Մեֆ ջան, մի անգամ գրեմ եմ կարծիքս, որպեսզի շատ չգրոտեմ, մեջբերեմ հա՞…
Դու ԱՄՆ սահմանադրությունը գիտես ախր, տարբերություններն էլ կիմանաս մեր ու ԱՄՆ–ի։ Մեֆ ջան ներիր, սա շատ ջուր քաշող թեմա է, ժամանակս էլ քիչ, խոստանում եմ ծավալվել երբ ժամանակս ների։ Քո գրած շատ բաների հետ համաձայն եմ։ Բայց ես հավատում եմ, որ ժողովդրին ճիշտ ուղղորդելով կարելի է կտրուկ բարձրացնել այդ ժողովդրի որակը և ճիշտ հունի մեջ դնել պետության զարգացումը։ Ու համաձայն եմ նաև, որ միայն գաղափարախոսությունը շատ քիչ է, քաղաքական հզոր կամքի տեր մարդիկ են հարկավոր։Մեր նոր պետությունը իր կազմավորման օրից սկսած չունեցավ ազգային դոկտրին, բայց մենք իբր թե ազգային պետություն ենք, համենայն դեպս Հայաստանի բնակչության գերակշիռ մասը հայեր են։ Ազգային դոկտրինը ընդհամենը սահմանում է, թե ինչի համար է Հայաստանի Հանրապետությունը։ Պետական, հասարակական, ընդհանուր խնդիրները ձևակերպելու համար անհրաժեշտ են սահմանումներ, որոնք ձևավորում են պետության դինամիկ կուրսը։ Այն ինչը սահմանված է մեր Սահմանադրության մեջ ստատիկ է, և զարգացում ապահովել չի կարող, կարող է միայն լճացնել, ինչի ականատեսն ենք հիմա։ Ազգային դոկտրինի հիմքում պետք է ընկած լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահերը, անվտանգությունը և զարգացումը։
Էջանիշներ