User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ըստ ձեզ՝ իշխանափոխություն կլինի՞

Քվեարկողներ
177. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո, անպայման:

    75 42.37%
  • Ոչ, չեմ կարծում:

    88 49.72%
  • Ինձ ի՞նչ, չի հետաքրքրում:

    14 7.91%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 455 հատից

Թեմա: Կլինի՞ արդյոք իշխանափոխություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #10
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կլինի՞ արդյոք իշխանափոխություն

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ, մեզ ու՞մ նկատի ունես, ինձ ու քե՞զ, հասարակ ժողովդրի՞ն, բանվոր-գյուղացիությա՞նը, արվեստագետ-մտավորականների՞ն, թե՞ առհասարակ հայ ազգին: Գուցե Հայաստանի Հանրապետության չեղած քաղաքացիական հասարակությա՞նը: Հասկանու՞մ ես, հասարակությունն ինքը բազմաշերտ է իր մտավոր, ֆինանսական կարողություններով, իր ունեցած ինֆորմացիայով, մտածելակերպով, գրագիտության աստիճանով, աշխարհայացքով, հիմա բոլորին մեղավոր համարելը ինձ թվում է այդքան էլ արդյունավետ մոտեցում չի:


    Մեֆ, ազնիվ խոսք չեմ հասկանում: Ժողովուրդը այդ ինչպե՞ս է ինքն իրեն ներշնչում ու հաջողության գարանտ ինքն իրեն ներկայացնում: Եթե առաջնորդ չկա, ապա մեծամասնությունը միայն բողոքելու է, բայց չի պատկերացնելու, թե ինչպես է լուծելու իր խնդիրները, դրա համար փորձելու է լուծել այնպես, ինչպես հիմա են լուծում՝ մարդա իր համար, իսկ պետությունը կապ չունի, պետությունը միայն հարկեր հավաքելու համար է:


    Մեֆ, կարճ կկապեմ: Ժողովուրդը ինքնուրույն ու ինքնաբուխ ոչինչ չի կարող անել բացի բողոքելուց: Հիմիկվա դրությամբ բողոքելու համապատասխան ձև էլ չի կարող ինքնուրույն ընտրել, քանի որ թե տարակարծությունն է շատ, թե շահերն են տարբեր, թե պատկերացումներն են տարբեր, գումարած ռադիկալ բողոքի բոլոր ձևերն էլ ճնշվում են ուժով: Իսկ բողոքելու բացի, ելք, ճանապարհ ժողովրդին կարող են ցույց տալ միայն առաջնորդները, և ժողովուրդը կգնա այն առաջնորդի հետևից, որը կկարողանա հաջողակ թվացող ու ճշմարտանման ծրագիր կամ ճանապարհ ցույց տալ ժողովդրին հասկանալի լեզվով ու վստահություն ներշնչել: Հենց այդ ծրագրի շուրջ էլ կմիավորվի ժողովուրդը: Իսկ առանց որևէ ծրագրի ու առաջնորդի ամբոխը լինելու է անկազմակերպ, տարամիտված, բազմաբևեռ, ապակողմնորոշված ու մոլորված, ոնց որ հիմա է: Ժողովդրի մեղավորությունը միայն այն է, որ ժողովուրդը լիդերներ քիչ է ծնում, կամ գրեթե չի ծնում, որովհետև մեր ժողովուրդը վաղուց կորցրել է իր դեմքն ու հպարտությունը: Սա հետադարձ կապերով փակվող ցիկլ է, Մեֆ, ճոճանակի մարող տատանումներ, վերածվել ենք Սոդոմ-Գոմորի, մի ազնիվ մարդ չի մնացել, որ անձնական ճղճիմ շահերի մակարդակից վեր լինի ու առաջնորդի ժողովրդին, մենակ թասիբից զուրկ սերժանտներ ու ռոբոտներ են…
    Վիշապ ջան, մեր հասարակությունը բազմաշերտ չի… բազմաշերտ են լինում կազմավեորված հասարակությունները անկախ դրանք դեմոկրատական են թե չէ… ես լրիվ համաձայն եմ քեզ հետ որ մեր հասարակությունը դեռ կազմավորված չէ ու սա էլ պատճառն է որ ոչ ընդդիմությունն է էֆֆեկտիվե ոչ էլ էֆֆեկտիվե կառավարություն է կազմավորվում… ապեր մեր երկրում 2 անգամ իշխանափոխություն է եղել 1998-ին ու 1999-ին ու ոչ մի անգամ ժողովուրդը չի մասնակցել դրան… ժողովուրդն ընդհանրապես երկրի կառավարմանը չի մասնակցել (մի կողմ թողնենք պատճառները) ու կարծես ոչ էլ ցանկություն է ունեցել… այս տեսանկյունից եթե նայենք ընդդիմության խնդիրը շատ դժվար է եղել (ես չեմ փորձում արդարացնել, որովհետև արդարացումը ընդհանրապես սխալ է ընկալվում… մեկ ա մեղավոր են)

    … Վիշապ ջան, աշխարհում միշտ էլ ժողովուրդ/հասարակությունն է եղել ոգեշնչողը… նա է ծնում հանճարներին, քաղաքական գործիչներին, հանցագործներին ու մնացածին… մեր շատ շնորհալի ու խելացի մարդիկ իրենց դրսեվորել են շատ շատ երկրներում (ոչ միայն դեմոկրատական), բայց Հայաստանում մատների վրա էլ է դժվար հաշվել… ի՞նչն է պատճառը… մարդիկ նկարիչ դառնալու համար Փարիզ են գնում ու դա հենց այնպես չեն անում… սա ինկատի ունեմ ոգեշնչել ասելով…

    … բռատ համաձայն եմ, բայց սա միակողմանի փողոց չի, մենակ առաջնորդների ապիկարության ու չգոյության վրա ամեն ինչը բարդելը ազնիվ չի… ճշմարտությունը մենակ դա չի… հա ձախողել ենք ու կարող է էլի ձախողենք, բայց մենք առաջինը չենք որ ձախողել ենք ու ամենաշատը չենք ձախողել, բայց մնացած ժողովուրդներն իրենց ձախողումից սովորում են իսկ մենք խռովում ենք ինքներս մեզնից (ես էլ… սաղ օրը քրֆելով ման եմ գալիս… հայկական կանալների հետ էլ կռիվ եմ տալիս, բայց ինչ)… երբ որ հուսահատությունն ու ջղայնությունը փարատվում է նստում են ու սխալները մեկ մեկ քննարկում որքան էլ որ դաժան լինի… ընկնելուց հետո վեր ես կենում արցուքներդ սրբում, վրեդ թափ տալիս ու շարժվում առաջ… ուրիշ բան չկա անելու … մինչև ստացվի…

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (11.11.2009), Rammer (11.11.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Քաղաքական կողմնորոշման փոփոխությո՞ւն, թե՞ իշխանափոխություն
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 25.02.2015, 14:34
  2. Ամեն ինչ լավ կլինի
    Հեղինակ՝ Այբ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 22.04.2014, 16:53
  3. Ի՞նչ կլինի Հայաստանում, եթե իշխանափոխություն չլինի
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 153
    Վերջինը: 29.01.2009, 15:26
  4. Հեղափոխություն եւ իշխանափոխություն հանուն
    Հեղինակ՝ Djavaxhq, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 87
    Վերջինը: 29.10.2008, 15:13
  5. Պատերազմ կլինի՞
    Հեղինակ՝ Armenoid, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 20.05.2008, 11:34

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •