Կլինի՞ արդյոք իշխանափոխություն
Առաջ մտածում էի, որ սրանց ռեսուրսը արդեն սպառվել է, իշխանափոխությունն անխուսափելի է մոտ ժամանակներում, այժմ մի փոքր կարծիքս փոխվել է: Հիմա էլ եմ կարծում, որ իշխանությունները ռեսուրս չունեն, բայց ՍՍ-ն իր որոշ գործողություններով ապահովեց գոնե նախագահական առաջին ժամկետը «վայելելու» հնարավորությունը: Դա շատ պարզ կատարվեց. ՍՍ-ն տառացիորեն կատարեց (գուցեև իմիտացրեց) ԼՏՊ-ինախընտրական մի քանի դրույթներ, որոնք հիմնականում վերաբերում են Ավդյան ախոռները մաքրելուն և թուրքա-ադրբեջանական ճակատում հարաբերությունների վերաարժեվորմանը: Առաջին մասով չեի ասի, որ ռեալ արդյունքներ կա, բայց լավ թոզ փչում են: Երկրորդ մասով կարծում եմ որոշ «ձիու» քայլեր կատարված են, իհարկե նաև հզորների «դաբրոյով» և տարածաշրջանում ստեղծված իրավիճակի հովանավորությամբ:
Եթե դիալոգ լինի, միտքս ավելի կմանրամասնեմ:
Ամփոփելով նշեմ, որ արտահերթ նախագահական ընտրություններ հաստատ չի լինի, իսկ պառլամենտականի տանում են և ԼՏՊ-ն և ՍՍ-ն: Տպավորություն ունեմ, որ նրանք սերտորեն համագործակցում են հանուն հայրենիքի: