Չգիտեմ, որ ասում ես, երևի ինչ որ բան գիտես:
Բայց ոնց նայում եմ, ԼՏՊ-ն արդեն կտրուկ ռիվոգ կատարելու ռեսուրս քիչ ունի: Ի նկատի ունեմ քարոզչական թեման: «Թուրքիան և Ղարաբաղն» արդեն տպապորություն այնքան չեն գործի, «մաքրելը» ասոցացվում է քանդելու հետ, իսկ սարքելու ռեսուրսը չի նշմարվում: Տեղական ինքնակառավարման մարմինները ես համարում եմ ընտրական լրջագույն ռեսուրս, սակայն այդտեղ էլ ոնց որ ակտիվ մասնակցություն չկա:
Իմ կարծիքով մինչև քաղաքական թիմը հստակ չուրվագծվի, նախագահական ընտրությունների ԼՏՊ-ն չի գնա: Իսկ քաղաքական թիմ կարող է գոյանալ միայն տեղական ինքնակառավարական մարմիններում և խորհրդարանում նոր և թարմ կադրեր ներարկելու և նրանց աշխատանքի որակը հասարակությանը հրամցնելու միջոցով: Այսպես նաև գոյանալու են ՀՀ ապագայի նախագահացուները, որոնք հաստատ ԼՏՒՊ-ն կամ ՍՍ-ն չեն: Ես անձամբ ԼՏՊ կողմնակից եմ` նաև նրա աշխարհաքաղաքական ընկալումների տեսակետից, բայց ումով է գործ անելու, պարզ չի: Դու լավ գիտես, որ Կոնգրեսում շատ են տականքները, իսկ շարժման կողմնակից նոր սերունդը, որին օրինակ ես շատ եմ հավանում, դեռ աշխատանքով աչքի ընկնելու և ճանաչվելու կարիք ունի: Ի դեպ նույն խնդիրն ունի նաև ՍՍ-ն: Կարծում եմ շուտով երիտասարդների համար քաղաքական ասպարեզում կայանալու լավ շանս կբացվի:
Էջանիշներ