Լ.յ.ո.վ.-ի խոսքերից
Այ ցավդ տանեմ էսի ոչ առաջին, ոչ էլ վերջին ցուցարար-միլիցա ընդհարումնա ամբողջ աշխարհում: Միշտ էլ նույն բաննա լինում մոտավորապես` ցուցարարենրը ուզում են անցնեն դեպի կառավարական շենքերը, որպեսզի ազատվեն գլխավոր տականքներից, իսկ միլիցեքը փակում են ճամփան, որ էդքան բանը չհաջողվի: Տվյալ դեպքում փակել էին քաղաքապետարանից բաղրամյան ընկած "պռոսպեկտ"-ը ու էլի մի երկու տեղ: Ցուցարարներն էլ հասել են ոչ թե ոստիկանների, այլ բոլոր նրանց վրա ովքեր խոչնդոտել են նրանց առաջխաղացմանը: Ամբողջ աշխարհում հազարավոր դեպքեր են եղել, երբ ցուցարարները հարձակվել են ոստիկանների պատնեշի վրա, զուտ այդ պատնեշը հաղթահարելու նպատակով /ոչ թե ցելով մլիցա խփելու/, բայց միայն հազվադեպ բռնապետ-մարդասպան-անհավատ ու անբարոյական նախագահներն /պաշտոնյաներ/ են հրամայել կրակել ժողովրդի վրա:
Իսկ ինչ վերաբերվումա քո ասածին "100 ցուցարար հարձակվում են մի ոստիկանի վրա"`
նախ ոստիկանները մենակ չեն, այլ կանգնում են խմբերով` պատ կազմելով: Երկրորդն էլ իրանք ոստիկանությունում առաջին տարին չեն ու գիտեն թե ինչ գործի են ընդունվել ու նման դեպքերում նրանք, եթե անգամ ծեծ ուտեն իրավունք չունեն զենք հանելու, մինչև հրաման չստանան վերևներից /տվյալ դեպքում քոչարյանից/:
Հ.Գ. Բոլորս էլ հասկանում ենք, որ ոստիկանները մարդ են, լավ թե վատ էդ էական չի: Բայց արդարացնել մարդասպանությունը /թեկուզ և հրամանով/ էդ իմ համար նորույթ էր: Քո ասածից հետևում էր, որ ոստիկանը ինքնապաշտպանությամբ է զբաղվել դրա համար էլ անմեղա, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ ինքնապաշտպանվել են ոչ թե մլիցեքը, այլ ժողովուրդը: Ու դրա վառ ապացույցը էնա, որ անգամ պաշտոնական տվյալներում քաղաքացիական զոհերի թիվը 7 անգամ ավելա ոստիկանականներից:
Էջանիշներ