Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Այսինքն ուզում ես ասել, որ կարելի է իշխանափոխություն չանել, բայց պայքարել, որ լինի օրենքի իշխանությու՞ն։ Էդ ո՞նց, եթե իշխանություններն են ապօրինությունների համակարգողը։ Իսկ օրենքի իշխանությունը ինչո՞վ է տարբերվում ժողովրդի իշխանությունից։
Որտեղ կարդացիր, որ ես ասում եմ մեզ իշխանափոխություն պետք չի? Ապօրինություններն ամենուր են, մենակ իշխանությամբ չի սահմափակվում: Ու իշխանություն փոխելով դատավորները, տնօրենները դժվար թե ավելի ազնիվ դառնան, ուղղակի մթնոլորտը կառողջանա, օլիգարխիկ համակարգը կքաշվի իրա սահմանները (մինչև նորերի ի հայտ գալը), անօրինականությունները մեծամասամբ կսահմանափակվեն, բայց չեն վերանա: Ժողովուրդն իրա իշխանությունն իրականցնումա ընտրությունների միջոցով: Ընտրում են որևէ մեկին, նա էլ գնումա ԱԺ կամ նախագահական ու սկսումա կառավարել: Հիմա եթե չկա օրենքի իշխանություն, ապա էդ ընտրված մարդը շուտով դառնումա ժողովրդի գլխին նոր փորձանք, իրեն համարում ա Հայաստանի միակ տղամարդը, ալֆան ու օմեգան, և այլն, ու դա իրականացնումա որոշակի լծակների օգնությամբ : Հետո էնքանա զզվացնում, որ ժողովուրդը որոշում ա տեր դառնա (կամ ասում են գնա տեր դառի) իր իրավունքին և ամեն ինչ բարեհաջող իրականացնելու դեպքում տեղի ա ունենում իշխանափոխություն, բայց արի ու տես որ ինչ որ ժամանակ հետո գալիս կանգնում ենք նույն հարցի առաջ... Այսինքն օրենքի իշխանությամբ է պայմանավորվում ժողովրդի իշխանությունը, առանց առաջինի երկրորդը ժամանակավոր երևույթ է դառնում:

Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Ապեր, դու տեղյակ ե՞ս, որ մարդկության էվոլուցիան ծայրեծայր անցել է հեղափոխությունների միջով. բնական, տնտեսական, արդյունաբերական, գիտատեխնիկական, մշակութային, սեքսուալ(), դեմոգրաֆիկ, քաղաքական… Ու քո կարծիքով բան չի՞ փոխվել։ Մեկը հենց Ուկրաինայում ու Վրաստանում ավելի վա՞տ են ապրում Էդ որտեղի՞ց քեզ նման ինֆորմացիան։ Առհասարակ դու տեղյա՞կ ես աշխարհի պատմությունից, ասենք Հոլանդական հեղափոխությունից, Անգլիական, Ֆրանսիական Մեծ Հեղափոխությունից, Ամերիկյան, Իտալիա, Հունգարիա, Գերմանիա, Ավստրիա… Բան չի՞ փոխվել, մարդիկ ավելի վա՞տ են ապրում…
Հեղափոխությունը առանց հասարակական պահանջի անհնար է, իսկ հասարակությունը եթե ուզում է փոխվել, մի քանի հոգի, կամ մի քանի թայֆա դրա դեմ ոչինչ չեն կարող անել։ Իսկ պատմությունը ցույց է տվել, որ ժամանակի ընթացքում ի վերջո հասարակությունը դեմ է առնում մի ինչ–որ ճգնաժամային վիճակի, ու հանգուցալուծումը այնուամենայնիվ տեղի է ունենում հեղափոխության միջոցով, քանի որ լճացած մարդիկ արհեստականորեն փորձում են պահել գոյություն ունեցող համակարգը, որից էլ այն լարվում ու ի վերջո պայթում է։
Ապեր իսկ դու տեղյակ ես հիմա առահասարակ որ թիվնա, կամ որ դարնա? Տեղյակ ես, որ մարդկությունը վաղուց դուրսա եկել ֆեոդալական դարաշրջանից, հեղափոխությունների, դասակարգերի պատերազմների դարաշրջաններից?
Տեղյակ ես առհասարակ հեղափոխություն ինչա նշանակում?
Տեղյակ ես որ Վրաստանում ու Ուկրաինայում իրանց հիմար հեղափոխությունից հետո մեռան ընտրություն անցկացնելով, տարին մի երկուսին սպանելով, քաղաքական ճգնաժամերը հաջորդում են մեկը մյուսին, Ուկրաինայի նախագահը ամիսը մեկ կառավարությունա կազմում ու ռա
դայա ցրում: Ու էդ անկայունությունից էլ օգտվում են ուրիշ տերություններ իրենց շահը ման գալով: Արանքում ով ա տուժում ` պետությունն ու ժողովուրդը:
Հա Ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո դարեր անց Ֆրանսիան շատ լավա զգում իրան: Ավելին ասեմ, իսկ պատերազմի ժամանակ հիմնահատակ ավերվելուց հետո Գերմանիան շատ ավելի լավա զգում իրան: Բա հարց չի առաջանում ինչու?
Ուրեմն հեղափոխություննա ամեն ինչի բարօրության աղբյուրը? Երկիր կա պատերազմով իրա սահմանները մեծացրելա , ուրեմն պատերազմը բարիք ա?
Հիմա ինչ վերաբերումա թայֆեքին: Թայֆեքը որոշում են պահել իշխանությունը, եթե էդ երկրում օրենքը չի գեևակշռում: Ու ստացվումա որ ժողովուրդը դուրսա գալիս փողոց, արյունա հեղվում: Իսկ քաղաքակիրթ երկրներում հեղափոխության կարիք չի զգացվում: Այնպես որ հեղափոխությունը կամ ավելի ճիշտ հեղաշրջումը դա անհրաժեշտություն չի: Հնարավոր ա շատ ավելի նորմալ ու քաղաքակիրթ իշխանություն փոխել, եթե իհարկե բոլորը ենթարկվում են օրենքին: