Բարև բոլորին,
Թեև ես ինձ հայ անվանել չեմ կարող , բայց ամեն դեպքում ….
Կարծում եմ ՀՀ-ում իշխանափոխությունն անհրաժեշտ է, բայց ներկայումս ոչ պարտադիր, քանի որ չունենք համապատասխան նոր և առողջ բանականությամբ, ձեռքերն արյան մեջ չկեղտոտած ուժ, որ կգա փոխարինելու ձևավորված փակ շղթան: Եթե նույնիսկ հիմա կատարվի իշխանափոխություն, կձևավորվի նոր փակ շղթա, և, թերևս, նույն երևույթները կկատարվեն, ուղղակի մի փոքր այլ կոնտեքստում, այն իմաստով, որ այս անգամ գլոբալ մակարդակով մեր իշխանության թելադրողները կփոխարինվեն ու , թեև, կքարոզվի դեմոկրատիա, բայց միևնույն է, չեմ կարծում, որ ժողովուրդը դրանից կշահի:
Ներկայիս ստեղծված իրավիճակը նախկին սխալների արդյունք է, ես իհարկե ինձ իրավունք չեմ վերապահում քննադատելու ԼՏՊ-ին, բայց այնուամենայնիվ կարծում եմ ձևավորված վիճակում նա ունի իր ներդրումը, նրա և ոչ միայն, ես “նրան” ասելով` հասկանում եմ բոլոր- բոլոր այն ժամանակվա թալանչիներին, արարքները և ընտրված ռազմավարությունն իր հետքն է թողել ներկայիս ձևավորված իրավիճակի վրա, եթե նույնիսկ այդ հետքն արտահայտվում է Քոչարյան-Սերժ, Սերժ-Քոչարյան իշխանությամբ: ԼՏՊ-ը “հին” է, պատմության էջերը նրան իրենց գիրկն են առել, բայց նա, իմ կարծիքով կարող է ձևավորել նոր ընդիմախոսություն, իշխանության նոր սերունդ:
Իսկ ներկայիս նրա ընտրած կուրսը, հատկապես գլոբալ մակարդակով իրա այսպես կոչված պօկրավիտելները շատ ուրիշ նպատակներ են հետապնդում` նրա միջոցով տարբեր մունիպուլիացիաներ անելով:
Մյուս կողմից` ես ամենևին էլ չեմ գովում ներկայիս իշխանությանը, թեև տեսնում եմ նրանց մեջ պոտենցիալ հեղափոխականների: Բայց նրանք լռելու են, քանի որ նրանց լռեցնելու են, քանի որ լռելը ձեռք է տալիս այսպես ասած մեր իշխանության վերևի իշխանությանը: Սերժը կմնա այնքան ժամանակ, ինչքան կշարունակվի Պուտին-Մեդվեդև- Պուտին կուրսը, իսկ դա մոտ ապագայում, համենայն դեպս, իմ ունեցած տվյալների համաձայն փոփոխության չի ենթարկվելու ու պետք էլ չի ):
Ես կարծում եմ իշխանափոխությունն անհրաժեշտ է , բայց պետք է ունենալ շատ ուժեղ ստրատեգիա, որովհետև իշխանության վերևում կա իշխանություն, որը կատակել չի սիրում ու կատակողներին պատմության գիրկն է ուղարկում: ԼՏՊ և ԼՏՊականեր չունեն այդպիսի ստրատեգիա, դեռ չունեն, թեև նրանց վերևում կանգնածները մշակում են անընդհատ ու ամեն կերպ ուզում են իրականություն դարձնել, իսկ մյուս կողմից Սերժականները, նրանց վերևի իշխանությունն էլ բավականին լուրջ քայլեր է ձեռնարկում, ինչի ապացույց են վերջին իրադարձությունները Կովկասում:
Իսկ ուր է ժողովուրդը??? Ժողովուրդը, թերևս, լուռ է…..Ես կուզեի անպայման շեշտել ժողովրդի անունից խոսել պետք չէ, թեկուզ ժողովրդի 20 %-ի, թեկուզ 1 %-ի: Ժողովուրդն ակնթարթորեն կարող է փոխել իր կարծիքը, եթե տեսնի իսկական լիդերի, լիդերի, որ իրոք առաջարկում է winds of changes……,![]()
Էջանիշներ