Պատվաստմանը դեմ չեմ, Universe, բայց արդյո՞ք տրամաբանված չէ ժողովրդի մտահոգությունը. եթե արդեն կա փորձված պատվաստանյութ, ինչու՞ նորը փորձարկել՝ այն էլ առաջին անգամ, այն էլ Հայաստանում:![]()
Պատվաստմանը դեմ չեմ, Universe, բայց արդյո՞ք տրամաբանված չէ ժողովրդի մտահոգությունը. եթե արդեն կա փորձված պատվաստանյութ, ինչու՞ նորը փորձարկել՝ այն էլ առաջին անգամ, այն էլ Հայաստանում:![]()
Իսկ ձեր կարծիքով արդյո՞ք տրամաբանված չէ հերթական անգամ պատվաստումներից առաջ նման լուրերի տարածումը :Իսկ այդ լուրերի տարածումից հետո միանգամայն տրամաբանական կլինի ժողովրդի անհանգստությունն ու լարվածությունն այս հարցի շուրջ:Պատվաստմանը դեմ չեմ, Universe, բայց արդյո՞ք տրամաբանված չէ ժողովրդի մտահոգությունը. եթե արդեն կա փորձված պատվաստանյութ, ինչու՞ նորը փորձարկել՝ այն էլ առաջին անգամ, այն էլ Հայաստանում:
Համենայնդեպս ոչ մի վստահելի աղբյուրներից առայժմ այդ նոր պատվաստանյութի թե՛ ներկրման մասին եւ թե՛ անհուսալիության մասին որեւիցե արտասովոր տեղեկություն չեմ լսել : Իսկ ինչ վերաբերվում էր դեղորայքի փորձնական օգտագործման մասին, ապա այդ ամենը չի գալիս ու նոր փորձարկվում, այլ փորձարկում եմ ու նոր են ներկրում (այն էլ նման մեծ քանակ8յամբ)... Իսկ դեղորայքից ալերգիա կարող է լինել յուրաքանչյուր մարդու մոտ : Այնպես որ ընդհանրապես կապ չունի, որ պատվաստանյութը Ապարանիցնա բերել Չնաստանից, թե՞ Վրացին՝ Հնդկաստանից...
Շոկի մասին խոսելն ընդհանրապես տեղին չեմ համարում, քանի որ նույն ձեւով կարող է մարդու մատը փուշ մտնելուց հետագայում տա արյան վարակում...տտտ...արդյունքում էլ՝ ՄԱՀ: Դրանք արդեն ծայրահեղ8յուններ են:
Հեչ որ չլինի մի տարի հետո կպատվաստվեմԳայանե Սահակյան-ի խոսքերից
![]()
Loading your personal settings....
ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹՆ Է՞Լ Է ԿԱՐԳԻՆ
<<Վերացնենք կարմրուկը եւ կարմրախտը. մասնակցենք հանուն կարգին առողջության>>,- մայրաքաղաքի տարբեր վայրերում տեղադրված ազդագրերից հորդորում են ամեն մի կարգինի սիրահար, <<Կարգին հաղորդման>> հեղինակ-վարողներ Հայկոն ու Մկոն:
Ազդագրերից նմանատիպ կոչով են հանդես գալիս նաեւ երգչուհիներ Շուշան Պետրոսյանը, որն Առողջապահության համաշխարհային կազմակերպության բարի կամքի դեսպան է, եւ Ալլա Լեւոնյանը: Նա էլ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի` ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանն է: Այսպիսով, մեր առողջապահության պատասխանատուները որոշել են 6-ից 27 տարեկան բոլոր անձանց համատարած <<պատվաստման ենթարկել>>` նրանց ապահովագրելու կարմրուկով եւ կարմրախտով վարակվելու վտանգից: Մինչդեռ, մեր տեղեկությունների համաձայն, պոլիկլինիկաների որոշ բուժաշխատողներ իրենց ծանոթներին խորհուրդ են տալիս երեխաներին չտանել պատվաստելու, քանի որ այդ պատվաստանյութը դեռեւս ոչ մի տեղ չի կիրառվել, եւ, փաստորեն, մեր երկիրը, այսպես ասած, փորձադաշտ է, ու հետեւաբար չի կարելի վստահ լինել, թե ունքը շինելու տեղն աչքն էլ չեն հանի: Երբ այս կապակցությամբ մեկնաբանություն խնդրեցինք Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանից, նա պատասխանեց. <<Երբ որ ես պոլիկլինիկաներ եմ այցելում, նրանք ինձ հակառակն են ասում, թե մենք մտնում ենք տուն առ տուն, իրազեկում ենք, որ հատկապես կարմրուկին բնորոշ են սարսափելի բարդությունները, երբ թոքաբորբ է առաջանում, ուղեղի թաղանթի բորբոքումներ: Հատկապես մեծ տարիքի երեխաների մոտ դա գրեթե մահացու ելք է ունենում>>: Ըստ առողջապահական համաշխարհային կազմակերպության տվյալների, հազարից մեկի մոտ այդ բարդությունն անխուսափելի է, այսինքն` ոչ ոք չի կարող ասել, թե այդ մեկը