Էսօր եկել էին մեր դպրոց`պատվաստելու, բայց մեր դպրոցում ոչ-մի հիգիենիկ բան չկա: Ասենք թ մեկի մոտ առաջանա անաֆիլակտիկ շոկ, հետո ո՞նց էին տակից դուրս գալու. Ես հետևեցի Բյուրակնի խորհրդին, և չպատվաստվեցի
Էսօր եկել էին մեր դպրոց`պատվաստելու, բայց մեր դպրոցում ոչ-մի հիգիենիկ բան չկա: Ասենք թ մեկի մոտ առաջանա անաֆիլակտիկ շոկ, հետո ո՞նց էին տակից դուրս գալու. Ես հետևեցի Բյուրակնի խորհրդին, և չպատվաստվեցի
Էլ մի՜ արդարացի... Ասա որ վախեցել ես սրսկվելուց))Էսօր եկել էին մեր դպրոց`պատվաստելու, բայց մեր դպրոցում ոչ-մի հիգիենիկ բան չկա: Ասենք թ մեկի մոտ առաջանա անաֆիլակտիկ շոկ, հետո ո՞նց էին տակից դուրս գալու. Ես հետևեցի Բյուրակնի խորհրդին, և չպատվաստվեցի
Պատվաստումները պարտադիր չեն, սակայն ցանկալի են
դա ձեր իրավունքնա ոչ թե պարտականությունը
Նախ ասեմ, որ մեզ մոտ այդ նույն բժիշկները պարտադիր կարգով բոլորին հարցնում են, թե ինչ հիվանդություններ և ալերգիաներ ունեն ուսանողները և չնչին ալերգիայի դեպքում չէին սրսկում:
Ես օրինակ իմ մեջ երբեք չէի նկատել ինչ-որ ալերգետիկ բաներ դեղերի հանդեպ, ինչքան էլ սրսկվել էի, բայց պարզվեց, որ ինչ-որ փոքր ժամանակ ինձ ոչնչի դեմ չեն պատվաստել, ինչ-որ ալերգետիկ էի, մայրս երեկ իմացավ, որ պատվաստվել են և շատ հանգիստ նոր հայտնեց դամ մի հատ հարցրեց լավ ես, ասի ինչպես տեսնում ես, դեռ ողջ եմ օֆֆտոպի համար կներեք, իսկ դրանից հետո դեռ ողջ եմ, բայց դե ամեն մեկի խնդիրն է:
Նախ առաջինը Հայաստանում չեն փորձակել, ամբողջ Ռուսաստանը պատվաստվել է արդեն, և մնացել են միայն մենք, Վրաստանը, Ադերբեջանը ինչքան գիտեմ:Manon-ի խոսքերից
Ես ինքս դեմ չեմ: Ավելի լավ է չնչին բան լինի, քան թե ոչինչ, այնպիսի տպավորություն է, որ մարդիկ այնքան ոչինիչ չեն տեսել, որ տեսնելուց մտածում են հաստատ վատն է լինելու:
Ես իմ ձեռքով երեկ գնացի պատվաստվեցի և շատ նորմալ եմ ինձ զգում: Ես շատ կասկածում եմ, բայց եթե սխալվում են, թող ինձ ուղղեն, որ նույն այդ ԿԿԽ-ի որակը ավելի լավն է:
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Ես էլ խորհուրդ կտայի չպատվաստվել: Չեմ ուզում ընդարձակվել, թե ինչ-ոնց, բայց հավատացեք ու մի գնացեք:
Всё под небесами
Իսկ ես խորհորդ կտայի պատվաստվել :
Ճիշտ է մեր երգչիստները փոխանակ երգեն-մերգեն ՝ լավ գովազդվում են : Իսկ մեր ժողովուրդն էլ ինչպես միշտ՝ հայավարի , իրենց ինչ-որ մի ծանոթ ինչ-որ բժշկի ինչ-որ խոսքերն են կրկնում:
Եթե մասսայական պատվաստումներն ուրեմն կան համապատասխան պատասխանատուներ : Դուք չկարծեք թե դրսում այս ամենի մասին չգիտեն : Մասսայական պատվաստումները իրականացվում են ООН -ից համապատասխան թուլատրություն ստանալուց հետո:
Իմ բլոգ
Олимпийский чемпион 2010 по поиску Google !!!
