Սադրիչներին ուղղարկում է ոստիկանությունը, իսկ ոստիկանությանը՝ իշխանությունը: Ուստի հարցման այս 3 կետերի առանձնացումը սխալ եմ համարում:
Ինչ վերաբերում է մյուս 2 կետերին, ապա ընդդիությունը և ցուցարարները տվյալ դեպքում միքիչ տարբեր բաներ են: Ընդդիմությունը կարելի է ասել Լևոն Տեր-Պետրոսյանի համակիրներն են, իսկ ցուցարարները այն մարդիկ են, ովքեր միացել են հակասերժական շարժմանը:
Ամեն դեպքում այս դեպքերի մեղավորը իշխանությունն է: Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները հարմարեցված են հայտնի ժողովրդավարական պետությունների օրենքների հետ: Եվ եթե իշխանությունները հարգեին իրենց իսկ գրած օրենքները, ապա շատ հնարավոր կլիներ, որ ոչ մի բախում չլիներ խաղաղ ցուցարարների և ոստիկանության միջև: Պրովոկատորներ եղել են և ըստ օրենքի նրանք պետք է ձերբակալվեին, բայց քանի որ քոչարյանասերժական կլանը օրինապիղծ է, այդ պատճառով էլ հերիք չէ սադրիչները չէին պատժվում, այլ օր օրի ավելանում էին:
Նույնիսկ եթե մարտի 1-ին Ազատության հրապարակում մի ամբողջ զինամթերքի արսենալ լիներ, ոստիկանությունը առանց նստացույցի ղեկավարներին զգուշացնելու կամ բարձրախոսով ցուցարարներին հայտարարելու, որ եկել են տարածքը քննելու, իրավունք չունեին հարձակվելու խաղաղ ժողովրդի վրա:

Օրինապահ կոչեցյալները օրենքը ոտնահարեցին: Նախագահ կոչեցյալը արտակարգ դրություն հայտարարեց մայրաքաղաքում, այն մեկնաբանությամբ թե սահմանադրությունը տապալելու վտանգ կա, չհասկանալով որ այդ քայլին դիմելով հենց ինքն է սահմանադրությանը վտանգ սպառնում:
Ակնհայտ երևում է, որ արտակարգ դրությունը ոչ թե պետության կայունության համար հայտարարվեց, այլ զուտ «աթոռը» կորցնելու վախը կանխելու համար: Պատահական չէ, որ սահմանադրական դատարանը վճիռը կայացրեց այդ քաղաքական խառնաշփոթի ժամանակ: Ի՞նչ կլիներ եթե հանկարծ ՍԴ-ն ընտրությունները չեղյալ համարեին:
Ինչպե՞ս կբացատրեք հանրահավաքների օրենքի փոփոխությունը: Անձամբ ես դա գնահատում եմ մեղմ ասած հակաժողովրդավարական կամ ստրկատիրական պետության ձագումը 21-րդ դարում: Երկրում հիմք է դրվում դիկտատուրան:

Պետք է պայքարել այս ամենի դեմ: Չպետք է ձեռքներս ծալենք ու ոչխարի նման սպասենք, թե երբ է մեր մտրակվելու հերթը գալու: