User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

Քվեարկողներ
289. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Իշխանությունը

    168 58.13%
  • Ընդդիմությունը

    61 21.11%
  • Ոստիկանությունը

    5 1.73%
  • Ցուցարարները

    13 4.50%
  • Սադրիչները

    42 14.53%
Էջ 102 118-ից ԱռաջինԱռաջին ... 252929899100101102103104105106112 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,516 համարից մինչև 1,530 համարի արդյունքները՝ ընդհանուր 1769 հատից

Թեմա: Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

  1. #1516
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էս մարդուն չեմ ճանաչում ու չեմ բերել որպես ապացուցելու հիմք :Ճ
    Ստեղ հետաքրքիր պահն այն էր, որ Գասպարյան Վովան զորքին ժողովդրի ոտերին նախագահի անունից կրակելու հրաման է տվել:
    Թե չէ Ղարաբաղի սպեցնազից ու շրջաններից բերած բանակից վայթե սաղ տեղյակ են:
    Ինքը ժամանակին Վովայի աջ ձ.. ձեռն էր:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #1517
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Էն որ Ղարաբաղից էլ, լիքը ուրիշ զորամասներից էլ զորք բերվել ա՝ աներկբա ա:

    Բայց հեչ չէի ուզի, որ դա ապացուցելու հիմքը էս ԲՏ-ի խոսքը լիներ:
    Դժվար ապացույցները սենց վիդեոներով լինեն։ Բնականաբար (հույս ունեմ) գործը հաստատ ավելի լուջ փաստերով ա հիմնավորված։ Սենց վիդեոները կողքից թամաշայի համար են։

    Հետո էլ, նախկին համակարգի վերևներում աշխատած կամ հետները կապ ունեցած տենց պաշտոնյա երևի չկա, որ ԲՏ չլինի։ Ուզած չուզած վկայություն են տալու նա լիքը ԲՏ-ներ ու իրանց վկայությունն ա հիմք լինելու։ Կարող ա վերջում մի հատ ամփոփիչ Սերժը Ռոբի դեմ վկայության տա, Սերժն էլ Ռոբի։ Բայց ամենալավը կլինի Գալուստի վկայությունն ընդեմ բոլորի

  3. #1518
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Դժվար ապացույցները սենց վիդեոներով լինեն։ Բնականաբար (հույս ունեմ) գործը հաստատ ավելի լուջ փաստերով ա հիմնավորված։ Սենց վիդեոները կողքից թամաշայի համար են։

    Հետո էլ, նախկին համակարգի վերևներում աշխատած կամ հետները կապ ունեցած տենց պաշտոնյա երևի չկա, որ ԲՏ չլինի։ Ուզած չուզած վկայություն են տալու նա լիքը ԲՏ-ներ ու իրանց վկայությունն ա հիմք լինելու։ Կարող ա վերջում մի հատ ամփոփիչ Սերժը Ռոբի դեմ վկայության տա, Սերժն էլ Ռոբի։ Բայց ամենալավը կլինի Գալուստի վկայությունն ընդեմ բոլորի
    Հասարակական ընկալումում ապացուցման մասին եմ խոսում։ Ահավոր տհաճ ա, որ էս էս ԲՏի խոսքն ա տարածվում՝ որպես ապացույց։ Որ մարդիկ նայում են։ Շատերը չգիտեն սրա ով լինելն ու ասում են. ըհըն, մի հատ կարգին տղա հայտնվեց, ճիշտն ա խոսում։ Սրա նմանների տեղը Քոչի կողքի խուցը պետք ա լինի, էդ ա ասածս։

    Թե չէ քննչականում ինչքան ուզում են, թող գրվեն։ Դատարանում՝ երգեն։

    Բայց եվրոպայից նման տեսաուղերձներ ուղարկելն ու կարգին տղու կերպար վերցնելը չի դզում։
    Վերջին խմբագրող՝ Chuk: 14.09.2018, 11:07:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #1519
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

    Աչքիս վերջում գալու ենք Վիշապի ասածին .... ՀՀԿական օրենքով, ԱԺ-ով ու դատարաններով բան չի ստացվի:

