Ճիշտա, չի դզում, որ ինչ-որ 8-րդ տեղ էինք բռնել ու սաղ գոռում էին հաղթել ենք:

Ոչ էլ համաձայն եմ Լևոնականների ՀԱՂԹԵԼ ԵՆՔ կարգախոսի հետ: Ինչն ենք հաղթել? Հոգեբանական արգելքը? Թե Ավարայրի նման մի հատ էլ բարոյական հաղթանակ ենք տանելու? Վերջ տվեք:
Բայց "ՈՉ"-իդ հետ արդեն համաձայն չեմ, որովհետև չեմ տեսնում ոչ մի հիմնավորում:
Ես 2 կետերով հիմնավորել էի իմ "ԱՅՈ"-ն ու դեռ շատ փաստերով կարող եմ բանավիճել իմ "ԱՅՈ"-ի համար: Դրա համար էլ կխնդրեի մինչև մեկի ուժերը թերագնահատելը գոնե մի երկու փաստ ունեցեք ձեռքի տակ:
Հ.Գ. Իսկ ինչ վերաբերվումա լևոնականների ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ /ՀԱՂԹԵԼ ԵՆՔ/ կարգախոսին, ապա իմացեք, որ եթե հիմա այսքան մարդիկ միացել են ձեզ, որպեսզի ազատվենք
սերժ-քոչարյան զույգից, ապա ձեր հաղթելուց հետո ել միանալու ենք
լևոն-վանո զույգից ազատվելու համար: Դրա համար էլ մանրից ընդունեք, որ լևոնականները չեն հաղթելու, այլ
ժողովուրդն է հաղթելու:
Էջանիշներ