dvgray ջան, ասեմ… իմ տեսակետը սա է… գրել եմ սրանից առաջ…
..... հնարավոր ա ժողովրդին գազազացնել ու գցել իշխանությունների ջանը, դրա համ պատճառները, համ էլ ռեսուրսները կան և հիմա դա ավելի հեշտ ա քան երբեք, բայց մենք արդյեւնքում ունենալու ենք բոցավառված ժողովուրդ չափազանցված սպասելիքներով, ընդ որում անիրականանլի (աշխարհում չկա այդպիսի ուժ որ դա կարողանա անել), ժողովուրդ որ առաջնորդվելու է զգացմունքներով բացառապես… և արդյունքում զորքը նորից դուրս պիտի գա զսպելու ժողովրդին… սա արդեն ես կհամարեմ դավաճանություն, այսպիսին է դավաճանությունը (այն շատ հաճախ հայրենասիրության դեմքով է հանդես գալիս)… Լևոնը ընտրեց ուղի "ավելի լավ է հիմա ինձ մեղադրեն պասիվության մեջ քան հետո՝ դավաճանության"… սա իմ կարծիքն է, նրա ելույթից ես այդ տպավորությունը ստացա… տնտեսությունը շատ է վատանալու և դրա առաջն առնելը դառնալու է ավելի ու ավելի դժվար և այստեղ ժողովրդի գիտակցական և դատողությանբ մոտեցումը ճգնաժամի հաղթահարման ամենակարևոր գրավականն է, իհարկե ընտրյալ իշխանությունների հետ միասին
միշտ պետք է հիշենք, Լևոնը կոչ էր անում մեր բանականությանը և ոչ զգացմունքներին, դա է պատճառը որ նա ամեն ինչ մանրակրկիտ բացատրում է…
Էս վերջին լուրն էլ որ եկավ, կարծում եմ մասամբ վկայում է դրա մասին, չնայած պիտի ասեմ որ ես ոչ կանխատեսում էի ոչ էլ նկատի ունեի նման մի բան… սա ինձ համար անսպասելի էր ու դրանում էլ կայանում է էֆեկտիվությունը, նամանավանդ եթե հաշվի առնենք Մարտի 1-ի ելույթը…
Ասեմ նաև որ վերը նշվածը ընդամենը իմ կարծիքն էր, որ շատ կետերում սխալ դուրս եկավ, բայց ընդհանուր գաղափարը, որն է "միայն սահմանադրական ճանապարհով, առանց բռնությունների" , … "մանրակրկիտ հաշվարկված, համբերատար և սառնասիրտ" մնում է ակտուալ…
…արա դե, ես էլ չեմ համբերում ընգեր, բայց որ ալտերնատիվներին եմ նայում, մտածում եմ "ուշ լինի, նուշ լինի"
Էջանիշներ