    Մի հատ թափով հանրաքվե ա պետք, եթե նույնիս Սահմանադրությամբ նախատեսված չի, ու ԱԺ-ն ցրել գնա, ու արագ արտահերթ անել:

    Թե չէ դեգենեռատ քոչարյանական վերլուծաբանները մի այլ կարգի ոգևորվել են - Իսագուլյան, Աղվան Վարդանյան, Ռուբիկ Հակոբյան, Համբարյան .... ովքե՞ր են արա սրանք:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 14.09.2018, 16:00:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (14.09.2018)

  6. #1520
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Աչքիս վերջում գալու ենք Վիշապի ասածին .... ՀՀԿական օրենքով, ԱԺ-ով ու դատարաններով բան չի ստացվի:

    Մի հատ թափով հանրաքվե ա պետք, եթե նույնիս Սահմանադրությամբ նախատեսված չի, ու ԱԺ-ն ցրել գնա, ու արագ արտահերթ անել:

    Թե չէ դեգենեռատ քոչարյանական վերլուծաբանները մի այլ կարգի ոգևորվել են - Իսագուլյան, Աղվան Վարդանյան, Ռուբիկ Հակոբյան, Համբարյան .... ովքե՞ր են արա սրանք:
    Ուր էր թե էդքանով սահմանափակվեր։ Շինարարը իմ մի ստատուսի տակ հարցրել էր, թե ով պետք ա ա Քոչին պաշտպանի, ռիսկս չհերիքեց տենց փաբլիք գրեմ, ով ասես կարդում ա, բայց ակումբը համարյա կարդացող չկա, ստեց իրան պատասխանս գրեմ.


    Իրան պաշտպանելու են.
    - Հանրապետական ամբողջ կուսակցությունն ու թիմը, որից, ցավոք, էդպես էլ «առնետավազք չեղավ», չզտվեց, կուռ մնացին
    - Գրեթե բոլոր օլիգարխներն, իրենց ենթակա հանցավոր խմբերով, ախռաննիկներով, իրենց հետ շաղկապված մանր ու միջին բիզնեսմեններով ու գողականներով, որոնց «կռիշ են եղել»
    - Ոստիկանությունում աշխատող մանր, միջին ու մեծ բոլոր էն ոստիկանները, ովքեր այլ գործի անցնել չեն կարող, բայց չոր աշխատավարձով աշխատելն էլ իրանց ձեռ չի տալիս, ուզում են հին մեթոդներով աշխատել,
    - Բանակի սպայական կազմի բոլոր էն գրողի տարած աֆիցեռները, ովքեր ուզում են շարունակել գողանալ ոչ մի միայն տուշոնկաները, այլև բենզինը, պահեստամասերը, ու լիքը ուրիշ բաներ,
    - Նախարարությունների, մարզպետարանների, քաղաքապետարանների, թաղապետարանների, գյուղապետարանների ու նման այլ կառույցների բոլոր էն մանր, միջին ու մեծ չինովկները, որոնք էլի ուզում են հին մեթոդներով աշխատել
    - Լիքը աբիժնիկ քաղաքական գործիչներ/խմբավորումներ
    - Հավատարիմ քաղաքական գործիչներ ու խմբավորումներ
    - Ահագին դատավորներ
    ...

    Էս ցանկը կարելի ա էլի շարունակել: Ցավոք էս ամեն ինչի դեմն առնված չի, իսկ Քոչը հիմա սրանց կոնսոլիդացնելով գնում ա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (16.09.2018), Lion (15.09.2018), Աթեիստ (15.09.2018), Արէա (15.09.2018), Հայկօ (14.09.2018), Շինարար (14.09.2018), Վիշապ (14.09.2018)

  8. #1521
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դրա համար էլ պնդում եմ՝ սևերի ու սպիտակների բաժանում է, ու դրանից պրծում չկա, կամ սպիտակները հաղթում են, կամ՝ սաղ պարտվում են: Նիկոլը պիտի Սահակաշվիլու պես աներ/անի՝ սաղ հին ոստիկանական անձնակազմին ուղարկեր թոշակի, թողեր ջահել կադրերին, աշխատավարձը 5 անգամ բարձրացներ, ոստիկանական շենքերի պատերն էլ քանդեր տեղը ապակի դներ, որ թափանցիկ աշխատեյին :Ճ Իսկ նա ընդհամենը Օսիպյանին նշանակեց ոստիկանապետ, յանիմ ի՞նչ:
    Եթե աշխատավարձի բարձրացում չկա, ամենաբարոյական պետական ծառայողն էլ կարող է բարոյազրկվի, կոռուպցիայի դեմ մենակ լոզունգներով ու ԱԱԾ-ով չեն պայքարում, դա կոմպլեքս խնդիր ա:
    Էլ չեմ ասում, որ Հանրապետականին պիտի ժողովուրդը բռնի սիկտիր աներ ԱԺ-ից, դրանցից քաքի հոտ ա գալիս արդեն: Ի՞նչ սեր ու համերաշխություն անհայացք ու անուղեղ անբարոյականների հետ:
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 14.09.2018, 22:41:
    Si vis pacem, para bellum

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (14.09.2018), Արէա (15.09.2018), Տրիբուն (14.09.2018)

  10. #1522
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (15.09.2018)

  12. #1523
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Շատ կարևոր տեքստ փաստաբան Վահե Գրիգորյանից: Էնքան կարևոր դրվագներ կան, որ առանձնացնել չկարողացա, ամբողջական եմ դնում.

    ----

    Կիրակի երեկոյան մտքեր առաջիկա վճիռների մասին․

    14/09/2018թ․-ին Մարդու իրավունքների եւրոպական դատարանն արդեն պաշտոնապես հրապարակել է մամլո հաղորդագրություն Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի եւ Գասպարին ընդդեմ Հայաստանի գործերով վճիռների/որոշումների հրապարակման օրվա՝ 20/09/2018թ․-ի մասին։
    Սրանք առաջին գործերն են, որոնք վերաբերում են 2008թ․-ի մարտի 1-ի դեպքերին։ Ավելի կոնկրետ, սրանք այդ օրվա վաղ առավոտյան դեպքերին վերաբերող գործերն են։ Ժամանակագրորեն, օրվա երկրորդ կեսի եւ երեկոյան եւ գիշերվա գործերի խմբերի մասին վճիռները հետեւլու են սրան։

    Այս գործերով ներկայացված բողոքները (քոմենթներում փաստերի հակիրճ շարադրանք կտեղադրեմ) վերաբերում են 01/03/2008թ․-ի վաղ առավոտյան Ազատության հրապարակում ցուցարարների նկատմամբ ուժի գործադրմամբ եւ Սահմանադրության բազմաթիվ խախտումներով խաղաղ հավաքը ցրելուն, որի ընթացքում պրն․ Մուշեղ Սաղաթելյանին ծանր վնասվածքներ էին հասցվել ոստիկանների կողմից։ Այս առավոտյան վնասվածքներ հասցվել էին բազմաթիվ այլ ցուցարարների նույնպես, սակայն դրանցից եւ որեւէ մեկով որեւէ ոստիկան պատասխանատվության չէր ենթարկվել։ Ավելին, ցուցարարներից անմիջապես ձերբակալվում, այնուհետեւ կալանավորվում եւ երկարաժամկետ ազատազրկման էին դատապարտվում մանավանդ նրանք, որոնց մարմնական վնասվածքներ էին հասցրել ոստիկանները։ Սա կազմակերպված մոտեցում էր․ նպատակն էր լռեցնել քրեական հետապնդման պահանջատերերին եւ նրանց հրապարակավ ներկայացնել, որպես հանցագործություն կատարած անձինք, որոնց մարմնական վնասվածքներ հասցվում էին վնասազերծելու կամ ոստիկաններին դիմադրություն ցուցաբերելու համար։

    20/09/2018թ․-ի վճիռները/որոշումները լինելու են միայն մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Զանգվածային բռնությունները եւ իրավապահ «բեսպրեդելը» սկսեց հենց 01/03/2008թ․-ի առավոտյան, ժամը 6․30-ի սահմաններում։ Հետագայում իրավապահ կառույցների եւ բանակի ստորաբաժանումների ներգրավմամբ բռնության էսկալացիան օրվա իշխանությունը (որի գլավոր անձանցից մեկը ամենեւին էլ չի խորշում իրեն անտեղյակ ձեւացնելու հուսահատ փորձերից) հաջողությամբ հասցրեց Երեւանի կենտրոնը մարտական գործողությունների թատերաբեմ դարձնելուն։

    Բայց ի՞նչն է այն առանցքային հանգամանքը, որ երեւալու է այս գործերում։ Դիմողներից որեւէ մեկի դիմումը բավարարվելու դեպքում (իսկ ես խորապես համոզված եմ, որ առնվազն առանցքային բողոքները բավարարվելու են) մենք այլեւս միջազգային դատարանի վճռով փաստված մի իրողության առջեւ ենք կանգնած լինելու, որտեղ միաժամանակ․

    1․ նախաքննությունն իրականացրած մի ամբողջ մարմին՝ հատուկ քննչական ծառայությունը 2008թ․-ին ամիսներ շարունակ թույլ է տվել հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումներ եւ շարունակել նման խախտումները թույլ տալ հարյուրավոր այլ՝ նույն գործի շրջանակներում ձերբակալված, կալանավորված եւ դատապարտված մարդկանց նկատմամբ։ Հիշեք խոսքը վերաբերում է մոտ մեկ տասյակ հիմնարար իրավունքների խախտումների մասին միայն դիմողներից ամեն մեկի դեպքում։ Օրինակ, որ դիմողին խոշտանգել են, նրա կալանքը չունի որեւէ հիմնավորում, իր դեմ ցուցմունք տված ոստիկանները դեպքի հետ առնչություն չունեն, որեւէ այլ մեկը, քան գործի ելքով շահագրգռված ոստիկանները չեն վկայել դիմողի կողմից հանցավոր արարք կատարելու մասին, եւ այլն․

    2․ այնուհետեւ, այս ամենը ամբողջությամբ չեն նկատել գլխավոր դատախազն ու գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազները, չնայած պաշտպանության կողմի մանրամասն բացատրությունների եւ միջոնդորդությունների․

    3․ այնուհետեւ գործը գնում է դատարան եւ կատարված խախտումները չի տեսնում առաջին ատյանի դատավորը, չնայած պաշտպանության բազմաթիվ ու բարեխղճորեն կազմված մանրամասն բացատրությունների։ Չի նկատում որեւէ խախտում եւ շարունակաբար կալանավորումն է կիրառում որպես խափանման միջոց, վերջում էլ մեղավոր է ճանաչում մեղսագրվող արարքում եւ դատապարտում 5 տարի ազատազրկման․

    4․ այնուհետեւ այս կոպտագույն խախտումների ձնագնդի պես աճող կույտը մանրամասն ներկայացվում է վերաքննիչ քրեական դատարանին, որը նույնպես համարում է, որ որեւէ խախտում չի եղել եւ ուժի մեջ է թողնում 5 տարվա ազատազրկման դատավճիռը․

    5․ այնուհետեւ նույն պատմությունը՝ վճռաբեկ դատարանում։ Նույնիսկ ավելին, վճռաբեկ դատարանը ոչ միայն չի նկատում մանրամասն վճռաբեկ բողոքներում շարադրված խախտումներից որեւէ մեկը, այլ նույնիսկ քննության չի ընդունում վճռաբեկ բողոքը։

    Պատկերացրեցիք թե ինչ միակամություն ու միաձայնություն այս ամենի հետեւում։ Հնարավոր է՞ այն։ Իհարկե այո, բայց միայն մի դեպքում, որ խախտումներն իրապես չլինեին, ինչն էլ փաստված լիներ հենց մեկ այլ՝ օբյեկտիվ միջազգային դիտորդի կողմից։ Ասենք օրինակ՝ ՄԻԵԴ կողմից։

    Իսկ եթե՝ ոչ, այսինքն ՄԻԵԴ-ը վճռեց, որ խախտումներ են եղել եւ հիմնարար իրավունքների, որոնք էլ ազդել են գործի ելքի վրա, ի՞նչ է սա նշանակելու։

    Իսկ սա նշանակելու է, որ վերը նշված ցանկում ներառված բոլոր պաշտոնյաների մոտ մի ինչ-որ անհասկանալի եւ միաժամանակյա մտավոր կուրություն է եղել, հետեւողականորեն չեն նկատել կամ չեն հասկացել բաներ, որոնք նկատել ու հասկանալը ոչ միայն իրենց մասնագիտական կարողությունների շրջանակում է եղել, այլ իրենք եղել լավագույները նրանցից, ով կարող էր նկատել այդ ամենը։

