Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
Ուզում ես ապացուցել, հիմնավորել այն պնդումդ, որ աշխարհում ժողովրդավարության չկա, ու մենք էլ ձեռ քաշենք. Բայց բերածդ` ընդամենը աղավաղած փաստեր են, որ դեմոկրատիայի հետ կապ չունի ընդհանարապես:
1. Ֆրանսիայում նախագահական ընտրություններին մասնակցում էին 13 թեկնածու: Այլընտանքը շատ մեծ էր: Ու ոչ թե դեմ էին տվել, այլ շատ թեժ ընտրապայքարում Սարկոզին հազիվ հաղթեց Ռուայալին: Հա բայց հետո ինչ???? Ինչ կապ ունի սա դեմոկրտիայի լինել չլինելու հետ …Դեմոկրատիան երկրի ղեկավարման ձև է, տեսակ ու թեկնածուների քանակի շատ ու քիչ լինելու հետ կապ չունի: Երբ ասում են ժողովրդավարութույն, էդ չի նշանակում, որ նախագահի անունը պետք ա լինի “Ժողովրդինն” , որ մենք ել ասենք հա իրոք որ իշխանությունը ժողովրդինն է: Դա նշանակում է, որ երկրի ղեկավարումը իրականցվում է ժողովրդի կողմից ընտրված մարդկանց միջոցով: Իսկ քանի որ ինքդ փաստեցիր, որ Ֆրանսիայում նախագահը ընտրվել է, ուրեմն կա ժողովրդավարություն: Ի դեպ նման երկներ շատ շատ կան: Ասեմ ավելին: Եղել է ժամանակ որ Հայաստանում ևս նախագահին ժողովորւդն է ընտրել…
2. Երբ Սարկոզին կամ որևէ այլ պետական, քաղաքական մարմին մի հատ էշ որոշում ա ուզում ընդունի, կամ ընդունում ա, ժողովրուդը դուրս ա գալիս ու սատկսնում ա աջ ու ձախ ընենց, որ դաժե ղարաբաղի սպեցնազը դեմ չի կարա առնի…Սա էլ է ժողովրդավարութոյւն արտահայտման ձև…
3. Նախ ասեմ, որ Ֆրասիան չի մասնակցել Իրաքի պատրերազմին: Հետո եթե նույնիսկ մասնակցել ա, ուրեմն վերջ, իրանց մոտ չկա դեմոկրատիա…???? Կապը չեմ ջոգում…Ուրիշ երկրի հետ պատերազմելը չի խանգարում դեմոկրատական երկիր լինել:

Ես այսօր չեմ պայքարում նրա համար, որ կոնկրետ ինչ որ մեկը գա ու նստի թագին, այլ նրա համար որ լինի արդար ընտրություններ: Թող լինի իրական քաղաքական պայքար, առանց կեղծիքների ընտրություն ու թող ժողովուրդը ընտրի նույնիսկ կարապետիչին, ուրեմն վերջ էտա մեր նախագահը: Խելոք չմնաց, ապուշություննր սկսեց անել, էլի կփոխենք…Էս ել քեզ ժողովրդավարություն: Բայց…մեր բախտը բերել ա , շատա բերել, որ այսօրվա իշխանությունների այլընտրանքը, ոչ թե կարապետիչն ա, այլ Լևոն Տեր Պետրոսյանը, մեր հայկական Շարլ Դը Գոլը…
Ես բան էլ չեմ ապացուցում, իմ համոզվածությունն եմ արտահայտում որ դեմոկրատիա ասվածը տուֆտա բանա.. պլաստիլին, որ ով ոնց ուզի նենց հասկանա ու դրա տակ առաջնորդվի: