Չեմ կարծում, թե սոված փորը պատվաստման հակացուցում է: Ես գտնում եմ, որ այդ ամենը ներշնչման արդյունք է եղել: Ամեն դեպքում՝ մեզ մոտ համեմատաբար նորմալ վերաբերմունք էր, և ոչ մի վատացող չի եղել: Չեմ կարծում, թե բժշկականի ուսանողներն ավելի կուշտ էին, քան ձերոնք:Սամվել ջան, ինչ տրագեդիայի մասին է խոսքը: Ասում եմ այն, ինչ տեսել եմ: Ուղղակի պիտի պատվաստում անելուց առաջ գոնե ասեն, որ եթե հաց չեք կերել, հնարավոր է հետևյալ բարդությունները և այլն: Թե չէ ես դիզինֆորմացիա չեմ տարածում. աչքիս տեսածն եմ ասում: Հո չեմ ասում, մի գնացեք, մի պատվաստվեք: դա ամեն մեկի որոշելու խնդիրն է:
Իսկ ինչ վերաբերում է երեխաների դեֆեկտավոր ծնվելուն: օրինակ ես էլ անհանգստացա, երբ ասեցին, որ կարող է երեխաները դեֆեկտներով ծնվեն: Դրա համար ամուսնանալուց առաջ կգնամ կպատվաստվեմ/բա ալերգիաս/:
Իսկ որ լսարանում են արել պատվաստումները, դա իսկապես ծիծաղելի է: Մի՞թե ձեզ մոտ բուժկետ չկա:
Ինչու՞ ես սպասում ամուսնանալուց առաջ պատվաստվելուն: Մարդ ես, էս կյանքում ամեն ինչ հնարավոր է…
ես էլ նրանց ասեցի, որ լսարանային պայմաններում նախևառաջ հիգիենիկ չէ կատարել այդ պատվաստումները: Հետո հիշեցի քո գրածը, որ հակաշոկային ինչ-որ միջոցներ էլ պիտի լինեն: Հարցրեցի՝ ունեք դուք այդ միջոցները, ասեցին հա, հարցրերցի՝ իսկ լսարանային պայմաններում կարողանալու՞ եք օգտագործել դրանք: Հարցս մնաց անպատասխան:
Սա գրել էի Սամվելի այն դիտողությանը ի պատասխան, որով ասում էր, թե մեր հաջորդ սերունդը պրոբլեմներով կծնվի:
2 տարի առաջ ստիպողաբար պատվաստվել եմ /ընկերուհիս կարմրախտ էր, ես էլ կողքից այն կողմ չէի գնում, քանի դեռ չէր հաստատվել, որ կարմրախտ է/ կարմրախտի դեմ ու մի շաբաթ հազիվ ուշքի էի գալիս /ալերգիաս/: Կարծեմ մի անգամ որ պատվաստվում ես դա բավական է, չէ՞/բայց դա էն մյուս պատվաստանյութից էր /:
Սակայն այնքան միեւնույն է...
Սամվելն էլ ծայրահեղացնում է: Հիմա քանի՞ երեխա եք տեսնում, որ նման պրոբլեմներով ծնվի կամ կին, որը կարմրախտի պատճառով աբորտ անի: Իսկ մենք համարվում ենք վատ պատվաստանյութ ստացած սերունդ:Սա գրել էի Սամվելի այն դիտողությանը ի պատասխան, որով ասում էր, թե մեր հաջորդ սերունդը պրոբլեմներով կծնվի:
Հասարակությունը այնքան վատ բաներ է տեսել իշանություններից, որ նորմալ բաների արդեն չի սպասում, ամեն ինչում փորձում է տեսնել ենթատեքստ:
Անկեղծ ես էլ զարմացա,թե որ օրվանից առոջապահության նախարարությունը սկսեց մտածել բնակչության առողջության մասին՝ կազմակերպելով համատարած միջոցառումներ: Ուզում եմ հավատալ, որ իրոք բարեխիղճորեն փորձում են կատարել իրենց պարտավորությունները:
Ես էլ եմ տեսել, որ մի քանի հոգի վատացան պատվաստումից հետո, բայց չեմ կարծում, որ դա վատ դեղորայքից էր: Կարծում եմ պատճառը հենց իրենցից էր: Ինքս կարմրուկով հիվանդացել եմ այժմ չեմ պատվաստվելու, ոչ այն պատճառով, որ նախկինում հիվանդացել եմ. պարզապես բոլոր զանգվածային երեվույթների նկատմամբ թերահավատ եմ: Եթե 90 ականների համատարած սովի, հյուծվածության, հիգենայի տարական պայմանների բացակայության ժամանակ ոչ մի հիվանդությամբ չվարակվեցինք, ապա այժմ նման ռիսկը անձամբ ինձ համար զրոյական է:
Սա իմ կարիքն է, ոչինիչ չեմ քարոզում: Թող ամբողջ աշխարհը պատվաստվի, էդ ժամանակ էլ կարմրուկ ու կարմրախտ չի լինի ու ես էլ ոչ մեկից չեմ վարաքվի, եթե հիվանդանամ էլ ոչ մեկին չեմ վարակի:
Վերջին խմբագրող՝ Dragon: 11.10.2007, 18:45:
Պետք չէ այս ամենը ԱՆ-ին վերագրել. ես էլ կզարմանայի, եթե մտածեին մեր առողջության մասին: ԱՀԿ-ն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը իրոք մտածում են ամբողջ աշխարհի մարդկանց առողջության մասին: Ու քանի որ հատուկ ծրագիր կա, որ այս երկու հիվանդությունները պետք է վերածվեն աշխարհի երեսից, դրա համար էլ զանգվածային միջոցառումներ են անում: Իսկ մեր երկրին հանձնել են պատրաստի պատվաստանյութեր ու պատվաստման համար նախատեսված պարագաներ: Եթե գումար տրամադրեին, հավատացած եմ, որ պատվաստանյութի փոխարեն լրիվ ուրիշ բան կհայտնվեր մեր օրգանիզմում (ասենք, ֆիզիոլոգիական լուծույթ), իսկ ներարկիչներն էլ մի հիսուն անգամ կօգտագործեին:Անկեղծ ես էլ զարմացա,թե որ որվանից առոջապահության նախարարությունը սկսեց մտածել բնակչության առողջության մասին՝ կազմակերպելով համատարած միջոցառումներ: Ուզում եմ հավատալ, որ իրոք բարեխիղճորեն փորձում են կատարել իրենց պարտավորությունները:
Չհասկացա. պատվաստանյութը կենսաբանական զե՞նք է, թե՞ դրա դեմ:Մի բան էլ ասեմ իսկ հնարավորա՞ որ Կենսաբանական զենքի կիրառման սպառնալիք կա
Ամեն դեպքում՝ սա առաջին զանգվածային պատվաստումը չէ: Նույն կերպ ծաղիկը ու կարծեմ պոլիոմիելիտն են վերացել:
Չգիտեմ, բայց ես կարմրուկի դեմ պատվաստվել եմ, ու համարում եմ դա ճիշտ:
չուզեցա պատվաստվեմ
աչքիս մի օր փոշմանելու եմ
Ես տենց էլ չպատվաստվեցի: Հարցնում եմ ասում են կամավոր սկզբունքով ա, հետո էլ գնալուց ինձ ասեցին դե ուրեմն կգնաս Ձեր պոլիկնինիկա կպատվաստվես, թուղթը կբերես, ասի մի րոպե, բա ասում էիք կամավոր սկզբունքովա՞: Մերոնք լավ են պատվաստվելուց հետո, բայց մեկը ջերմություն ա ունեցել, մնացածից տեղյակ չեմ: Լավ էտ լրիվ հեչ, որ մի օր կարմրուկից մեռնեմ, էտ ժամանակ կփոշմանեմ, որ չեմ պատվաստվել, բայց հիմա չէ:
Ես էլ չպատվաստվեցի: Համալսարանում ավելի կեղտոտ տեղ թերևս միայն զուգարաններն են: Պատվաստում են Ֆիզկուլտուրայի տղաների հանդերձարանում: Մտնում ես բուրմունքի հոտը տալիսա քթիդ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