User Tag List

Էջ 7 7-ից ԱռաջինԱռաջին ... 34567
Ցույց են տրվում 91 համարից մինչև 96 համարի արդյունքները՝ ընդհանուր 96 հատից

Թեմա: Ծախու Արթուրը և իր հորինած երկիրը

  1. #91
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծախու Արթուրը և իր հորինած երկիրը

    Մեջբերում Լ.յ.ո.վ.-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ թե ինչի ընտրություններից հետո Արթուրը միացավ ՍՍին` դավաճանելով իրեն ընտրողներին առանձին թեմա է:
    /Հեչ էլ ուրիշ թեմա չէ. այլ հենց էս թեման է :/
    Միացավ, որովհետև մորթապաշտ է, վախկոտ է, փողասեր է, ... ու համոզվեց, որ իր խաղերը /"օտար խաղերը" / ավարտվել են:
    Ու դա արեց բոլոր իր ընտրողներին ու չընտրողներին ցնցող դավաճանական քայլով:

  2. #92
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծախու Արթուրը և իր հորինած երկիրը

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    /Հեչ էլ ուրիշ թեմա չէ. այլ հենց էս թեման է :/
    Միացավ, որովհետև մորթապաշտ է, վախկոտ է, փողասեր է, ... ու համոզվեց, որ իր խաղերը /"օտար խաղերը" / ավարտվել են:
    Ու դա արեց բոլոր իր ընտրողներին ու չընտրողներին ցնցող դավաճանական քայլով:
    Ես ի նկատի ունեի տարբերվում է "արթուրը մինչ ընտրությունները սերժի մարդն էր, թե` ոչ" քննարկումից:
    Չընտրողներին չգիտեմ, բայց ընտրողներին /նաև ինձ/ ահավոր ցնցեց: Ես դրա...
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  3. #93
    └Name┌Avatar Message→
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2008
    Գրառումներ
    184
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծախու Արթուրը և իր հորինած երկիրը

    Մեջբերում Լ.յ.ո.վ.-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ տեղյակ ես, թե ինչ պատճառներով Արթուրը հրաժարվեց /ստիպեցին հրաժարվի/ ԱԺ նախագահի պաշտոնից? :.......
    Լյով ճիշտ ասած շատ երկար եր ալարեցի կարդամ, դու ինձ բանոր կպատմես

    Իսկ ետ արվամոլին ոչոք էլ չի ստիպել հրաժարական տա, իսկ ինչ որ ասում են ետ սաաաաաղ կուտ ա!! ԲԱ

    Ավելացվել է 3 րոպե անց
    Ժողովուրդ բա ճիշտ ա որ մի անգմ արթուրը եկել ա կամանդիրովկից տուն, տեսել ա սերժը կնգա հետ են լավ բաներից ա անում, թափով պաղխկվել ա շկաֆում որ սերժը չտենա????
    Վերջին խմբագրող՝ nnaarreek: 31.03.2008, 23:23: Պատճառ: Գրառման ավելացում

  4. #94
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ծախու Արթուրը և իր հորինած երկիրը

    Վայ, կակոյ ոն սեկսուվալնի



    Կլիենտի դիմանկարը՝ իրականության ֆոնին
    14:19 Yerevan | 10:19 GMT | Saturday 16 February 2008
    Գագիկ Աբգարյան

    Արթուր Բաղդասարյան. «Օրինաց երկրի» նախագահ: Ծանր դեպք: Տառապում է անբուժելի հիվանդությամբ, որ կարելի է նարցիսիզմի մուտացիա համարել` ինքնաներշնչման զոհ, որի վերաբերյալ հոգեբանները ինչ-որ եզրույթ գտած կլինեն, բայց քաղաքականության մեջ դեռ բնորոշված չէ:

    Խելացի է, իր կարծիքով, եռանդուն, գիտի թիմ սարքել (եւ` քանդել): Ի տարբերություն Վազգեն Մանուկյանի ու Արտաշես Գեղամյանի` երիտասարդ է, բայց դա չի փրկում նրանց սխալները կրկնելու գայթակղությունից: Արթուր Բաղդասարյանը ընտրովի տեսողություն ունի` գերադասում է տեսնել, ինչ համարում է ցանկալի ու չտեսնել` ինչ ակնառու է: Սա վտանգավոր է կարիերայի համար: Նաեւ` կամիկաձե է: Ապացուցող տասնյակ փաստեր կան, որոնց ցանկում ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարվելը չկա, որ ճիշտ, բայց ուշացած քայլ էր ու օրինաչափորեն էլ պատժվեց կուսակցության ոչնչացմամբ (իրենց ներկայացմամբ` բյուրեղացմամբ): Այդ հրաժարականը կամավոր չէր` կամավորի դեպքում Արթուր Բաղդասարյանը, որ այդքան ընդդիմադիր է ու օրինաց երկրի ջատագով, հրաժարական պիտի տար 2004-ի ապրիլի 12-ին, երբ ԱԺ-ն առանց իր գիտության զորանոց դարձավ ու Բաղրամյան 19-ից մինչեւ օպերա մայթերը արյան մեջ կորած էին հաջորդող օրերին էլ... Բայց նա լռեց: Նա նույն հաջողությամբ լռեց Սահմանադրության հանրաքվեի ժամանակ, որի արդյունքների կեղծումը` մեկ րոպեում 45 քվեարկող արագությամբ, «Գինեսի» գրքի չգրանցված ռեկորդ էր: Այդպես էր հրահանգված` մեկ եւ երկու` Սահմանադրություն էր, էլի, իշխանության փոփոխության խնդիր չկար, իրեն ինչ...

    Կլիենտը չունի ժամանակի զգացում` նա կամ առաջ է ընկնում կամ ետ: Նրա միակ առավելությունը մյուսների համեմատ ոչ այս-ոչ այն լինելու ունակությունն է. երրորդության մասնագետ է: Նա ինքնաներշնչմամբ իրեն հավատացրել է, որ ավազակապետության մեջ ավազակություն անելով («Օրինաց երկիրը» երեք տարի իշխանության մեջ եղել է` բոլոր «հնարավորություններից» օգտվելով), իշխանությանը քննադատելով (ինչը համարում էր իր շահեկան տարբերությունը), ինքն իրավասու է ասել, որ այս պետությունը ավազակապետություն չէ, որովհետեւ դեսպանատներ ու դրոշ ունի... Ինքնահիպնոսի այս անուրանալի մասնագետը, եթե հանկարծ բացեր աչքերը ու շուրջը նայեր, կտեսներ, որ իրեն սպասում է երկրորդ բյուրեղացումը կուսակցության մեջ (հենց այս անգամ ստացած փողերը վերջանան), որից հետո այլեւս իր կարիքը ոչ ոք չի ունենալու: Ու արդեն ինքը չի կարող հավակնել նույնիսկ այն դերին, որ այսքան տարի հավատարիմ ու հաջողությամբ Գեղամյանն է կատարել, որովհետեւ Մամիկոնիչը հավատարիմ է իր տերերին, իսկ Արթուր Բաղդասարյանը տեր փոխելու ու տիրոջ որոնումների հավերժական գործընթացի մեջ է: Տերերը այնքան անխելք չեն, որ վերստին անհավատարիմ ծառա վարձեն: Արթուր Բաղդասարյանը հաստատ գիտի, որ ինքը 2008-ին նախագահ լինելու ոչ մի շանս չունի, բայց հնարավորություն չունի գայթակղությունից հրաժարվելու` նախ վախենում է, որ իշխանությունն իրեն չի հասկանա (կամ` չի ների ուխտադրժության համար), հետո վախենում է, որ իր անհուսալի կուսակցությունն իրեն չի հասկանա, ու ամեն մեկը կգնա իր հարցերը իր հնարավորություններով լուծելու ճանապարհով (ինչպես արդեն եղել է): Կա երրորդ «սպառնալիքը»` ժողովրդավար Եվրոպան, որ այնքան հույսեր է կապում իր հետ (իր հայտարարությունների համաձայն, որոնք միայն ինքն է հիմնավորում` Եվրոպայի լուռ լռության մեջ), իրեն չի հասկանա: Ծանր է Մոնոմախի գլխարկը նրա երիտասարդ ուսերի համար` տարիները ոչ թե փորձ, այլ արկածախնդրություն են ավելացնում նրա քաղաքական զինանոցում: Բլեֆի մեծ վարպետը այս անգամ ինքնաբլեֆի մեջ է, ու դա շատ ավելի ցավոտ է լինելու, քան կուսակցության հիմնադիր անդամների հրաժարականներն էին... Ինքնաներշնչումը նրան հաստատ թույլ չի տա ռեալիստ լինել ու ժամանակի զգացողություն ունենալ` սպասելով իր ժամին, որը այս քայլերով կարող է եւ չգալ... Իսկ այն, որ նա ակնարկում է տարբեր միավորումների մասին` բլեֆ է վերստին, ուզում է ապահովագրել իրեն. իշխանության աչքում գին ստանալ` բա որ մեկ էլ տեսար մի չհրահանգված բան արեց, ընդդիմության աչքում դաշնակից թվալ` մի խփեք, որ գալու տեղ ունենամ: Այդպես հարմար է: Նա ընտրեց վերջնական ինքնասպանությունը` քաղաքական կարիերան այդքան երիտասարդ ավարտելու անփառունակ վերջաբանով. եթե իր համար դա վատ է, լավ է Հայաստանի համար, այն Հայաստանի, որի քաղաքական դաշտի ավգյան ախոռները փետրվարի 20-ին մաքրվելու են բոլոր պատվիրակված «կամիկաձեներից» ու երեւութական «ընդդիմադիրներից», որոնց հավատալն այլեւս ոչ միայն խոսքի ու գործի հակասությունը չտեսնել չէ, այլեւս` ծիծաղելի է:

