Կիսամեռած բջիջները մարդու բջջային կուլտուրայից են, էդ ու հավի բջջային կուլտուրան շատ են օգտագործվում մանրէաբանության մեջ:
Թուլացված կամ այլ կերպ ասված կենդանի ատենուացված վիրուսները նորմալ վիրուսի ջերմային կամ քիմիական մշակումից են ստանում՝ որոշ վիրուսներ մշակումից հետո կորցնում են վարակելու ունակությունը, որովհետև դրա համար պատասխանատու մասերը քայքայվում են, բայց մնում են էն մասերը, որոնց նկատմամբ օրգանիզմում պատասխան ա ձևավորվում: Բայց էդ մեթոդը կատարյալ չի, դրա համար էլ հիմա աշխատում են ավելի անվտանգ վակցինաների ստացման ուղղությամբ, օրինակ վիրուսի կամ բակտերիայի անտիգենների արհեստական ստացման:
P.S. եթե հետաքրքիր նյութեր գտնես, տեղադրի
Հ.Հ.Գ. ես ոնց-որ հասկացա ինչ կւսամեռած բջիջներ նկատի ունես՝ դրանք երևի բակտերիաների կուլտուրաներն են ու բակտերիալ հիվանդությունների կանխարգելման համար են օգտագործվում:
Վերջին խմբագրող՝ Freeman: 22.08.2012, 10:44:
The cake is a lie.
GriFFin (04.06.2014)
Ահա պատվաստումների օրացույցը.
Freeman (22.08.2012)
Տուբերկուլյոզն ու Հեպատիտ Բ-ն ծննդատանը ստացանք։ Բայց տուբերկուլյոզի պատվաստման տեղը դեռ երեխայի թաթիկի վրա կա։ Մինչև 2 ամսեկան կարմրած ու ուռած տեսք ուներ, հենց 2 ամիսը լրացավ երեխու, պատվաստման տեղը թարախակալեց, մի քանի օր անց մաքրվեց մեջը, բայց տեղը դեռ կարմրած է։
Պատվաստումը ավելի նորմալ է, քան անընդհատ ռիսկի տակ գտնվելը:
Նույն կարմրուկով կամ պոլեոմելիտով հիվանդանալու հավանականությոնը ավելի մեծ է, քան պատվաստման բարդությունների հավանականությունը: Սակայն այստեղ միակ բայցը հենց պատվաստանույթն է:
Կոնկրետ մի հատ պատվաստանյութ կար` պենտա, 5 տարբեր հիվանդությունների դեմ (կապույտ հազ` կոկլյուշ, փայտացում, պնեվմոնիա, մենինգիտ, վիրուսային հեպատիտ Բ) միանգամից պատվաստում են, հետո էլ առանձին պոլեոմելիտ են տալիս: Առաջին հայացքից խնդիր չկա, բայց նախ էդ պատվաստանյութը բավականին կասկածելի ծագում ունի, փորձարկուները դեռևս բավարար չեն, բացի դրանից բարդությունները շատ են (տեղեկություննները բավական հավաստի ու վստահելի աղբյուրից եմ ստացել` առողջապահության նախարարությունից, նույնիսկ նախօրոք ինձ զգուշացրել էին, որ երեխային այդ պատվաստումը չանեմ): Մեր ղասաբները որոշել են ՀՀ-ն պատվաստանյութերի պոլիգոն սարքեն: Մեր երեխեքին դեղագործական ընկերության համար պաշտոնական վիճակագրություն տալու համար են օգտագործում
Ու իրոք որ մտածում ես 1.5 տարեկան երեխայի իմունային համակարգի համար դաժան փորձություն է: Օրինակ ես գրավոր հրաժարվել եմ այդ պատվաստանյութից և երեխային առանձին АКДС (ադսորբացված կապուտհազա-դիֆտերիա-փայտացումային պատվաստանյութ) պատվաստում եմ արել, հեպատիտի պատվաստումից հրաժարվել եմ ու մեկ էլ մենակ պոլեոմելիտը: Սկզբից շատ վատ տոնով համոզում էին, որ մենք մեր երեխային բարին չենք կամենում, անխելք ենք, պատվաստանյութն էլ ամերիկյան է: Սակայն երբ քույրս չոր կերպով ասած, որ իր երեխային ԱՄՆ-ում նման պատվաստում չեն էլ կատարել ու խնդրեց ցույց տալ պատվաստանյութի սրվակը, սկսեցին կմկմալ, հետո արդեն բացվեցին, որ իրենց պարտադրում են քանակ ապահովել և այլն: Վերջին մասի ճշմարտացիության վերաբերյալ դատողություններ չեմ անում, բայց դե տենց ասացին (որովհետև իմացան, որ գլխավոր բժիշկը իմ հարևանն է ու մտերիմը` մեջներից մի խելացի գտնվեց, հասցեից գկլխի ընկավ ):
Տիպիկ մի օրինակ պատվաստումների քնարկման
Էդ ԱԿԴՍ-ի ազդեցությունը սեփական օրգանիզմիս վրա զգացել եմ` զորակոչի ժամանակ, կենտրոնական զորահավաքակայանում արեցին, հետո էլ կրկնակի արեցին զորամասում ու օրգանիզմս ենքան թուլացավ (ու իմ հետ եկածներից համարյա բոլորինը), որ մի շաբաթվա մեջ 3 տարբեր հիվանդություններ ստացանք, որից մեկը կարմրուկ: Բայց դե երեխայի համար անհրաժեշտ էր, հետո էլ պայմաններն ուրիշ էին: Բայց ընենց չի, որ հեշտ տարավ պատվաստումը` ջերմություն, թուլություն, սրսկման հատվածի ցավ ու կոշտացում: Ասում էին կարող էր մի քիչ ավելի ծանր լինել, եթե նախապես երեխային չնախապատրաստեինք պատվաստմանը (իմունիտետը բարձրացնող ու հակաալերգիկ միջոցառումներ):
Տուբերկուլյոզը ծննդատանն անում են, եթե ուշադիր չես լինում հեպատիտ Բ-ն էլ են անում: Բայց դրանից էլ հրաժարվեցինք:
Էդ հեպատիտի դեմ պատվաստումը օրգանիզմում որոշակի անդառնալի փոփոխությունների է բերում, բացի դրանից ՀՀ-ում հեպատիտ Բ-ի համաճարակները բավականին հազվադեպ են, հենց ինքը հիվանդությունը նույնպես: Ինձ խորհուրդ տվեցին դա չանել: Վիճակագրորեն այդ հիվանդությունը զարգացած երկրների շարքում ամենատարածվածը ԱՄՆ-ում է:
Վերջին խմբագրող՝ Varzor: 22.08.2012, 12:24:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Լավ հոդված ա լիքը գիտական հղումներով: Կարդացեք անպայման ու հետևեք հղումներին:
Պուճուրս ինչ ծնվել ա, հա հիվանդ ենք՝ սկզբում էն գրիպի վիրուսներից, հետո ջրծաղիկ… բժիշկը ասեց, որ հրաժարակա գրենք պատվաստունմերից: ու ընդհանրապես պատվաստում չի ստացել դեռ: Ռոտավիրուսի էլ չի ստանա, իսկ մյուս պատվաստումների հարցը ո՞նց է լինելու:
Իսկ բաց թողնված պատվաստումները լրացվո՞մ են
Cassiopeia (03.06.2014)
Ինտերակտիվ քարտեզ, որը ցույց է տալիս հիվանդությունների համաճարակների դեպքերը աշխարհում, որոնք պատվաստման դեպքում հնարավոր կլիներ կանխարգելել:
I may be paranoid but no android!
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