հենց ինքը չի լինի: Եւ, ինչպես վստահ է Գայանե Սահակյանը, ոչ մի բուժաշխատող, իմանալով այդ բանը, չպատվաստվելու մասին խորհուրդ չի տա: Իսկ ինչ վերաբերում է պատվաստանյութի նորություն լինելուն, ապա Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարը վստահեցնում է, որ այն կիրառվել է եվրոպական այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, նախկին ԽՍՀՄ երկրներից` Մոլդովան, Տաջիկստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը: Պատվաստանյութը նախորդ երկու տարիներին օգտագործվել է նույնիսկ Հայաստանում, երբ պատվաստվել են 27-ից 30 տարեկան անձինք, ու, ինչպես Գայանե Սահակյանն է նշում, դրա հետեւանքով որեւէ ռեակցիա չի արձանագրվել: <<Ես ձեզ հավատացնում եմ>>,- ասում է նա: Իսկ հոկտեմբերի 1-ից 13-ը պատվաստման ենթակա են 6-ից 27 տարեկան բոլոր անձինք` անկախ այն բանից` երբեւէ դրա դեմ պատվաստվե՞լ են, թե՞ ոչ, կարմրուկով կամ կարմրախտով հիվանդացե՞լ են, թե՞ ոչ: Կրկնակի պատվաստումը վնաս չի տա: Ըստ մասնագետների, մի շարք այլ հիվանդություններ կան, որոնք կարմրուկի կամ կարմրախտի նման են արտահայտվում, այնպես որ` չի բացառվում, որ մարդը հիվանդացել է մի ուրիշ հիվանդությամբ, բայց բուժաշխատողներին թվացած լինի, թե դա, ասենք, կարմրախտ է: Պատվաստվելու համար հակացուցում գրեթե չկա: Չեն պատվաստվի հղի կանայք եւ այն երեխաները, որոնք ջերմություն ունեն կամ ինչ-որ վարակիչ հիվանդություն են տանում: Պատվաստումն այս դեպքում երեխային ոչ թե վնաս կպատճառի, այլ ընդամենը չի կարող օգտակար ազդեցություն ունենալ: Պատվաստման ենթակա մարդկանց թիվը, ըստ նախնական հաշվարկների, 1 մլն 200 հազար է: Մասնագետները վստահ են, որ իրականում այդ թիվն ավելի փոքր կլինի, քանի որ կպարզվի, որ գրանցվածների մի մասը բացակայում է Հայաստանից: Իսկ պատվաստանյութ կա 1 միլիոն 500 հազար մարդու հաշվով: Անհրաժեշտի եւ ունեցածի տարբերությունը Գայանե Սահակյանը բացատրում է նաեւ նրանով, որ հաշվի է առնվել կորստի գործոնը: Դրանից բացի, ըստ նրա, պատվաստանյութը պիտանի է մինչեւ 2010 թվականը, այնպես որ` այն կհասցնեն օգտագործել, մանավանդ` սա ոչ թե պլանային, այլ լրացուցիչ պատվաստումների կամպանիա է: Քանի որ այս հիվանդությունների բռնկում լինում է մի քանի տարի պարբերականությամբ, ուստի հաջորդ բռնկումը, ըստ հաշվարկների, նախատեսվում է 2010 թվականին: Եւ մասնագետների խոսքերով, հենց դրանից խուսափելու համար է, որ սկսվել է այս կամպանիան: Պատվաստանյութն արդեն Հայաստանում պահեստավորված է: Իսկ այն պատվիրել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը <<Սեռում>> ինստիտուտին, որը, Գայանե Սահակյանի խոսքերով, տարածված է ամբողջ աշխարհում, եւ որն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հավաստագրված է ու ՅՈւՆԻՍԵՖ-ի հիմնական դոնոր արտադրողն է: Այնպես որ, մասնագետները վստահեցնում են, թե մեր բնակիչներին ներարկվելիքը պատահական պատվաստանյութ չէ: Իսկ ովքեր ինչ-որ պատճառով նշված ժամկետում չեն հասցնի պատվաստել, դա կարող են անել հետագայում:
ԱՆՆԱ ԶԱԽԱՐՅԱՆ
http://www.hzh.am/Arkhiv/2007/september/2109/2109.html
Ես այսպես, թե այնպես, չէի էլ գնալու պատվաստվելու: Նախ զզվում եմ բժշկական ասեղներից /ինչքան էլ այն իմ աչքի առջև փաթեթից հանեն, թվում է՝ արդեն օգտագործված է/, հետո էլ մի անգամ չեմ հիշում էլի ինչի դեմ էին պատվաստել, 10 օր ուշքի չէի գալիս: Ալերգիա էր, ինչ էր, մեր բժիշկներն էլ չհասկացան: Իմ մտերիմներից ոչ մեկն էլ չի պատրաստվում գնալ պատվաստվելու: Իսկ եթե ճիշտ է, որ առաջին անգամ է փորձարկվում, կներեք, բայց ես փորձադաշտ չեմ: Հետաքրքիր է կարդալ ակումբի բժիշկների կարծիքը:
Սակայն այնքան միեւնույն է...
