Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Առանց գաղափարախոսության, առանց ծրագրի, առանց լիդերի անկազմակերպ ժողովուրդը ոչինչ չի կարողանա անել մի երկրում, որտեղ 10 հոգանոց խմբերի վրա 50 հոգանոց ոստիկանների համազգեստներով ավազակներ են հարձակվում: Մի կազմակերպություն պիտի լինի, որ ժողովդրին ցույց տա ավելի լավ ճանապարհ քան ներկան է, ցույց տա ճշմարտանման, որ ժողովուրդը հավատա ու պայքարի բոլոր սահմանադրական ու անսահմանադրական ճանապարհներով: Այդ կազմակերպությունը պիտի իր վրա վերցնի ժողովրդին այդ ճանապարհով տանելու ողջ պատասխանատվությունը թե դրական և թե բացասական հետևանքների համար: Ունեինք նման կազմակերպություն, որը ՀԱԿ-ն էր: Սակայն որը չկարողացավ որևէ պատասխանատվություն իր վրա վերցնել, ուստի և կորցրեց դիրքերը: Հիմա Սերժը կոնսոլիդացնում է ՀՀԿ-ն՝ նոր անդամներ է ավելացնում: Նշանակում է առջևում հնարավոր պառակտում կարելի է սպասել, և որի դեմն էլ փորձում է առնել Սերժը: Այսինքն գործերն այնքան էլ լավ չեն գնում (տնտեսական վիճակ, Ղարաբաղի հարց):
Իսկ ՀԱԿ-ը դեռևս մտորում է Այնթափցի Եղիազարի հոգեբանական կերպարի, պատմական դերի ու նշանակության շուրջ: Իմիջայլոց «միաբաններին» էսօր «Հայլուր»-ով ցույց էին տալիս
Հմաձայն եմ Վիշապ ջան, մենակ մի բան գաղափարախոսության, ծրագրի ու լիդերի առկայության դեպքում էլ անհնար ա լինելու մի բան փոխել (ես ինկատի ունեմ երկարաժամկետ, ոչ թե էսօր սրանց գցենք վաղը տենանք ինչ ա լինելու… վաղը էլի նույն բանն ա լինելու), որովհետև մեր ուշադրությունը լինելու ա մենակ լիդերի վրա… լիդերը գնաց իրա հետ էլ գրողի ծոցն են գնալու բոլոր ծրագրերն ու գաղափարները… գաղափար ինկատի ունեմ պարզ համամարդկային արժեքներ…

… բայց քո հետ լրիվ համաձայն եմ որ այսօր մինիմումը հանց էդ էլ պետք ա…

Կրիզիսի հաշվով ես էլ եմ նկատել… ես կարծում եմ որ հիմնականում Ղարաբաղի հարցով ա … ես միշտ ասել եմ, Սերժը Ղարաբաղի հարցում ինչ էլ անի մեկա սխալ ա ու վատ ա իրա համար… չհամաձայնվի ու չստորագրի ճնշումը դրսից ա… համաձայնվի ստորագրի ներսից ա… ոնց որ հասկանում եմ նա ընտրել ա 2րդ տարբերակն ու պատրաստվում ա ներքին ճնշման դեմն արնելուն… դրսից իրան լավ էլ կպաշտպանեն ու ինչ էլ անի քանի հոգի էլ սպանի ձեն չեն հանելու…

… իսկ եթե հանկարծ այնուամենայնիվ Սերժը խղճի բերումով ոչ մեկն էլ չանի, Մուկն ա գալու ու ստորագրելու ա պատմության մեջ մինչ այժմ եղած ամենախայտառակ պայմանագրերը… ու արյուն ա հոսելու (լավագույն դեպքում)