Մարդիկ ջան, իսկ ով որ հիվանդացել ա երկուսից էլ արդեն ունի չէ՞ իմունիտետ, էդ դեպքում պատվաստվել պետք չի չէ՞ …
Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 03.10.2007, 16:02:
Այդ դեպքում կրկնակի պատվաստմումը չի խանգարի: Հաստատ այն չի կարող բացասական ազդեցություն թողնել (Եթե իհարկե ալերգիկ չես նման բաների հանդեպ...)Մարդիկ ջան, իսկ ով որ հիվանդացել ա երկուսից էլ արդեն ունի չէ՞ իմունիտետ, էդ դեպքում պատվաստվել պետք չի չէ՞ …
www.aravot.amՊԱՏՎԱՍՏՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՎԱՏԱՑԵԼ ԵՆ
Կարմրուկ-կարմրախտի դեմ պատվաստանյութերը մի շարք դպրոցականների վրա վատ են անդրադարձել:
Մեր տեղեկություններով՝ նախօրեին մի շարք դպրոցներում կարմրուկ-կարմրախտի դեմ պատվաստվելուց հետո տասնյակ երեխաներ վատացել են: Օրինակ՝ Շենգավիթ համայնքի թիվ 31 դպրոցի աշակերտներից մեկը պատվաստվելուց հետո այնպիսի շոկային վիճակում է հայտնվել, որ դպրոցի տնօրինությունը ստիպված է եղել շտապօգնություն կանչել՝ երեխային ուշքի բերելու համար: «Առավոտի» հետ զրույցում այդ դպրոցի տնօրեն Սվետլանա Սարուխանյանը չհերքեց, որ, իսկապես, իրենց դպրոցի 5-րդ դասարանի աշակերտներից մեկի ինքնազգացողությունը (էթիկայի տեսանկյունից նպատակահարմար չենք գտնում երեխայի անունը հրապարակել) պատվաստանյութն ընդունելուց րոպեներ անց կտրուկ վատացել է, երեխան միանգամից թուլացել է, եւ իրենք շտապօգնություն են կանչել:
...
Ժող,դրա համար,որ մարդիկ չվատանան,սովորաբար նորմալ բժիշկները հարցնում են հակացուցումների մասին/դե էդ գոնե լավ գիտեմ,մաման էլ ա թերապևտ ու ինքն ա սրսկումներն անում մեր թաղամասերի/
Ու եթե վտանգավոր լիներ,հաստատ ինձ չէր ասի,որ պատվաստվեմ
Էն օրը մանրամասն հարցրի,հակացուցումը մենակ հղիներն են ու ալերգիկները
Ընդհանրապես կապ չունի,թե հիվանդացել ես,թե չէ,ասում են,որ շատ կարևոր ա էդ պատվաստումը
Մնացածը դուք գիտեք
Ավելացվել է 57 վայրկյան անց
Էդ դեպքում էլ ա պետքԿապ չունի արդեն հիվանդացել ես,թե չէ
Վերջին խմբագրող՝ Մանե: 03.10.2007, 19:48: Պատճառ: Գրառման ավելացում
Ես այսօր ծակվել եմ հլը որ լավ եմ
Loading your personal settings....
Երեկ դպրոցներից մեկում պատվաստումից հետո երեխաները մի 5ր «անջատված» վիճակում են եղել: Ինչպես ուսուցչուհին ասեց, նույնիսկ աչքերը չէին թարթում: Իսկ մի քանիսին, չգիտես ինչու, երկու անգամ են սրսկել:
Սակայն այնքան միեւնույն է...
Չգնա՛ք, լուրջ եմ ասում...
Համալսարանում նույնիսկ դասից են ազատում, ուսանողներին տանում են պատվաստելու...
Օրինակ վաղը մեր հերթն ա..ես երկու ոտքս արդեն կոշիկիս մեջ եմ դրել ու չԵՄ ԳՆԱԼՈՒ ում կարողանամ, կհամոզեմ...
Հենց միայն գովազդն արդեն կասկածի տեղիք ա տալիս...կարող ա՞ տաս անգամ պիտի պատվաստվենք...ես համոզված եմ, որ փարձարկում են նոր պատվաստման միջոցներ…
Ընկերուհուս մորաքույրը բժշկուհի է, ու հենց ինքն էլ ասել ա, որ ում կարող եք, ասե՛ք, թող էդ քայլին չգնան:
Ես մինչև վերջին ժամկետը կհետևեմ վատացողների ու չվատացողների ստատիստիկային...
Լսե՛ք, եթե պատվաստվում եք, գոնե մարդ ա Ձեր պոլիկնինիկա գնացեք...
Վերջին խմբագրող՝ Ծով: 04.10.2007, 17:37:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