Բարև ձեզ.
Կարմրուկը և կարմրախտը հետագայում ինչ-որ հետևանքներ կարող են ունենալ![]()
Հետեւանքը նա կլինի, որ մարդ ես, մեկ էլ տեսար հանկարծ հացրեցին.Կարմրուկը և կարմրախտը հետագայում ինչ-որ հետևանքներ կարող են ունենալ
-Կարմրուկով հիվանդացե՞լ ես:
Պետքա կարմրես ու պատասխանես.
-Հա՛![]()
Էտքան բան
Իսկ որ գնաս եւ պատվաստվես, էլ ամբողջ կյանքում այդ մասին չես մտածի, որովհետեւ որ հետագայում հիվանդանաս էլ այդ հիվանդությունով, ապա այսպես ասած «թեթեւ» կտանես հիվանդ8յունը![]()
Բայց լսել եմ, որ շատերը պատվաստումից հետո լուրջ ռեակցիաներ են ունեցել(ուշաթափություն, գլխապտույտ, ջերմություն), նույնիսկ հոսպիտալացման դեպքեր են եղել(եթե չեմ սխալվում, մոտ 50 հոգի): Ինչն է պատճառը?
Հարցական կամ հարցում չեմ դրել. ի՞նչ գիտենք պատվաստումների մասին, որ կարծիք հայտնենք... Ես էլ շատ բան չգիտեմ, քանի-որ գիտական ինֆորմացիան հաճախ թաքուն է կամ "անմաքուր": Հիշում եք վերջերս Հայաստանում անցկացված պատվաստումները. լայնածավալ պետական ակցիա, որին մասնակից դարձան հայտնի երգիչներ, պետական պաշտոնյաներ... Խիստ կասկածելի թվաց ինձ այդ ակցիան, հիշեցի մի ծանոթի, որը ասում էր,"Անվճար լինում է միայն թակարդի պանիրը...:: Բայց դեռ անվճար էլ մի կողմ..., դեռ ամիսներ առաջ ես իմ գրքում գրել էի պատվաստումների մասին:
Այդ հատվածը կբերեմ մեր ֆորումում հատուկ հետաքրքրված մարդկանց համար:
Իսկ այստեղ կուզեի ձեր` պատվաստված ու չպատվաստված մարդկանց կարծիքը լսել, լսել ձեր պատմությունը. արդյոք ով համոզեց, ինչպես և այլն:
Անհատական կոնսուլտացիաների համար PM:
http://www.dnforum.am - ԴՆ Ֆորում
http://www.dn4um.com - DN For United Mankind Forum
յոգի (22.08.2009)
յոգի (22.08.2009)
օրինակ մեզ մոտ կուրսում էկան ու ասին դաս չեք անում ,բոլորով գնում եք պատվաստվելու,մի 5 ռոպե ծանրութեթեև անելուց հետո համաձայնեցի....ու բուժքույրին էլ հարցրի էս հնդկական դեղերն են,ասեց հա աշխարհում լավագույններից ա..մի խոսքով պատվաստվել եմ ,բայց հետեվանքները դեռ չգիտեմ ոնց կլնի...բայց պատվաստումներին կողմ եմ եթե որակյալ դեղեր են...ես շատ եմ լսել ,որ էս ուղկի բիզնես պրոեկտ էր.