    Կլիենտը հեռանալու է տերերի հետեւից:

    http://zhamanak.com/article/8327/

  5. #95
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծախու Արթուրը և իր հորինած երկիրը

    5 տարի հետո եթե Արթուրը թեկնածություն դրեց նախագահական ընտրություններում, 3-4 տոկոս հավաքի մաքսիմում: Իսկ Օրինաց Երկիրը իրա վերջի տարիներն ա ապրում Աժ-ում: Դրա համար էր Լևոնը ասում, որ ԱԲ-ը իրա կարիերայի վրա խաչ ա քաշում: Արթուրն էլ չէր հավատում: Ինքը միացավ իշխանություններին ոչ թե ժողովրդին դավաճանած ըլնելու համար, այլ՝ իրա լավ ապագայի մասին մտածելով:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  6. #96
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծախու Արթուրը և իր հորինած երկիրը

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինքը միացավ իշխանություններին ոչ թե ժողովրդին դավաճանած ըլնելու համար, այլ՝ իրա լավ ապագայի մասին մտածելով:
    Հետաքրքիրրա ինչովա մտածում?
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

Էջ 7 7-ից ԱռաջինԱռաջին ... 34567

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մեր հորինած անեկդոտները
    Հեղինակ՝ Hayk Avetisyan, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 132
    Վերջինը: 04.02.2021, 02:59
  2. Բաժանե՞նք երկիրը։ Ղարաբաղը Հայաստա՞ն է, թե՞ ԼՂՀ։
    Հեղինակ՝ Աթեիստ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 83
    Վերջինը: 07.06.2016, 21:09
  3. Ի՞նչ էներգիայի հաշվին է Երկիրը պտտվում
    Հեղինակ՝ aerosmith, բաժին` Ֆիզիկա
    Գրառումներ: 15
    Վերջինը: 11.03.2013, 00:51
  4. Գուշակիր երկիրը դրոշի միջոցով
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 268
    Վերջինը: 20.12.2012, 14:59
  5. Տանողների երկիրը
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 26.10.2010, 20:10

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •