User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 20 հատից

Թեմա: Կաթողիկոսը և քաղաքականությունը

  1. #1
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կաթողիկոսը և քաղաքականությունը

    Ես նոր թեմա եմ բացում, որովհետև կարծում եմ` հիմա այս թեման օգտակար է քաղաքականության բաժնում: Երբ ամեն ինչ հանգստանա, խնդրում եմ` բոլոր գրառումները տեղափոխեք Կրոն բաժնի <<Ինչի համար է կաթողիկոսը?>> թեմա: Եթե ավելի նպատակահարմար տարբերակ կա, վարվեք այդպես
    Նախապես շնորհակալություն

    Չենք կարող Ձեզ դիմել “Վեհափառ Տեր” դիմելաձեւով
    Հայ Առաքելական Եկեղեցու մի խումբ հավատացյալներ եւ սպասավորներ այսօր Գարեգին 2-րդ կաթողիկոսին հղել են մի նամակ, որում, մասնավորապես, նշվում է հետեւյալը.

    “Ցավոք, մենք չենք կարող Ձեզ դիմել “Վեհափառ Տեր”` Մայր Աթոռ ս. Էջմիածնի գահակալին սեպհական ու պատշաճ դիմելաձեւով: Մեզ մեծ անհանգստություն պատճառեց վերջին շրջանում կատարված բուռն ու ճակատագրական իրադարձությունների ընթացքում Մայր Աթոռի եւ անձամբ Ձեր դրսեւորած վարքագիծը: Այս դեպքում մենք չենք կարող ընդունել եկեղեցին պետությունից անջատված լինելու, “աշխարհիկ” գործերին չմիջամտելու եւ նմանօրինակ հնարավոր այլ բացատրություններն ու պատճառաբանությունները: Դրանք փարիսեցիական վատթարագույն օրինակներ են: Մեր պատմության մեջ միաձուլված են եղել ազատագրական ու կրոնական պատերազմները: Քանզի ամեն մի իրական հավատացյալ նախ եւ առաջ իր երկրի, պետության քաղաղաքացին է, ուստիեւ իր պարտքը պետք է կատարի առաջինը հենց հավատի թելադրանքով: Առավել եւս` երբ խոսքը վերաբերում է հոգեւոր հովվին, առավել եւս` հովվապետին: Դարձյալ` մեր պատմությունը տարբեր կարգի հոգեւորականների, այդ թվում նաեւ կաթողիկոսների հարյուրավոր օրինակներն ունի, թե ինչպես են նրանք իրենց դրսեւորել նման դեպքերում: Հիշենք թեկուզ վերջին նմանօրինակ փաստը` երբ երջանկահիշատակ Վազգեն Առաջին վեհափառ հայրապետը Մոսկվայում “աշխարհիկ” քայլի դիմեց` հացադուլ հայտարարեց հանուն Արցախի “աշխարհիկ” խնդրի:

    Այն, ինչ տեղի ունեցավ վերջին շրջանում ու շարունակվում է առ այսօր, նույն խնդիրն է ըստ էության: Նվաճողը, բռնացողը, հարստահարիչը, ազատազրկողը, լլկողը, սպանողը, այո°, սովորաբար օտարն է լինում: Սակայն դա ամենեւին պարտադիր պայման չէ, եւ պատմությունն ունի նաեւ դրա, ճիշտ է` ավելի սակավ, սակայն բավարար ու համոզիչ օրինակներ: Օտարի նվաճողի վարքագիծը դեռ ինչ-որ տեղ բնական ու սպասելի է` նվաճվածին հնազանդ պահելու համար նա այլ ձեւ չունի: Դրան էլ հակադրվում է նվաճված ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը որպես նրա սրբազան իրավունք: Իսկ երբ իրեն վատթարագույն օտարի նման է պահում սեփական իշխանությունը, դա տասնապատիկ ավելի զայրացուցիչ է ու արգահատելի, տասնապատիկ ավելի վիրավորական ու անհանդուրժելի: Ուստիեւ դրա դեմ բարձրացած պայքարը նույնպես ազգային-ազատագրական է, նույնքան սրբազան, իր բնույթով ու խնդիրներով նման Ավարայրին ու Սարդարապատին:

    Մենք ոչինչ չենք չափազանցնում: Մեր ժողովրդի ու Ձեր հոտի դեմ ահա 10 տարի սեփական երկրում, սեփական իշխանության կողմից իրականացվում է օտարին հատուկ մի քաղաքականություն, ինչի հետեւանքով`

    - ընչազուրկ էր դարձել բնակչության 99 տոկոսը, իսկ մեկ տոկոսը լողում էր առատության մեջ.

    - վախն ու սարսափը, կյանքի ու ապագայի անապահովության զգացումը դարձել էր համատարած.

    - ստորացված, անարժանապատիվ, ճորտական կյանքով էին ապրում ոչ միայն ընչազուրկները, այլ նաեւ շատ թե քիչ ունեւորները.

    - պանդխտությունը դարձել է համատարած. ամեն 3 ընտանիքից 2-ը պարզապես ապրել չի կարող, եթե աշխատող պանդուխտ չուղարկի դուրս.

    - օրենքի փոխարեն ամենուր եւ վերից վար իշխանավորների կամքն է ու կամայականությունը.

    - խաղաղ պայմաններում երկիրը դատարկվում է բնիկ բնակչույթունից տարեկան մի քանի տասնյակ հազար արտագաղթով:

    Համեմատեք այս, բոլորին հայտնի ու անսակարկելի պատկերը 19-րդ դարում կամ 20-ի սկզբում Օսման կայսրության մեջ Արեւմտահայաստանի պատկերի հետ: Պակաս բան կա՞, եւ հօգուտ ո՞ր կողմի: Պակասում է 1915 թվականի եղեռնն ու ցեղասպանությո՞ւնը: Իսկ հոկտեմբերի 27-ի ոճի՞րը, իսկ տասնյակ ցինիկ ու անպատիժ սպանությունները, իսկ մարտի 1-ի անողորմ ու դաժան ջա՞րդը, խաղաղ ու անմեղ մարդկանց գնդակահարություննե՞րը: Թանկարժեք ու կարեւոր է ամեն մի մարդկային կյանք: Սակայն 1915-ի ցեղասպանության անուղղելի արդյունքը երկրի կորուստն էր` բնակչությունից զրկելու միջոցով: Ու ազգասպաններ են նրանք, ում քմահաճույքի, հարստանալու տենչի թե մոլագար ուղեղի պատճառով մի իրական, իր հետեւանքներով ոչնչով չտարբերվող ազգասպանություն է իրականացվում Հայաստանում ահա 10 տարի:

    Այս ամենը Ձեր հոգեւոր հոտին չէ՞ր վերաբերում: Այս ամենը այդ հոտի հովվապետին չէ՞ր վերաբերում: Այս ամենը տեսնում ու հասկանում էին միլիոնավոր մարդիկ, որ դուրս եկան պայքարի, Դուք չէի՞ք տեսնում: Գեթ չէի՞ք տեսնում, որ հենց այս պետճառով էր Հայ Առաքելական եկեղեցու` հուսահատության եզրին հասած հարյուր հազարավոր հավատացյալներ դառնում հոգեւորսության առատ ասպարեզ: Մենք տեսնում էինք, բոլորը տեսնում էին: Ուստիեւ պայքարը ազգասպան ու հավատը վտանգող իշխանության դեմ, ազգային-ազատագրական է, մեզ համար` նաեւ հոգեւոր, նաեւ սրբազան, ինչպես Ավարայրը: Ամբողջ մի ժողովուրդ, որ նաեւ Ձեր հոգեւոր հոտն է, այդ պայքարն ավարտեց փառավոր հաղթանակով: Մինչդեռ այդ հաղթանակի դեմ դրվեց, օտարին հատուկ բարբարոսական մեթոդներով կատարված կեղծիքների հսկա մի աղբալեռ: Եւ Դուք, այդ ամենին ականատես ու վկա, ոչ միայն Ձեր ժողովրդի ու հոտի կողքին չեղաք` փարիսեցիաբար, այլեւ առաջինը շնորհավորեցիք` դավաճանաբար: Շնորհավորեցիք ազգասպան, հայանուն օտարին` իր տարած կեղծ հաղթանակի համար:

    Ահա թե ինչու, որպես Հայ Առաքելական եկեղեցու 1700-ամյա Մայր Աթոռին նստած անձի, մենք չենք կարող Ձեզ դիմել “Վեհապառ տեր” հորջորջմամբ:

    Եւ Ձեր խղճին եւ առ Աստված ունեցած հավատի իսկությանն ենք թողնում սեփական ժողովրդի նկատմամբ գործած ահավոր մեղքը քավելու ձեւի ընտրությունը: Հակառակ դեպքում այդ մեղքը բազմապատկվելու է Հայ Առաքելական Եկեղեցու տկարացմամբ ու հիմքերի խարխլմամբ: Եւ Ձեզ հիշելու են Վեստ Սարգսի կողքին:”
    http://www.payqar.org/am/80/item/394/
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  2. #2
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2008
    Գրառումներ
    252
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կաթողիկոսը և քաղաքականությունը

    Եկեք օբյեկտիվ լինենք: Խայտառակություն էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չընդունեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

  3. #3
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կաթողիկոսը և քաղաքականությունը

    Խի,որ կաթողիկոսը սպեցին թողեց Սուրբ Սարգսում թաքնվեն էդ նորմալա?

  4. #4
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2008
    Գրառումներ
    252
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կաթողիկոսը և քաղաքականությունը

    Մեջբերում A.N.D.O.-ի խոսքերից Նայել գրառումը
    Խի,որ կաթողիկոսը սպեցին թողեց Սուրբ Սարգսում թաքնվեն էդ նորմալա?
    Ովա ասում, որ տենց բանա եղել? Որտեղից գիտես?
    Եթե տենց բանա եղել, իհարկե դա աննորմալա, բայց դա այլ խոսալու թեմայա:
    Կոնկրետ թեմա կա- թե խի Լևոնը չի ընդունել ու միանշանակ սա ոչ մի պարզաբանում չունի- խայտառակություն:

  5. #5
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կաթողիկոսը և քաղաքականությունը

    Մեջբերում Սաքուլ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկեք օբյեկտիվ լինենք: Խայտառակություն էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չընդունեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
    Խայտառակություն կլիներ, եթե ընդուներ: Էտ մարդը չգիտի կաթողիկոսի ֆունկցիաները: Ես մի ուրիշ կարգի հիասթափված եմ մեր կաթողիկոսից: Էնքան լավ, բարի, ժողովրդին ու Աստծուն նվիրված հոգևորականներ ունենք, թե խի են իրան կաթողիկոս դարձրել: Հիշում եմ արքեպիսկոպոս Աշճյանին, ինչ բարի, ազգին նվիրված մարդ էր
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  6. #6
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կաթողիկոսը և քաղաքականությունը

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը

    Ես ուզում էի Աշճյանի մասին խոսել, անձամբ ճանաչում էի նրան, երջանկահիշատակ Մեսրոբ Արքեպիսկոպոս Աշճյանին, մեր դասարանին Մուղնիում գտնվոս Սբ. Գևորգ եկեղեցին տարավ, որը վերակառւցվում էր իր միջոցներով:
    Երբ կաթողիկոսական ընտրությունները եղան, Աշճյանը հաղթել էր ինչպես Մանուկյանը 96-ին սակայն, մենք այն ժամանակ փոքր էինք, եկեղեցում աշխատողներն էին պատմում, լավ եմ հիշում:
    Աշճյանի մահն էլ եմ առեղծվածային համարում: հետևությունները թողնում եմ Ձեզ:
    Գարեգին Բ-ն նշանակվել, և ոչ մի դեպքում ընտրվել է և վերջ, որպեսզի կրոնական մանիպուլյացիա լինի:
    Շնորհակալ եմ ուշադրության համար:
    Իդեպ, եթե չմահանար, պիտի իր հետ Արևմտյան Հայաստան գնայի: Լացս գալիս է, որ հիշում եմ իր պատմածները այնտեղի մասին: Մեծ էր նա՝ մեծ, մեր ազգի մեծերից, որոնց թիվը գնալով քչանում է:
    Վերջին խմբագրող՝ keyboard: 22.03.2008, 12:09:

  7. #7
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կաթողիկոսը և քաղաքականությունը

    Կաթողիկոսը վարկաբեկվել էր դեռ կաթողիկոս չդարձած ժամանակ , այդպիսի մարդը չպետք է դառնար կափողիկոս , մեր եկեղեցին շատ թույլ գտնվեց ` թույլ տալով այդպիսի մարդուն դառնալ կաթողիկոս : Նրա մասին այնքան ասեկոսեներ են պտտվում , որ ուղղակի պետք է կասեցնեին նրա կաթողիկոս դառնալը : Բոլորին հայտնի է նրա կապը Լուիզ-Սիմոն Մանուկյանի հետ , իսկ վերջերս նույնիսկ լսել եմ , որ նա ընտանիք ունի Պետերբուրգում :

  8. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կաթողիկոսը և քաղաքականությունը

    Մեջբերում ChildOfTheSky-ի խոսքերից Նայել գրառումը
    Կաթողիկոսը վարկաբեկվել էր դեռ կաթողիկոս չդարձած ժամանակ , այդպիսի մարդը չպետք է դառնար կափողիկոս , մեր եկեղեցին շատ թույլ գտնվեց ` թույլ տալով այդպիսի մարդուն դառնալ կաթողիկոս :
    Եթե մոռացել ես, ապա հիշացնեմ, որ նրան "ընտրեցին" Վազգեն Սարգսյանի "ավտոմատների" տակ: Սաղին կոխեց մի դենյակ, ու ասեց, մինչև Գագոյին չընտրեք, ստեղից դուրս չեք գալու: Տերտերներն էլ որ սովածացան, "ընտրեցին" ու գնացին հաց ուտելու:

  9. #9
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կաթողիկոսը և քաղաքականությունը

    Մեջբերում Սաքուլ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկեք օբյեկտիվ լինենք: Խայտառակություն էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չընդունեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
    Ճիշտա արել, որ հանկարծ ինչ որ հրաշքով մեր տուն գա եսել դուռը չեմ բացի, այ կաթողիկոսը լուսահոգի Վազգեն Առաջինն Ամենայն Հայոց Կաթողիկոսն էր, նա միշտ իր ժողովրդի կողքին էր, դրա համար նաև պետական պաշտոնյաները, և նույնիսկ Վազգեն Սարգսյանը քաշվում էին նրանից

  10. #10
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Կաթողիկոսը և քաղաքականությունը

    Մեջբերում Ervand-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտա արել, որ հանկարծ ինչ որ հրաշքով մեր տուն գա եսել դուռը չեմ բացի, այ կաթողիկոսը լուսահոգի Վազգեն Առաջինն Ամենայն Հայոց Կաթողիկոսն էր, նա միշտ իր ժողովրդի կողքին էր, դրա համար նաև պետական պաշտոնյաները, և նույնիսկ Վազգեն Սարգսյանը քաշվում էին նրանից
    +1 Ասելիքս ասեցիր

  11. #11
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կաթողիկոսը և քաղաքականությունը

    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ուզում էի Աշճյանի մասին խոսել, անձամբ ճանաչում էի նրան, երջանկահիշատակ Մեսրոբ Արքեպիսկոպոս Աշճյանին, մեր դասարանին Մուղնիում գտնվոս Սբ. Գևորգ եկեղեցին տարավ, որը վերակառւցվում էր իր միջոցներով:
    Երբ կաթողիկոսական ընտրությունները եղան, Աշճյանը հաղթել էր ինչպես Մանուկյանը 96-ին սակայն, մենք այն ժամանակ փոքր էինք, եկեղեցում աշխատողներն էին պատմում, լավ եմ հիշում:
    Աշճյանի մահն էլ եմ առեղծվածային համարում: հետևությունները թողնում եմ Ձեզ:
    Գարեգին Բ-ն նշանակվել, և ոչ մի դեպքում ընտրվել է և վերջ, որպեսզի կրոնական մանիպուլյացիա լինի:
    Շնորհակալ եմ ուշադրության համար:
    Իդեպ, եթե չմահանար, պիտի իր հետ Արևմտյան Հայաստան գնայի: Լացս գալիս է, որ հիշում եմ իր պատմածները այնտեղի մասին: Մեծ էր նա՝ մեծ, մեր ազգի մեծերից, որոնց թիվը գնալով քչանում է:
    Որ 2001 թվին նշվում էր 1700 ամյակը, բոլոր գործերով նա էր զբաղված: Հետո, որ իմացա մահացել է, իրոք, շատ տխրեցի
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  12. #12
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կաթողիկոսը և քաղաքականությունը

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Որ 2001 թվին նշվում էր 1700 ամյակը, բոլոր գործերով նա էր զբաղված: Հետո, որ իմացա մահացել է, իրոք, շատ տխրեցի
    Այո նա 1700 ամյակի միջոցառումների ղեկավա տնօրենն էր, սակայն չեմ կարծում, որ իր մահով է մահացել, սա սուբյեկտիվ կարծիք է: Ես մինչև օրս նրա մահը հիշելուց ազդվում ու ափսոսում եմ:

  13. #13
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կաթողիկոսը և քաղաքականությունը

    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո նա 1700 ամյակի միջոցառումների ղեկավա տնօրենն էր, սակայն չեմ կարծում, որ իր մահով է մահացել, սա սուբյեկտիվ կարծիք է: Ես մինչև օրս նրա մահը հիշելուց ազդվում ու ափսոսում եմ:
    Ինքը Ամերիկայում մահացավ, չէ, 2003-ին? Բայց մտքովս չի անցել, որ դա սարքված կարող ա լինի: Բայց այդ աստիճանի ստոր կարող էին գտնվել, որ սպանեն այդպիսի մարդու + հոգևորականի? Չէ, գնալով էս մեր երկրի հանդեպ հիասթափությունս մեծանում ա: Ավելի համոզվում եմ, որ Պայքար, պայքար մինչև վերջ...
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  14. #14
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կաթողիկոսը և քաղաքականությունը

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինքը Ամերիկայում մահացավ, չէ, 2003-ին? Բայց մտքովս չի անցել, որ դա սարքված կարող ա լինի: Բայց այդ աստիճանի ստոր կարող էին գտնվել, որ սպանեն այդպիսի մարդու + հոգևորականի? Չէ, գնալով էս մեր երկրի հանդեպ հիասթափությունս մեծանում ա: Ավելի համոզվում եմ, որ Պայքար, պայքար մինչև վերջ...
    Դե ես համոզված չեմ դրանում ,սակայն անձնական շբումիցս չէի ասի, որ նա այդքան շուտ հրաժեշտ կտար կյանքին, նրան Անթիլիասում են թաղել, դիակը անգամ Հայաստան չբերեցին, դե դա նրա պատգամն էր, որ իրեն թաղեն իր ծննդավայրում, բայց ժողովուրդը չկարողացավ հրաժեշտ տալ նրան, այ դրա համար էլ կասկածելի է, այո:
    Դե իհարկե, եթե ընտանիք ունենալ կարող են ուրեմն մարդ սպանելն էլ է սովորական գործ, որը պակաս սրբապղծություն չէ, որքան կուսակրոն եկեղեցականի համար երեխա ունենալն ու նրան քավոր կանգնելը:

  15. #15
    Լիարժեք անդամ Taurel. . . .-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Հասցե
    Yerevan Armenia , Geneva Switzerland
    Գրառումներ
    133
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կաթողիկոսը և քաղաքականությունը

    Ի՞նչու չի ընդւնել մեր կոկորդիլոսին ըըը կներեք կաթողիկոսին՝ լավա արել, որովհետև նախ ուշացել էր ու հետո սխալ հասցեով էր եկել, պետքա գնար Ռոբի մոտ՝ ինքն էր կոտորում ժաղավրդին............
    © 2017 ՏՎԻԳԵՐՆ - ԲԱՐՈՅԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ
    Որ անտուն հոգին երազներ ունի, դու գիտեիր վաղուց.....

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հասարակությունը և քաղաքականությունը
    Հեղինակ՝ Zodiac, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 20.05.2013, 14:46
  2. Գրառումներ: 44
    Վերջինը: 14.04.2011, 17:21
  3. Ինչի՞ համար է կաթողիկոսը
    Հեղինակ՝ Լեռնցի, բաժին` Կրոն
    Գրառումներ: 183
    Վերջինը: 21.03.2010, 12:45
  4. Հայ մտավորականությունն ու քաղաքականությունը
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 19.03.2010, 16:30

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •