User Tag List

Էջ 6 7-ից ԱռաջինԱռաջին ... 234567 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 96 հատից

Թեմա: Ծախու Արթուրը և իր հորինած երկիրը

  1. #76
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծախու Արթուրը և իր հորինած երկիրը

    Մեջբերում Overdose-ի խոսքերից Նայել գրառումը
    Խեղճ ու զգայունը որն ա այ քուրս, իմ համար ցավն էն ա, որ " ...դոչ նաշեի վելիկոի նացիի..", տվյալ դեպքում դու, քո գեղեցիկ ու սուրբ բերանով հայհոյանքներ ես արտաբերում, ու հետո ել ուրախ ու հպարտ տեր կանգնում դրանց
    Ծախու Արթուրին, Սերժին, բոլորին մի կողմ թողենք, ես մի կարծիք ունեմ, դու մեկ այլ, դրանք անցողիկ են, բայց քո ասածները կմնան
    Կարծում եմ մակերեսային է նման դատողությունը, չափից դուրս ձևապաշտական։ Կիրթ խոսելն ու անմեղ հայացքը դեռ չեն վկայում հրեշտակային հոգու մասին։ Իսկ հայհոյախառը խոսքերը երբեմն պետք են, գոնե ամենաքիչը բացասական էներգիան ցրելու ու չպայթելու համար։ Գինու մասին չեն դատում շշին նայելով (Եզոպոս)։
    Իսկ կներես ինձ որպես սինա նաշեի նացիի, կարելի՞ է արտահայտվել։ Ուրեմն ես արտուրիկանման ծախված մարդկանց ……… …… … … ո՛ւ …… ո՛ր ………… չի՛ ……………դրա՛ ……… մեկ էլ ………… ը՛։
    Ուֆֆֆֆֆֆֆֆ մի քիչ հանգստացա… Հիմա ես քեզ հետ լրիվ համաձայն եմ, որդյակ, պետք է հանդուրժո՜ղ լինել, ներողամի՜տ լինել, հնազա՜նդ լինել, զու՜սպ լինել, մենք ո՞վ ենք, որ դեմ գնանք երկրի մեծագու՜յն դեմքերին, սիրեեե՜ք իրար, մի քիչ իրար եք սիրու՜մ… … հիմա բոլորդ ողորմածության ու մեղքերի քավության ու հոգիներիդ թեթևության համար ապա խնդրեմ ով ինչքան կարող է, իր սրտի չափով դրամ եք գցում գզրոցս, ապա մի ջիգյարո՜վ… Աստված օրհնի, Աստված պահապա՜ն…

  2. #77
    Մշտական անդամ Սահակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    477
    Բլոգի գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծախու Արթուրը և իր հորինած երկիրը

    Հայեր, իսկ հիշո՞ւմ եք երբ Արթուրիկը ասում էր որ Սերժը փորձում է իրեն սպանել, բայց ինքը պատրաստ է զոհվել իր Հայրենիքի համար: Սերժնել իրեն շատ լավ պատասխան տվեց, որ եթե այդքան ուզում էս զոհվել Հայրենիքի համար գոնե գնայիր Ղարաբում կռվեիր:

  3. #78
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2008
    Գրառումներ
    48
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծախու Արթուրը և իր հորինած երկիրը

    Ժողովուրդ ԱՐԹՈՒՐԸ ում ա դավաճանել ԼևՈՆԻՆ ? ??????? Բայց ով էր ԼՏՊ-ին խնդրել անպատասխանատու հայտարարություններ անել օպերայի բակում :
    ԼՏՊ -- Ա.Բաղդասարյանը միացել է մեզ, Ժողովուրդ
    Ժող -- Արթու~ր, Արթու~ր,.....
    Ասացվածք կա, առուն չթռած հոպ մի ասա : Կամ երբ էր Արթուրը Լևոնի հետ եղել, որ հիմա էլ դավաճանեց :

  4. #79
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծախու Արթուրը և իր հորինած երկիրը

    Մեջբերում Uxaki mard-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ ԱՐԹՈՒՐԸ ում ա դավաճանել ԼևՈՆԻՆ ? ??????? Բայց ով էր ԼՏՊ-ին խնդրել անպատասխանատու հայտարարություններ անել օպերայի բակում :
    ԼՏՊ -- Ա.Բաղդասարյանը միացել է մեզ, Ժողովուրդ
    Ժող -- Արթու~ր, Արթու~ր,.....
    Ասացվածք կա, առուն չթռած հոպ մի ասա : Կամ երբ էր Արթուրը Լևոնի հետ եղել, որ հիմա էլ դավաճանեց :
    Եթե դժվար չի կասե՞ս՝ էդ երբա Լևոնը հայտարարել, որ Արթուրը միացելա իրան:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  5. #80
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծախու Արթուրը և իր հորինած երկիրը

    Կարապետիչը սկսում է դանդաղ բայց հաստատուն քայլերով նվաճել ժամանակակից հայ պոեզիայի բարձրունքները, ահավասիկ

    Անվերնագիր

    Անքարտեզ սուտլիկ նավավար,
    Նորից դարձար Երիցյանին ղեկավար,
    Մուխդ մարի, հենց նույն շենքում
    Նույն կուռքերին ես աղոթում:
    Սերգոյի հետ ես ապաստանում,
    Միշտ էլ եղել եք նույն դասարանում,
    Էլ ինչ ավանդի վերադարձ,
    Զուռնա-դհոլով տարան քեզ դարձ:
    Բա ասում էիր ալերգիա ունես ստվերից,
    Զզվում ես կեղծ, շինծու պաշտոններից,
    Սոխակ էիր կտրել, ձյուն գա գլխիդ,
    Հովհաննեսը «Բալասան էր Յոթ վերքիդ»:
    Պատիվդ տվեցիր ոսկուն
    Եւ հեղափոխվեցիր իսկույն,
    Չնայեցիր էլ աջ ու ձախ,
    Բիշարյանն էլ՝ դոշիցդ կախ:
    Ասելով՝ ստեղծենք «օրինաց երկիր»,
    Գյումրեցու «շուլուխը» գլխներիս սարքիր,
    Իսկ «գլուխգործոց» ծնելիությունը փողով,
    Պայմանավորված էր ձեր տան բյուջեով:
    Այժմ նստած ես դու նույն շենքում,
    Կրկին իշխանավորն է քեզ կնքում,
    Կը՜ռ-կը՜ռ՝ ագռավները իրար են կանչում,
    Ձեռքից կուտ են ուտում ու չեն ամաչում:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 29.03.2008, 21:08: Պատճառ: Կրկնվող տեքստի ջնջում

  6. #81
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    38
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծախու Արթուրը և իր հորինած երկիրը

    Մեջբերում mtahog-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարապետիչը սկսում է դանդաղ բայց հաստատուն քայլերով նվաճել ժամանակակից հայ պոեզիայի բարձրունքները, ահավասիկ

    Բիշարյանն էլ՝ դոշիցդ կախ:
    Սրա համար էր Բիշարյանը վայ-վույը կապել, փաստորեն:

    10:0 հօգուտ Կարապետիչի Կարապետիչ-Բաղդասարյան մենամարտում:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  7. #82
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծախու Արթուրը և իր հորինած երկիրը

    Պատիվդ տվեցիր ոսկուն
    Եւ հեղափոխվեցիր իսկույն,
    Չնայեցիր էլ աջ ու ձախ,
    Բիշարյանն էլ՝ դոշիցդ կախ:
    Ծափահարություններ Կարապետիչին
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  8. #83
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծախու Արթուրը և իր հորինած երկիրը

    Մեջբերում Uxaki mard-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ ԱՐԹՈՒՐԸ ում ա դավաճանել ԼևՈՆԻՆ ? ??????? Բայց ով էր ԼՏՊ-ին խնդրել անպատասխանատու հայտարարություններ անել օպերայի բակում :
    ԼՏՊ -- Ա.Բաղդասարյանը միացել է մեզ, Ժողովուրդ
    Ժող -- Արթու~ր, Արթու~ր,.....
    Ասացվածք կա, առուն չթռած հոպ մի ասա : Կամ երբ էր Արթուրը Լևոնի հետ եղել, որ հիմա էլ դավաճանեց :
    Արթուրը Լևոնին չի դավաճանել,դավաճանել ա իր հարյուրհազարավոր ընտրողներին,որոնք հավատացել են նրա ասածներին,նախընտրական պայքարի ժամանակ նա իշխանությունների ամենախիստ քննադատներից էր ու դրա շնորհիվ էր նաև ,որ գրավեց ըննդիմադիր ընտրազանգվածի ձայների զգալի մասը այդ թվու Լևոնի քվեներից ,իսկ հիմա իր ընտրողների 80-90 տոկոսը հիասթափված է նրանից և միաբել է համազգային շարժմանը ու հարորդ ընտրություններին Արթուրը ուրախ ա լինելու եթե 5 տոկոս կարանա հավաքի…

  9. #84
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծախու Արթուրը և իր հորինած երկիրը

    Մեջբերում A.N.D.O.-ի խոսքերից Նայել գրառումը
    Արթուրը Լևոնին չի դավաճանել,դավաճանել ա իր հարյուրհազարավոր ընտրողներին,որոնք հավատացել են նրա ասածներին,նախընտրական պայքարի ժամանակ նա իշխանությունների ամենախիստ քննադատներից էր ու դրա շնորհիվ էր նաև ,որ գրավեց ըննդիմադիր ընտրազանգվածի ձայների զգալի մասը այդ թվու Լևոնի քվեներից ,իսկ հիմա իր ընտրողների 80-90 տոկոսը հիասթափված է նրանից և միաբել է համազգային շարժմանը ու հարորդ ընտրություններին Արթուրը ուրախ ա լինելու եթե 5 տոկոս կարանա հավաքի…
    Ի՞նչ 5 տոկոս: Գեղամյանն ինչքա՞ն հավաքեց, էդքան էլ ինքը կհավաքի: Երբ Լևոնը ասաց, որ Արթուրին ձայն տվողներն իրենց ձայները տալիս են ՍՍ-ին, Արթուրը Գյումրիում հայտարարեց, որ դա լկտի սուտ է, և ընդամենը վերջերս խոստովանեց, որ ինքը և ՍՍ-ն միասին հավաքել են ընտրողների 70 տոկոսը:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  10. #85
    Անկարգ Armenoid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2008
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    32
    Գրառումներ
    252
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծախու Արթուրը և իր հորինած երկիրը

    ես թմայի անունը գիտեք ոնցա պետք դնել
    Ծախու Արթուրը և իր հոգնած երկիրը

  11. #86
    └Name┌Avatar Message→
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2008
    Գրառումներ
    184
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծախու Արթուրը և իր հորինած երկիրը

    Ժողովուր բայց ինչից ենթադրեցիք որ արթուրը դավաճան ա??
    Ետ "մարդը" միշտ էլ եղել ա սերժի թուլեն, դե ընտրություններից առաջ էլ սերժը արթուրիկին ասեց դե հել իմ դեմ մի 2 բան ասա, ընդիմություն դառի, որ չասեն միապետություն ա.......

    Ետ քաղաքական մարմնավաճառը կյանքում ժողովրդի կողքին չի եղել, որ մի հատ էլ կարանա դավաճանի!!! Ուղակի ժողովրդին կուտ տվեցին 200,000 հոգի էլ կերան ետ կուտը, ցավոք սրտի.......

  12. #87
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծախու Արթուրը և իր հորինած երկիրը

    Մեջբերում nnaarreek-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուր բայց ինչից ենթադրեցիք որ արթուրը դավաճան ա??
    Ետ "մարդը" միշտ էլ եղել ա սերժի թուլեն, դե ընտրություններից առաջ էլ սերժը արթուրիկին ասեց դե հել իմ դեմ մի 2 բան ասա, ընդիմություն դառի, որ չասեն միապետություն ա.......

    Ետ քաղաքական մարմնավաճառը կյանքում ժողովրդի կողքին չի եղել, որ մի հատ էլ կարանա դավաճանի!!! Ուղակի ժողովրդին կուտ տվեցին 200,000 հոգի էլ կերան ետ կուտը, ցավոք սրտի.......
    Էդ 200 000-ից մեկն էլ ես էի

    Գիտեք ինչնա ինձ զարմացնում: Էն որ Արթուրի դավաճանելուց հետո բոլորը ասում են, իբր մինչև էդ էլ գիտեին, որ Արթուրը դավաճանա: Բայց տենց բան չկա: Ինքը ընտրություններից հետոա որոշել ծախվել, մինչև էդ ինքը Սերժի մարդը չի եղել:
    /հիմնվում եմ որոշ փաստերի վրա/
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  13. #88
    └Name┌Avatar Message→
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2008
    Գրառումներ
    184
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծախու Արթուրը և իր հորինած երկիրը

    Մեջբերում Լ.յ.ո.վ.-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ 200 000-ից մեկն էլ ես էի

    Գիտեք ինչնա ինձ զարմացնում: Էն որ Արթուրի դավաճանելուց հետո բոլորը ասում են, իբր մինչև էդ էլ գիտեին, որ Արթուրը դավաճանա: Բայց տենց բան չկա: Ինքը ընտրություններից հետոա որոշել ծախվել, մինչև էդ ինքը Սերժի մարդը չի եղել:
    /հիմնվում եմ որոշ փաստերի վրա/
    Տո լավ հա ետ ինչ փաստերի վրա ես հենվում???

    համ էլ ես չեմ ասում, որ նախորոք գիտեի: Ես ասում եմ որ արթուրիկը նախորոք գիտեր!!!

  14. #89
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծախու Արթուրը և իր հորինած երկիրը

    Մեջբերում nnaarreek-ի խոսքերից Նայել գրառումը
    համ էլ ես չեմ ասում, որ նախորոք գիտեի: Ես ասում եմ որ արթուրիկը նախորոք գիտեր!!!
    Խոսքը նրանց մասին էր, ովքեր ասում են նախորոք գիտեին, ուրեմն քո մասին չէր

    Մեջբերում nnaarreek-ի խոսքերից Նայել գրառումը
    Տո լավ հա ետ ինչ փաստերի վրա ես հենվում???
    Չգիտեմ տեղյակ ես, թե ինչ պատճառներով Արթուրը հրաժարվեց /ստիպեցին հրաժարվի/ ԱԺ նախագահի պաշտոնից?
    Եթե չգիտես կարող եմ մանրամասնել`
    Իր նախընտրական արշավում ՕԵԿը խոստացել էր վերադարձնել ավանդները ու էդ խոստումը շատ հազվագյուտ նախընտրական խոստումներից էր, որ պիտի կատարվեր: Բանը նրանում է, որ Արթուրը սերտ հարաբերություններ ուներ Ֆրանսիայի կառավարության հետ` հանձինս նախագահ Ժակ Շիրակի: Արթուրն անգամ ինչ-որ շքանշան էր ստացել ֆրանսիայի կառավարությունից /եթե չեմ սխալվում "Փարիզի պատվավոր քաղաքացի"/: Կարճ ասած Ժակ Շիրակը, որպես Հայաստանի հաջորդ նախագահ էր նախապատրաստում Արթուրին, ու այդ ամենի համար նա պատրաստվում էր համաձայնել, որ Ֆրանսիան կատարի Արթուրի խոստումը, ու Ֆրանսայի հովանավորչությամբ վերադարձվեն հայերի բոլոր ավանդները /իհարկե որոշակի տոկոսային հարաբերությամբ/: Մի խոսքով արդեն ամեն ինչ պատրաստ էր, Արթուրին էլ թվում էր, թե ինքը փողը ճարել է ֆրանսիացիներից ու բաժանելու է հայերին, կարծես թե ոչ մի խոչընդոտ չկար, բայց...
    Սերժ Սարգսյանը, որը դեռ էն ժամանակներից պատրաստվում էր ՀՀ հաջորդ նախագահ դառնալուն կատարեց շատ պարզ հաշվարկ: Եթե Արթուրը կատարի իր խոստումը ու բաժանի բոլորի ավանդները, ապա ՕԵԿ առաջնորդի ռեյտինգը ակնթարթորեն կբարձրանա ու եթե այս ամենին ավելացնենք, որ մինչ այդ Բաղդասարյանի վրա ոչ մի "կեղտ" չկար, ապա անկասկած ժողովրդի մեծամասնությունը նրան կընտրեր: Արժեր թողնել, որ Արթուրը անի այս ամենը? Իհարկե ՈՉ: Քանզի Արթուրը օրենսդիր և ոչ գործադիր մարմին էր, ապա ամեն դեպքում այս ամենին պիտի համաձայնվեր նաև գործադիրը, որի գլխավերևում ՀՀԿ-ականներն էին` սերժականները: Ու պարզա, որ Արթուրի պլանը քանդվեց: Ոչ մի փող էլ Ֆրանսիաից Հայաստան չեկավ: Ավելին Արթուրին ստիպեցին դուրս գալ ԱԺ նախագահի պաշտոնից, բայց Արթուրը գոնե էնքանով էր խելոք, որ մինչև "հանելը" ինքը "հերոսաբար" դուրս եկավ:
    Էս ՍՍ-Արթուր կոնֆլիկտից հետո պնդել, որ Արթուրը մինչև ընտրությունները էլի եղելա ՍՍի մարդը, անիմաստ է:

    Իսկ թե ինչի ընտրություններից հետո Արթուրը միացավ ՍՍին` դավաճանելով իրեն ընտրողներին առանձին թեմա է:
    Վերջին խմբագրող՝ Լ.յ.ո.վ.: 30.03.2008, 03:07:
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  15. #90
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծախու Արթուրը և իր հորինած երկիրը

    ցավալի բայց իրողություն, առտուրիկների, արտաշիկների եվ այլ վճարովի ղաղ գործիչների քաղաքագիտական ժամանակակից բացատրական բառարան


    Պետություն – հասարակության քաղաքական կազմակերպություն, կառավարման որոշակի ձևով: Զբաղվում է մասսայական ապատեղեկատվությամբ, հասարակության բոլորի անդամների իրավունքների ոտնահարմամբ: Հանդիսանում է այդ պահին իշխանության մեջ գտնվող բոլոր մեծ ու միջին չինովնիկների, նրանց մոտ ու հեռու բարեկամների անքակտելի սեփականություն: Պետությունը որպես կանոն պետք է շրջապատված լինի թշնամիներով: Պետությունները կարող են ունենալ արտաքին ու ներքին քաղաքականություն: Որոշ դեպքերում նախագահի որոշման համաձայն կարելի հրաժարվել մեկից կամ մյուսից, կամ երկուսից միասին: Պետությունը պետք ունենա ազգայնական գաղափարախոսություն, եթե այլ բան նախատեսված չէ նախագահի գրավոր կամ բանավոր հրամանագրով: Ազգայնական գաղափարախոսությունը հատկապես անհրաժեշտ է արտաքին ու ներքին քաղաքականություն բացակայության պայմաներում:

