթիկները հանձնում են մակուլատուրա, փոխարենը տպարանից թարմ բերած լրիվ ուրիշ թեկնածուի համար ստորագրած քվեաթերթիկներով արկղեր են դնում, սկսում լուրջ դեմքերով հաշվել, հետո հեռուստատեսությունն ու մամուլը հայտարարում են, որ սենց գժական ու արդար ընտրություններ չէր եղել, եվրոպական, համշխարհային ու միջգալակտիկական դիտորդներն էլ հաստատում են որ մեր նման դեմոկրատական երկրին նույնիսկ իրենք են նախանձում, որ իրենք մեզնից ահագին բան ունեն սովորելու, իսկ դու հաջորդ օրը քնից զարթնում ես ու տեսնում նույն փդած երկիրը, նույն քոսոտ ԺԵԿ–ի չաղ ծյոծյան, որ գրիչ չունի, բլանկ չունի, հենց 5000 դրամ տալիս ես, կրծկալի մեջից հանում է սկսում է լրացնել քո պահանջած տեղեկանքը, նույն անհասկանալի գները՝ ամենաթանկը Եվրոպայում, նույն թղթաբանական քաշքշոցին, շենքիդ դեմի խաղահրապարակը ինչ–որ կասկածելի տիպեր յանի սեփականաշնորհեցին մոյկա սարքեցին, հարկային–մաքսային, ու ինչ–որ շատ անհարմար է ապրելը… ու պատկերացրու, հենց սկսում ես կասկածել, որ իշխանությունները կարող ա՞ սաղիս քյոլել են, ապա Ռոբերտ Դե–Նիրոյի դեմքով կիրթ, հավասարակշռված մեկը գալիս է, ուսիդ թփթփացնում ու շշնջում. «հանկարծ չփորձես հեղափոխության մասին մտածել, մեր երկրում իշխանափոխությունը պիտի լինի միմիայն սահմանադրական ճանապարհով, հակառակ պարագայում անկայունություն է լինելու, հլը տես որևէ մեկը հեղափոխությունից խեր ստացած կա՞, դու գիտե՞ս, թե հիմա որ դարն է, երիտասարդ»… Դու քեզ ո՞նց կզգաս, երևի մանրից կսկես մտածել հոգեբուժական դիսպանսերի մասին, չէ՞…
Ապեր, բառերից չէ, մտքերից ես անձամբ կախվում եմ, ու պիտի մինչև վերջ հասկանամ քո մտքերի տրամաբանությունը, որովհետև կարող է ես սխալ հայացքներ ունեմ, փոխեմ ինձ, որ կարողանամ նորմալ, հարմարավետ ապրել։ Որովհետև ինչ–ինչ բաներից դժգոհ եմ, ու քաղաքացիական երջանկությունս էլ չեմ գտնում։
Si vis pacem, para bellum
Ժողովրդավարության պարտադիր հատկանիշա օրինականությունը, եթե չլինի իրավական պետություն, չի կարող լինել ժողովրդավարություն, ժողովրդավարության հիմնական բաղադրյալը անհատի ազատությունն է ու պաշտպանվածությունը, պետությունը պետք է լինի իր քաղաքացու հովանավորը, ինչպես մեր անձնագրերում է գրված, յուրաքանչյուրի ձայնը վերև հասցնելը շատ պարզ բանա, որ յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ հարգանքով վերաբերվեն պետական մարմինները ու ստացած բողոքներին լուրջ մոտեցում ցուցաբերեն ու ռեալ քայլեր անեն քաղաքացուն օգնելու և իրավունքները պաշտպանելու համար, իսկ մեր մոտ քաղաքացիները պետքա դատարան դիմեն, որ իրենց իրավունքները պաշտպանեն պետական մարմինների հետ փոխհարաբերություններումկարևորագույն հատկանիշ է ժողովրդավարության, որ պետությունը հաշվի է առնում ինչպես մեծամասնության այնպես էլ փոքրամասնության շահերը
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Ambrosine (03.04.2009)
Ապեր, թերևս կարելի էր նկատել, որ գրածս ընդհանուր դեպքի համար էր.
Մի քիչ բարդ է հասկանալը, ոչինչ, ըմբռնում եմ։ Պարզապես փորձում ենք միասին իշխանափոխության իմաստը հասկանալ, դեմոկրատիային հասնելու ճանապարհների մասին զրուցել, իսկ կոնկրետ ներկա Հայաստանի դեպքում դու ու Նախարար ախպերը չգիտես ինչու հասկանում եք, որ ես քարոզում եմ հենց հիմա փողոց դուրս գալ ու սկսել զինված հեղաշրջումը։ Երևի բառացիորեն պետք է ամեն ինչ ասել ու նաև հեղափոխություն հասկացությունը մանրամասն բացատրել… հեղափոխությունը դա զարգացման մեջ գլոբալ որակական փոփոխությունն է՝ նախկին վիճակից դեպի հաջորդ վիճակ կտրուկ բաժանման առկայությամբ։ Իսկ Լևոնը իմ կարծիքով հեղափոխություն տերմինը կոչ է արել հանել, որպեսզի այն մարդիկ, որոնք հեղափոխություն ասելով հասկանում են զինված բախումներ, սպանություններ, ինքնադատաստան, նման բանը մտքներից հանեն։ Դժվար է, չէ՞Ապեր, մի պահ ընդհանուր խոսենք. դիցուք…Ապեր, աբսուրդն էն ա, որ մեր երկրում վաղուց պիտի հեղափոխություն լիներ, ու ժողովուրդը պիտի չսպասեր, որ Լևոն պապին գա ու մի տարուց ավել բացատրի, որ սխալ ենք ապրում։ Ու հիմա էլ քանի դեռ պահը չի հասունացել ու մի վախտ մարդ խաբար չի, թե ինչ բան է դեմոկրատիան, ինչի համար է պետք իշխանափոխություն անել, իշխանափախություն անելով ինչ խնդիրներ պիտի լուծենք, ապա ծերուկը շատ էլ ճիշտ է ասում, կտրուկ քայլերը անիմաստ բան են, մանավանդ որ իր ասելով պիտի արվեն կամ չարվեն։ Իսկ դու ասում ես աբսուրդ, դե արի հեղափոխություն անենք, տես կստացվի՞
Մարդիկ դեռ սովից չեն մեռնում, մենք հանդուրժող ժողովուրդ ենք։
Si vis pacem, para bellum
Chuk (03.04.2009), Mephistopheles (04.04.2009), Ձայնալար (03.04.2009)
Չէ հա՞:
Փաստորեն տղերքն են խոսքերից կախվում: Հիմա այս դեմագոգիայի ողջ էֆֆեկտը հասկանալու համար գնանք էս զրույցի (ի դեպ իմ գնահատմամբ ջուրծեծոցի զրույցի) ակունքներին ու հիշենք, թե ինչից սկսվեց: Ամեն ինչ սկսվեց կոնկրետ իմ խոսքերից «կախվելուց», երբ ես զրուցակցիս (DVGray-ին) ասել էի. «Էս երկրում իշխանությունը պիտի ինձ ու քեզ պատկանի՝ ժողովրդին» ու հանկարծ հայտնվում ես դու ու էդ խոսքերն անվանում ուտոպիա, հետո ժողովրդավարությունը ֆուֆլո ու գնա գալիս եմ: Հիմա ո՞վ ա խոսքերից կախվում: Տղե՞րքը, թե՞ դու: Կարծես թե իմ ասած նախադասության իմաստն էն էր, որ ես, Դիվին, Պողոսը, Պետրոսը ու մնացած բոլոր քաղաքացիները պիտի ամեն մեկս մի հատ նախագահական նստվայր ունենայինք Բաղրամյանի վրա, էնտեղից զանգեինք Մեդվեդևի հետ խոսեինք, Հիլարի Քլինթոնի հետ խոսեինք, մեկումեջ էլ հեռուստացույցով ելույթներ ունենայինք ու հրամաններ արձակեինք:
Հետո դու քո գրառումներում չես հերքում, որ ուզում ես, որ օրինական պետություն դառնա, որ ընտրություններում ազնիվ հաղթեն: Հիմա արի հասկանանք, թե ինչ ա նշանակում «իշխանությունը պետք ա պատկանի ժողովրդին», որ նենց լավ հասկանալի լինի, որ խոսքերից դու էիր կախվել: Մեջբերում եմ ՀՀ Սահմանադրությունից:
Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:
Հիմա ի՞նչ, ոնց հասկանանք, դու դե՞մ ես ազատ ընտրություններին, չե՞ս հավատում դրանց հնարավորությանը, հանրաքվեներին և այլնին: Նաև հանրահավաքներին, երթերին, որոնք մեր սահմանադրական իրավունքն են: Չե՞ս հավատում, որ էդ ամենը հնարավոր է, որ ուտոպիա ու ֆուֆլո ես անվանում, թե՞ կարծում ես, որ եթե էդպես լինի, վատ կլինի, ֆուֆլո կլինի:
Հեշտ ա, չէ՞, ասել «Մենք որոշում չենք ընդունելու, ուրեմն ասածդ ուտոպիա ա» ու անունն էլ դնել, որ տղերքն են խոսքերից կախվում:
Ու ընդհանրապես ամեն ասածդ նախորդ ասածիդ հերքումն էր: Օրինակ էն, որ ասում էիր ժողովրդավարությունը ֆուֆլո ա, բայց հետո էլ ասում էիր, որ ուզում ես օրենքի իշխանություն լինի: Բա սրանից հետո դեմագոգիա չի՞ գաղափարական ու իրա ասածները հստակ հասկացող ու փաստարկող զրուցակցին սենց բան ասելը. «Եթե կոնկրետ տեսանկյուն ունեք արտահայտեք խոսանք»:
Ուզե՞ս, թե՞ չուզես, հավատա՞ս, թե՞ չհավատաս, հասնելու ենք ժողովրդավարության ու ժողովրդի իշխանության, իհարկե ոչ բացարձակ, որտև դա անհնար ա, բայց որոշակի մեզ բավարարող աստիճանի հասնելու ենք: Ու որպես դրա առաջին քայլերից մեկը (առաջին քայլերն իրականում արդեն եղել են, հաստատուն գնում ենք դրան) լինելու է նաև իշխանափոխությունը, որի մասին, ի դեպ, դրական էիր արտահայտվում:
Վերջին խմբագրող՝ Chuk: 03.04.2009, 16:31:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Առանձնապես մեծ ցանկություն չունեմ ամեն մեկի հետ իր տեսակետին հարմար զրույց տանեմ այն դեպքում, երբ հղում են անում ուրիշի խոսքին, բայց հասկանալով ըստ իր համար հարմար ֆորմատի.. Էդ տեմպերով տեղական ժողովրդավարությունից գնացինք հասանք գլոբալին, հետո եկանք հետ, անգամ շարմազանով ու աշոտյանն էլ հիշվեցին: Ես գիտեմ թե ես ինչ եմ ուզում, դուք էլ ձերն եք ուզում, իրականում մեկը մյուսին չի խանգարում: Ես ոնց որ համարում էի ուտոպիա, տենց էլ համարում եմ: Հնարավոր ա վիճակի մի քիչ շտկվի, բայց ոչ Շվեյցարիա կդառնանք ոչ էլ էն ամենադեմոկրատական երկրներից որևէ մեկը: Քո ասած ջուր ծեծոցին համարում եմ ծեծած պրծած:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