    Ո՞րն է լինելու այս մարդկանց բացատրությունը։ Միայն մտավոր անկարողությու՞նը։ Բայց այդ ինչքա՞ն պետք է չհասկանալ կամ չնկատել, որ հասնել այս աստիճանի։ Ի վերջո սա անմեղսունակության մի այնպիսի աստիճան չէ, որ մարդն ասի չեմ հասկացել կամ չեմ գիտակցել եւ սա լինի հարցի գոնե մասնակի պատասխան։ Կներեք, եթե այս մարդկանց պաշտպանությունը լինելու է պաշտպանությունն անմեղսունակությամբ, ապա այս աստիճան անմեղսունակությունը ես կընդունեմ միայն համապատասխան եւ հիմնավոր բժշկական փաստաթղթերի առկայության դեպքում։ Այդ փաստաթղթերում պետք է հստակորեն նկարագրված լինի այն հիվանդությունը, որով տառապողի մտավոր ունակությունները կատարելապես նվազել են մինչեւ այն աստիճան, որ դա ինքը ինքնուրույն հասկանալ չի կարող։

    Ես չեմ հավատում, որ բանը հասնելու է սրան։ Ես չեմ հավատում եմ, որ այս մարդիկ անմեղսունակներ են եղել։ Ես հավատում եմ տասնյակ հազարավոր ժամերի հեռախոսային գաղտնալսված եւ չգաղտնալսված խոսակցությունների այս դատավարությունների կոնտեքստում, ես հավատում եմ բազմաստիճան հայհոյանքներին եւ սպառնալիքներին այն իրավապահների եւ դատավորների հասցեին, որոնք կհամարձակվեին կուսակցական գծից շեղվել այս դատավարություններում, ես հավատում եմ, որ չհամաձայնողների նկատմամբ միջոցներ են ձեռնարկվել, ես հավատում եմ դատավորների եւ դատախազների անձնական տնտեսական շահերի նկատմամբ սպառնալիքների՝ նման կուսակցական գծից շեղվելու համար, մի խումբ կարիերիստ ստահակների կողմից անմեղ մարդկանց բանտերում տարիներով «փագելու» միջոցով իրենց փափագած պաշտոններին բերանքսիվայր հասնելու, ընկելու տարբերակին եւ այլն։ Մնացածն էլ դեռ կպատմվի եւ ի հայտ կգա։

    Մոտ հարյուրը գերազանցող դատավորներ, դատախազներ, քննիչներ եւ կեղծ փաստաթղթեր կազմած բարձրաստիճան ոստիկաններ եւ գրպանի վկա եւ մատնագրեր ստորագրող ոստիկաններ իրենց կարիերան են կառուցել մարդկանց տարիներով բանտելու իրենց կամային որոշման դիմաց։

    Մյուս կողմում եղել են մարդիկ, որոնք տարներով բանտերում են անցկացրել բացարձակապես իրենց քաղաքական համոզմունքների եւ քաղաքացիական իրավունքների իրականացման համար։ Ես անձամբ եմ ճանաչում բազմաթիվ այսպիսի ընտանիքների, որոնք նյութական եւ հոգեկան աննկարագրելի զրկանքների միջով են անցել այդ տարիներին։ Ոմանց համար դա իրենց եւ իրենց ամուսինների եւ ծնողների առողջության կորուստ է եղել։ Իսկ որ ամենածանրն է՝ ոմանց համար նաեւ իրենց դեռահաս երեխաների առողջության անդառնալի խոցերի պատճառ է եղել։ Այս մարդկանց հրապարակավ ինչ մեղադրանքներ եւ վիրավորանքներ ասես չեն տվել, ամենաամուր կերպով փակվել են նրանց համար պետական կամ հանրային ծառայության բոլոր դռները։ Այս մասին այնքան է խոսվել, որ ինչ-որ պահից արդեն սովորական է դարձել եւ լսողների եւ իրենց համար։

    Այս բոլոր գործերն իրենց եռուն ընթացքում դեռ 2008-2010 թվականներին, երբ բոլոր ոստիկանները, քննիչները, դատախազները, դատավորները, բարձրաստիճան պետական այլ պաշտոնյաները միաբերան պնդում էին իրենց անհեթեթ մեղադրանքները, միշտ մտածել եմ, թե ինչ է պարզելու մի ուսումնասիրող մեր ժամանակների մասին հետազոտություն կատարելիս այս ողջ մամուլն ու պաշտոնական փաստաթղթերն ուսումնասիրելիս։ Իհարկե համակարծիք կդառնային այդ նույն փաստաթղթերը հորինածներին, եթե չունենային այլ՝ օբյեկտիվ տեսակետ։
    Մի օր ժամանակ կգտնեմ եւ կգրեմ, թե ինչպես էին այս գործերն արվում այդ տարներին, ում կողմից, ինչ գնով։ Ես եւ մի փոքևաթիվ խումբ կոլեգաներս ընտրել էինք այս գործերն ամեն գնով ՄԻԵԴ հասցնելու ճանապարհը։ Բոլորը չկարողացանք, բայց որոնք մեզ հանդիպեցին՝ հաջողեցինք։ Ես ճշմարտության գործընթաց ասելով նախկինում չէի կարող ավելին պատկերացնել, քանի այս գործերը միջազգայնացնելը։ Այսինքն՝ արձանագրել ճշմարտությունը միջազգային դատարանի վճիռներով։ Բայց այսօր Հայաստանն ունի իրական հնարավորություն ապահովել իրողության վերհանումը, ուսումնասիրությունն ու արձանագրումը իր միջոցներով եւ իր ներսում։

    Եթե այս վճիռները/որոշումները հրապարակվելու լինեին մի քանի տարի առաջ, ես դեռ ակնհայտ արարդարության հիշողությամբ արդար կհամարեյի միայն այն լուծումը, որ միջնադարում տաճարականների դատավարությունների այս մերօրյա տարբերակի մասնակիցները խիստ պատիժների ենթարկվեն իրենց արարքների համար։ Բայց տարիներով այս խնդրի եւ «այլեւս երբեք»-ի, միաժամանակ նաեւ արդարադատության համակարգն առողջացնելու մասին մտորելով, ես հիմա կարծում եմ, որ երկու առաջնահերթ անելիք կա, որի վրա պետք է կենտրոնանալ․

    1․ Իրավունքների խախտման զոհերի իրավունքների ամբողջական վերականգնում (արդարացում, փոխհատուցումներ բարոյական եւ նյութական վնասների եւ կատարած ծախսերի դիմաց), եւ

    2․ Ճշմարտության արձանագրում եւ տարածում՝ ներգրավված (այսինքն՝ կոնկրետ դեպքերով եւ գործերով գործողությունների կամ անգործության հեղինակ) պաշտոնյաների անունների հրապարակայնացում եւ միասնական ռեգիստրի կազմել։

    Այս գործերը քննած բոլոր դատավորներին պետք է առաջարկվի ներկայացնել իրենց դիրքորոշումը տեղի ունեցածի վերաբերյալ։ Հանրությունն իրավունք ունի լսել, թե ինչ են նրանք կարծում իրենց մեղքով եւ առանց որեւէ հիմքի մարդկանց տարիներով ազատազրկման դատապարտելու համար։ Իրավական գործընթացներ (կարգապահական վարույթներ, համապատասխան հիմքերի դեպքում՝ քրեական հետապնդում) պետք է հարուցվեն միայն նրանց նկատմամբ, ովքեր կհրաժարվեն հրապարակային պարզաբանումներ ներկայացնել իրենց թույլ տված դատական սխալների պատճառով մարդկային ճակատագրեր խեղելու մասին իրենց վարքի մասին։ Ով կընտրի պաշտոնից հրաժարականը, ինքնին դա կարող եւ հատուցում համարվել իր կատարածի դիմաց։ Հանրությունը դրանից կշահի այն, որ դրա փոխարեն այս իշխանությունը պետք է համալրվի նոր, երիտասարդ դատավորներով, որոնցից յուրաքանչյուրը պետք է հիշի, թե ում տեղն է զբաղեցնում եւ ինչ պատճառով իր նախկինը գնաց։ Դեռ երկար չեմ մտածել հետագա ողջ սխեմայի եւ քայլերի մասին, սակայն սա նվազագույնն է, որ պետք է արվի։
    Վճիռները հրապարակվելուն պես դրանք կհրապարակեմ իմ մեկնաբանություններով եւ մեր՝ այս վճիռների կատարմանն ուղղված հետագա քայլերի նկարագրությամբ։

