Այո, անպայման:
Ոչ, չեմ կարծում:
Ինձ ի՞նչ, չի հետաքրքրում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Եվ այսպես վերջանում է Խոտակերի /այծի/ դարաշրջանը ու սկսվում է Կրծողի /մկան/ դարաշրջանը:
Ի՞նչ սպասելիքներ ունեք Կրծողի դարաշրջանից:
Կարծում եմ էս տարի բացի տնտեսական դժվարություններից, նաև բարեբեր տարի ա լինելու, ճգնաճամի հետևանքը, իշխանությունների անգործությունը, քաղբանտարկյալների բաց չթողնելը ու 7-ի խայտառակ գործը , ՀԱԿ-ի կառույցների ձևավորումը շատ ծանր հարվածա հասցնելու իշխանություններին, դրդելով կամ աշխատել ու կատարել հասարակության պահանջները, կամ քիչ-քիչ ճամպրուկները հավաքել:
Ամենայան հայոց ակումբի անդամներ, կա ինչ-որ մեկը ձեր մեջ, որ կարող ե ներկայացնել պրակտիկ մի սխեմա, հստակ քայլերի հաջորդականություն, որոնք կատարելով հնարավոր է առանց բռնության Հայաստանում իշխանափոխություն իրականացնել????
P.S. Հորս արև ես ԿԳԲ-իշնիկ չեմ:![]()
Հարգելի Ռամմեր, նախ բարով ես եկել Ակումբ, եթե իհարկե առաջին անգամ ես եկել։
Ինձ թվում է, քո հարցի պատասխանը մեկն է ու շատ պարզ. Հայաստանի ժողովուրդի բացարձակ մեծամասնությունը միահամուռ պիտի ուզենա իշխանափոխություն, ու դրա համար այդ ժողովուրդը դուրս է գալիս տներից փողոց, ու գոռում է իշխանափոխություն։ Իհարկե այդ ժողովրդի վրա սկսում են կրակել, ջուր ցանել, արցունքաբեր գազ… բայց մեխանիզմը դա է ու աշխատող էՄիակ նախապայմանը, որ 200 հազարի փոխարեն առնվազն երկու անգամ շատ լինի այդ ժողովուրդը ու դա կարծում եմ բավական է։
Վերջին խմբագրող՝ Elmo: 13.03.2009, 13:36: Պատճառ: տեղափոխման հետևանքով իմաստը կորցրած տողերի հեռացում
Si vis pacem, para bellum
Մոդերատորական: Վերջին 2 գրառումները տեղափոխվել են «Իշխանափոխություն...» թեմայից: Քանի որ այդպիսի թեման չի կարող այնքան քննարկման նյութ ունենալ, որպեսզի նրան տրամադրվի առանձին թեմա:
Վերջին խմբագրող՝ Elmo: 13.03.2009, 14:00:
էսպես չի մնա
Արշակ (13.03.2009)
Հարգելի Վիշապ շնորհակալ եմ:
Եթե Հայաստանի ժողովուրդի բացարձակ մեծամասնությունը միահամուռ ուզենա իշխանափոխություն, ապա էլ ոչ կրակող կլինի ոչ էլ ջուր ցանող...Բայց դա, առանց խորանալու, անհավանական է:
"..."-ի տակ, կարող եմ ենթադրել թե ինչ ես ուզում ասել, բայց խնդրում եմ նեղություն քաշես մի փոքր մանրամասն գրես: Ես հատուկ էի շեշտել, որ հստակ քայլերի հաջորդականություն նշվի:
Ասենք 400,000 մարդ եկավ հանրահավաքին, ինչ պետք է լինի հետո որ սահմանադրական ճանապարհով իշխանափոխություն լինի: 400,000 մարդը բավական է, որ ինչ անի?
Ենթադրենք նույնիսկ սկսում ենք շուրջօրյա հանրահավաք...ու սպասում ենք` 1օր, 2 օր...ԵՎ? Մինչև մի 10000 հոգի զինվոր գալիս են ցխինվալ են անում ու գնում են?
Ես չեմ պատկերացնում առանց ժողովրդի արյունը թափելու իշխանափոխություն: Դու պատկերացնում ես?
Վերջին խմբագրող՝ Elmo: 13.03.2009, 17:43: Պատճառ: կրկնակի մեջբերման հեռացում
Այսպես. Հարգելի Ռամմեր (էսի կվալտի մեծ տեսակն ա՞), սա քո երկրորդ ու առայժմ վեջին գրառումն է ակումբում, թվում է թե դու Ակումբ ես մտել միայն մի հարցի պատասխանը իմանալու համար. այն է՝ երբ և ինչպես է Հայաստանում լինելու ի վերջո այդ գրողի տարած իշխանափոխությունը, գուցե կոնկրետ ժամն ու տեղն է՞լ է պետք, որտեղ մի երկուսին չափալախում են ու ասում. Հե՛լ աթոռից
Ինչևէ, քաղաքականությունը ինչքան էլ հաշվարկների վրա հիմնված լինի, միևնույն է հեռու է մաթեմատիկական ճշգրտությունից, իսկ ես չեմ ուզում գուշակություններ անել: Իսկ այս իշխանությունը առանց արյան չի հեռանա, դա արդեն մի անգամ ապացուցել է: Սրանք նույնիսկ պատերազմ կհրահրեն, միայն թե մնան, քանի որ գնալը իրենց համար նույն մահն է: Իսկ իրենց մնալը դա մեր ժողովրդի մահն է չնայած և դանդաղ:
Si vis pacem, para bellum
Ժողովրդի ցավը տանեմ…
http://www.youtube.com/watch?v=5Wr6C...eature=related
Nareco (14.03.2009)
Մոդերատորական: Կարդացեք Ակումբի կանոնադրությունը։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը, Տրանսլիտի ձևափոխիչը կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն» թեման : Կամ էլ օգտվեք Փոխարկիչից։ Լատինատառ գրառումը ջնջվել է:
Վերջին խմբագրող՝ Elmo: 14.03.2009, 16:02:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