Առայժմ, ոչ մի փաստ չունեմ, բայց կասկածում եմ:
Ինձ ոչ ոէ չի համոզել ուղղակի, բանակից հետո, երբ այնտեղ Կարմրուկ, Կարմրախտ չեմ տարբերում կներեք իհարկե, ընկան զինվորներից ոմանք, մտածեցի, որ կարող է հետս բերած լինեմ վիրուսը և գնացի պատվաստման, սակայն շատ եմ ափսոսում, որ գնացել եմ:
Միանգամայն համամիտ եմ, որ անվճար "բարև" էլ չի լինում: Իսկ փորձված աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում, իմ պարագայում այդպես եղավ:
Բայց որ բան ու գործս թողնելու եմ ու մեղավորներին ամեն ձևով պատասխանատվության ենթարկելու ակցիա կազմակերպեմ դա հաստատ է![]()
Ես էլ եմ պատվաստվել, ու գտնում եմ ,որ ճիշտ է... կարմրախտը շատ վտանգավոր հետևանքներ կարա ունենա.... միանգամից թոքաբորբ, ու էլի շատ ծանր բարդություններ, չեմ ուզում մասնագիտական շատ մանրանալ...
ինչ վերաբերվում է մասսայական ակցիայուն, կարծում եմ պարզապես շահած ծրագիր է , փոխշահավետ պայմանագրով, որտեղից և կազմակերպիչները և մատակարարողները օգուտ են ունեցել մարդաքանակի ապահովման որոշակի ցուցանիշներով... այսինքն ուղիղ կապա եղել կոնկրետ օգտագերծված պատվաստանյութի ու գումարի մեջ... իսկ նենց չեմ կարծում , որ մեր ղեկավարներն են աստիճանի ուղեղները հացի հետ կերաց լինեն , որ բռնեն մի ամբողջ ազգ ռիսկի տակ դնեն ... չէ պատվաստումներն ամեն դեպքում ճիշտ եմ համարում , իհարկե, եթե պատվաստանյութը լավն է.... Ինֆեկցիոնիստ ընկերներիս հետ էլ եմ խորհրդակցել ու դրական պատասխան ստացել...իրենք էլ են նույնիսկ պատվաստվել, ամեն դեպքում չարժե խուճապի մատնվել , հոգեբանական ֆակտորը կամ ՎՆՈՒՇԿԱՆ ավելի վատ հետևանքներ կարա ունենա.... և եթե կարելի է. կցանկանայի իմանալ էդ ինչ հետևանքների մասին եք խոսում ?ինչ որ փաստեր կամ դեպքեր կան ու եթե հա ինչ ?
Մենք քիչ ենք.... Սակայն մեզ ՀԱՅ են ասում...
Եղել ենք, Կանք ... ու Կլինենք...
Երեխաներին, սկսած ծննդյան առաջին օրերից, կյանքի առաջին տարում պարբերաբար պատվաստումներ են կատարում` տուբերկուլյոզի դեմ (БЦЖ), Հեպատիտ B (երկու անգամ), փայտացման դեմ և այլն․․․
Շատ հաճախ ծնողները հրաժարվում են երեխաներին պատվաստելուց։ Արդյո՞ք ճիշտ է հրաժարվելը, ինչո՞վ է պայմանավորված դա։
Ամեն ինչ տենց միանշանակ չի
Ամռան շոգ ամիսներին խուսափում են պատվաստումներից` հետաձգելով ավելի հով ամիսներին: Հով եղանակին ավելի հեշտ կտանի քան թե շոգին: Շատերը վախենում են պատվաստանյութերից: Վախենալու տեղ կա իհարկե, քանի որ հայտնի չի թե օրգանիզմը ինչ ռեակցիա կարողա տա, բայց մեծամասամբ նորմալ ա լինում: Էն հնդկական ու ֆրանսիական պատվաստանյութերի պատմությունն էլ իրոք կա, ուղղակի ֆրանսիականն քիչա, ու սրսկում են ասենք եթե փող ես տալիս լրացուցիչ: Բայց էլի եմ ասում բացառված չի որ ֆրանսիականից էլ վատ ռեակցիա ստացվի:
Հետո շատ ծնողներ չեն գիտակցում, որ անգամ թեթև հիվանդ երեխային չի կարելի պատվաստել: Նույնիսկ եթե նորա լավացել, արժի մի քիչ սպասել նոր:
Իսկ ընդհանրապես հրաժարվելը երևի թե ճիշտ չի, չնայած մարդիկ գիտեմ, որ չեն պատվաստվել ու չեն բողոքում![]()
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