    ՀԳ․ Անցումնային արդարադատությունը սկսվում է։ Սրանում պետք է, որ ամեաշահագրգռվածը լինեն դատական իշխանության այն անդամները, որոնք չունեն իրենց խղճի վրա ծանրացած նման գործերի բեռ։ Նրանք պետք է օժանդակեն այն տրամադրության ձեւավորմանը եւ համակարգի ներսում եւ դրանից դուրս, որ արդարադատության համակարգը չի կարող վերականգնել իր հեղինակությունն առանց գործուն եւ վճռական քայլերի հենց իր ներսից։ Չպետք է թողնել, որպեսզի փոփոխությունների անհրաժեշտության այս պայմաններում դրա լուծումը տրվի ոչ թե ներքին որոշումների, այլ արտաքին միջամտության դեպքում։ Եթե լուծումը ինքը համակարգը չի տալու, պետությունը չի կարող գերի մնալ իշխանության այս ճյուղի անկարողությանը։

    ՀՀԳ․ 2018թ․-ի սեպտեմբերին դատական իշխանությանը միջամտելու վերաբերյալ աղմուկ-աղաղակ կապած կոնկրետ մեկ մեղադրյալի արտահաստիքային սատելիտներին ես դեռ շատ մանրամասն եւ ատյան առ ատյան բացատրական աշխատանքներով բացատրելու եմ, թե ինչ է նշանակում միջամտել դատարանների աշխատանքին մինչեւ իսկ դրանց ստրկացնելու աստիճան։ Դրանք ոչ թե օտար պետությունների հատուկ ծառայությունների առջեւ անհայտ պարտավորություններ ստանձնելու դիմաց ապօրինաբար գաղտնաձայնագրած իրենց նյութերի միջոցով եմ անելու, ոչ էլ Հայաստանյան սուղ տնտեսական շուկաներից տնտեսական մենաշնորհների միջոցով քամած միջոցները տարբեր արեւմտյան ՊՌ «գռդոնչիների» դեմը շաղ տալու կամ էլ պատերազմական վիճակում գտնվող Հայաստանի զենքի գլխավոր մատակարար պետության հետ հարաբերությունները վնասելու առավոտից երեկո ջանքերի գործադրմամբ, այլ շատ հրապարակային վճիռները հատ առ հատ մեկնաբանելով։

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (17.09.2018), Հայկօ (17.09.2018), Ներսես_AM (17.09.2018), Տրիբուն (17.09.2018)

  14. #1524
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ահա և էն, ինչին սպասում էինք։ Լավ նորություն, որ նոր Վահե Գրիգորյանը հայտնեց.

    ------

    Saghatelyan v. Armenia կամ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԻԱԳՆՈԶԸ

    Մարդու իրավունքների եւրոպական դատարանը քիչ առաջ հրապարակել է Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը (հղումը քոմենթում)։

    Արձանագրենք, որ ՄԻԵԴ-ն այս վճռով ուղղակի ոչնչացրել է 2008թ․-ի մարտիմեկյան դեպքերի կապակցությամբ մինչ այսօր գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունների կողմից հայաստանյան եւ միջազգային հանրությանը հրամցված վարկածը։

    Դատարանը ճանաչել է դիմողի բոլոր իրավունքների խախտումները, որոնք ներկայացված են եղել Դատարանին։ Կառավարության բոլոր փաստարկները մերժվել են։

    Այս վճռով քաղաքական զգայունության եւ կարեւորության գործերով Հայաստանում արդարադատության համակարգի գոյության վերաբերյալ պատրանքն էլ է ցրվել։

    Հանգամանալից կանդրադառնամ վճռին մեկ ժամվա ընթացքում, բայց այլեւս ակնհայտ է, որ անցումային արդարադատության գործընթացի նախաձեռնումն այլեւս ոչ միայն ներքին պահանջարկի, այլ նաեւ՝ միջազային իրավունքի թելադրանք է Հայաստանի համար։ Այսօր կայացված վճռով այն փաստացի սկսվում է։

    Շնորհավորում եմ բոլորիս այս վճռի կապակցությամբ։ Այն Հայաստանի արդարադատության համակարգի քաղցկեղի բուժման առաջին քայլն է լինելու։

    ----

    Սա էլ վճիռը՝ https://hudoc.echr.coe.int/eng?i=001-186114

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (20.09.2018), Աթեիստ (20.09.2018), Բարեկամ (21.09.2018), Հայկօ (20.09.2018), Տրիբուն (20.09.2018)

  16. #1525
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իհարկե, հիանալի բան է, ափսոս ուղղակի, որ Սաղաթելյանն ինքը ժամանակին քչերին չի, որ խոշտանգել է... ասում են...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  17. #1526
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    @Lion, Սաղաթելյանի վճռի հրապարակումից կարճ ժամանակ անց հրապարակվեց Վարդգես Գասպարիի վճիռը։ Նորից նույն կերպ, նույն արդյունքով։

    Գասպարի՞ն ում է խոշտանգել։

    Ի՞նչ կապ ունի քո ասածն էս գործի հետ. իրավաբան մարդ ես։ Եթե խոշտանգել ա, ղալաթ ա արել։ Թող դատեն իրան դրա համար։ Բայց մարտի 1-ի գործի հետ քո ասածը որևէ եզր չունի։

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (20.09.2018), Արշակ (23.09.2018)

  19. #1527
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չէ, եղբայր, միանշանակ է, որ սա խիստ դրական է և անչափ օգտակար ինչպես արդարության ընդհանուր վերականգման, այնպես էլ ՀՀ իրավական համակարգի զարգացման և ժողովրդավարության հաստատման համար: Եվ անկասկած է նաև, որ նույնիսկ հանցագործի իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ շատ բաներ, որ իր մասով ասում են, վճռով հաստատված չեն:

    Ուղղակի, զուտ սուբյեկտիվ տպավորություն ունեմ, որ Սաղաթելյանը ինքն էլ ժամանակին շատերին է տրորել...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  20. #1528
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2009
    Գրառումներ
    1,587
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Bloomberg մեդիա ընկերության լրագրողին
    Ծախսվելա, որ ծախսվում ա բիձեն


  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (11.10.2018), Գաղթական (10.10.2018), Տրիբուն (09.10.2018)

  22. #1529
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Էսօր Գրիգոր Ոսկերչյանի ու Մասիս Այվազյանի ՄԻԵԴ վճիռն էլ եղավ։ Երկու դեպքում էլ նույն կերպ, հաստատվեց որ իրենց կալանավորելու ու դատապարտելու հիմք չկար։

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  23. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Life (18.10.2018), Lion (19.10.2018), Աթեիստ (19.10.2018), Տրիբուն (19.10.2018)

  24. #1530
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պաաաաաայ !

    Փաշինյանը կոչ է անում հոգեբանորեն պատրաստվել Մարտի 1-ի գործի ամբողջական բացահայտմանը | ԱՐՄԵՆՊՐԵՍ

    https://armenpress.am/arm/news/95202...ewsinfo.am_ios

Էջ 102 118-ից ԱռաջինԱռաջին ... 252929899100101102103104105106112 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իմ ամենամեծ թերությունը
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 103
    Վերջինը: 09.06.2014, 21:58
  2. «Հարսնաքարի» դեպքերի մասին
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Լրահոս
    Գրառումներ: 113
    Վերջինը: 06.12.2012, 17:21
  3. Ամենամեծ ՕԳԳ ունեցող ֆուտբոլիստը (2010/2011):
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 25
    Վերջինը: 17.04.2011, 02:20
  4. Ո՞ր ֆուտբոլիստը ունի ամենամեծ ՕԳԳ
    Հեղինակ՝ Cesare, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 41
    Վերջինը: 11.04.2011, 17:50
  5. Գրառումներ: 27
    Վերջինը: 25.11.2007, 22:15

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •