Հաստատ կարող եմ ասել, որ Գարեգին Բ-ի ընտրության ժամանակ մանդատ ունեցողները Վազգեն Սարգսյանի ու մյուսների մահվան մասին իմացել են միայն ընտրությունից հետո, դե իհարկե Գարեգինին տեղյակ պահել էին, բայց ինքն էլ գիտեր, որ իմանային Վազգեն Սարգսյանի մահվամ մասին, իրան ոչ մեկ չէր ընտրի, քանի որ բոլորս էլ գիտենք Վազգենի ասածը ոչ մեկ չէր կարողանա այն ժամանակ չկատարեր, իսկ իմ կարծիքով Գարեգինին ինքն էր ասել, որ ընտրեն: Դրա համար ընտրությունը ավարտվելուց հետո միայն հայտնել են ողբերգության մասին:
Ինչ վերաբերվումա Լևոն Տեր-Պետրոսյանի կատարած քայլին, ես ոչ մի բան չեմ կարող ասել հակառակը, եթե ես էլ լինեի իրա տեղը չէի բացի իմ տան դուռը: Ժողովուրդը կանգնել էր Ազատության հրապարակում, բողոքում էր անարդար ընտրությունների համար, իսկ ինքը գնացել էր շնորհավորում էր Սերժ Սարգսյանին, որ կարողացավ կրիմինալի օգնությամբ նկարել 53%-ը:
Ու մինչև իրա փոխարեն մի նորմալ հոգևորական չլինի մեր կաթողիկոսը, ես հաստատ Էջմիածնի եկեղեցի չեմ գնա էլ: Իսկ վաղը ժամը 12-ին ոնց որ հայտարարվածա, գնալու եմ Սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի Սուրբ Զատիկի տոնի հետ կապված:
Էջանիշներ