Լավ, էսքան խոսեցիք դեմոկրատական ճանապարհով իշխանության եկած նախագահների ու իրենց գործած չարիքների մասին, բայց մի բան չասացիք: Էդ նախագահները բոլորն էլ ունեին իրենց ժողովրդի գոնե մի մասի աջակցությունը: Կարծում եք՝ Ամերիկայում բոլորը դեմ ե՞ն Իրաքի պատերազմին: Կամ Ֆրանսիայում չեն ուզու՞մ, որ Սարկոզին զորք ուղարկի Աֆղանստան: Գոնե մի զգալի մասը լավ էլ կողմ ա: Հաստատ լիքը ֆերմեր Ջոեր ու տաքսիստ Ֆրեդներ կան, որ ասում են՝ «տենց էր պետք»: Դրա համար էլ ձայն են տալիս: Որ իրանց ուզածով լինի: Հենց էդ ա դեմոկրատիան, ոչ թե վերացականն ու իդեալականը: Կա նախընտրական ծրագիր. նայում ես, ընտրում ես, քվերակում ես: Էրեկ ուզում էին՝ Բուշն էր: Էսօր Բուշին չեն ուզում՝ Օբաման ա: Վաղը Օբաման համը կհանի, ծրագիրը չի կատարի՝ իրան էլ գծերից կգցեն: Էդ ա միակ ճանապարհը:
Էջանիշներ