    Նախագահ – պետության բարձրագույն պաշտոնը: Տնօրինում է պետության և տվյալ պետության տարածքում ապրող ողջ բնակչության սեփականությունը: Տնօրինում է բնակչության կյանքը: Իրականացնում է արտաքին և ներքին քաղաքականությունը, եթե այլ բան չի նախատեսում ինքն իր հրամանով: Կրթությունը պետք է լինի առավելագույնը եռամյա: Եթե կրթությունը գերազանցում է երեք տարին, պետք է օժտված լինի գիր-գրականության և դրա հետ առնչություն ունեցող բոլոր երևույթների ու անձնաց նկատմամբ ատելությամբ: Նախագահը պետության գլխավոր ապատեղեկատվություն տարածողն է: Արձակում է գրավոր ու բանավոր հրամաններ: Բանավոր հրամանները հրապարակման ենթակա չեն, բայց ենթակա են կատարման բոլորի կողմից: Նախագահն իր լիազորություններն իրականացնում է տաս տարի, որից հետո նախագահի պաշտոնը փոխանցում է իր կողմից ընտրված, մերձավոր շրջապատից, որևէ մեկին: Փոխանցման ժամանակ կարող են կազմակերպվել համերգներ երկրի շրջաններում ու մայրաքաղաքում: Փոխանցման գործընթացը կարող է պայմանականորեն կոչվել նախագահի ընտրություն:

    Հասարակություն – մարդկանց պատմականորեն ձևավորված համատեղ գործունեության ամբողջություն: Կամավոր նախագահին ու նրա մերձավոր շրջապատին է հանձնում իր սեփականությունն ու կյանքը: Զրկված է իրավունքներից: Պարտավոր է հավատալ ապատեղեկատվությանը: Պարտավոր է հետևել ազգայնական գաղափարախոսությանը: Պարտավոր է ընբռնումով մոտենալ նախագահի, նրա մերձավոր շրջապատի, նրանց բարեկամների ու հարազատների բոլոր կամայականություններին: Պարտավոր է մասնակցել նախագահի պաշտոնի փոխանցման կապակցության կազմակերպվող մեկամսյա համերգներին: Չմասնակցելու դեպքում զրկվում են աշխատանքից: Համերգի պահին այլ միջոցառումների մասնակցելու դեպքում ձարբակալվում են: Կարող է զբոսնել, եթե այդ պահին այլ բան նախատեսված չէ նախագահի բանավոր հրամանագրով:

    Ժողովրդավարություն – հասարակության պետական քաղաքական կառավարման ձև: Հայտարարվում է, բայց չի իրականացվում: Խորթ է ազագայնական գաղափարախոսությանը: Հիմնական սկզբունքներն են, հասարակության բոլոր անդամների իրավահավասարություն ու նրանց հիմնական ազատությունների պաշտպանություն, եթե այլ բան չի որոշել նախագահը: Որոշ դեպքերում հայտարարվում է, որպես կառավարման հիմնական ձև` միջազգային կազմակերպությունների անդամակցելու, նախագահի, նրա մերձավորների, բարեկամների ու հարազատների միջազգային անխափան ճանապարհորդությունները ապահովելու և միջազգային ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով:

    Ընտրություններ – ժամանակ առ ժամանակ կազմակերպվող միջոցառումներ պետության կառավարման ժողովրդական ձևին ֆորմալ տեսք տալու համար: Հասարակության անդամները կարող են մասնակցել կամ չմասնկակցել ընտրությունների օրը կազմակերպվող քվեարկությանը, բայց ընտրություններից առաջ կազմակերպվող համերգներին մասնակցել պարտավոր են: Հասարակության անդամները կարող են ընտրության օրը քվերակել ըստ իրենց ցանության, եթե այդ պահին տվյալ տեղամասում նախագահի մերձավորներից, բարեկամներից ու հարազատներից ոչ մեկը ներկա չէ, կամ այլ բան չի նախատեսել: Ընտրությունների օրը ընտրողները ստանում են 5000 դրամ: Գումարի չափը կարող է փոխվել` կախված ինֆլյացիայի տեմպից: Սակայն գումարի չափը պետք է անփոփոխ մնա նվազագույնը երեք ընտրությունների ժամանակ: Գումարից կամավոր հրաժարվողները կարող են ձերբակալվել: Ընտրությունների արդյունքները որոշվում են նախագահի բանավոր հրամանագրով: Հրապարակվում են ԿԸՀ կողմից, կնքվում են ՍԴ կողմից:

    Ազգային Ժողով – պետության կառավարման բարձրագույն ներկայացուցչական մարմին, կազմված նախագահի բարձրագույն վստահությունը վայելող մերձավորներից: Անդամների կրթությունը պետք է պարտադի ցածր լինի նախագահի կրթությունից` ազգային անվտանգության նպատակներով: Անդամները պարտադիր պիտի սիրեն խաշ: Քյաբաբ-խորովածի նկատմամ սերը ողջունելի է: Հայացքի բթությունը պարտադիր է: Գրավոր ձևակերպում է նախագահի ցանկությունները:

    Ընդիմություն – Ազգային Ժողովում կամ դրանից դուրս հասարակության դժգոհ անդամների կարծիքը ներկայացնող անհատների միություն: Լինում է երկու տեսակի` կառուցողական և արմատական: Կառուցողական ընդիմություն զբաղվում է պատասխանատու քննադատությամբ: Կառուցողական ընդիմությունը ձևավորվում է նախագահի բանավոր հրամանագրով` ժողովրդավարության տեսք տալու համար (սրա հիմնական պատճառները տես Ժողովրդավարություն տերմինի բացատրությունում): Նախագահի բանավոր հրամանագրով կարող է դադարեցնել պատասխանատու քննադատությունը: Կարող է նախագահի բանավոր հրամանագրով ժամանակ առ ժամանակ դառնալ արմատական ընդիմություն` հատկապես ընտրություններից առաջ: Պարտավոր է կոալիցիայի մաս կազմել: Պարտավոր է ընդունել նախագահի կողմից տրվող պաշտոնները: Պարտավոր է պաշտոներն ընդունելուց հետո զբաղվել արմատական ընդիմության քննադատությամբ:
    Արմատական ընդիմությունը կազմակերպում է հակահամերգներ: Կարող է երգել, պարել առավելագույնը տաս օր: Ժամկետը լրանալուց հետո պարտավոր է ծեծ ուտել: Պարտավոր է կամավոր զոհեր տալ: Պարտավոր է զոհերի մեղքը վերցնել իր վրա, կամավոր հանձնվել ու ձերբակալվել:
    ՄՈՒԶԿԱՄԱՆԴ

Էջ 6 7-ից ԱռաջինԱռաջին ... 234567 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մեր հորինած անեկդոտները
    Հեղինակ՝ Hayk Avetisyan, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 132
    Վերջինը: 04.02.2021, 02:59
  2. Բաժանե՞նք երկիրը։ Ղարաբաղը Հայաստա՞ն է, թե՞ ԼՂՀ։
    Հեղինակ՝ Աթեիստ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 83
    Վերջինը: 07.06.2016, 21:09
  3. Ի՞նչ էներգիայի հաշվին է Երկիրը պտտվում
    Հեղինակ՝ aerosmith, բաժին` Ֆիզիկա
    Գրառումներ: 15
    Վերջինը: 11.03.2013, 00:51
  4. Գուշակիր երկիրը դրոշի միջոցով
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 268
    Վերջինը: 20.12.2012, 14:59
  5. Տանողների երկիրը
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 26.10.2010, 20:10

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •