User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

Քվեարկողներ
289. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Իշխանությունը

    168 58.13%
  • Ընդդիմությունը

    61 21.11%
  • Ոստիկանությունը

    5 1.73%
  • Ցուցարարները

    13 4.50%
  • Սադրիչները

    42 14.53%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1769 հատից

Թեմա: Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

    Մեջբերում Fedayi-ի խոսքերից Նայել գրառումը
    Քո ու քո երեք ընկերների օրինակը անպայման կազդեր իմ և իմ ընկերների վրա: Բա եթե մարդը խակ ա, ծնողների արդար քրտինքը քամուն ա տալիս, դասախոսն ա մեղավոր ?/մեր մոդելում իշխանական բուրգը/: Եթե ես չեմ տալիս, դասախոսն ա մեղավոր, բայց եթե ես եմ փող տալիս ես եմ մեղավոր:
    Դե մենք էլ դասախոսի դիմակը կպայթեցնենք, օրինակն էլ հասկացողի համար ուսանելի կլինի, չհասկացողն էլ նույն մակաբույծը կմնա: Իմ կարծիքով, ով պիտի որ հասկանա, նա կհասկանա, իսկ ամեն ինչ հասկացողների համար է արվելու: Թե չէ ես թքած ունեմ, թե Բրյուսովի թեթևամիտ լրբերից մեկը, կամ ժող-ի հաստաբոխախ հարուստի տղեն կհասկանա, թե չէ, որ դասախոսն իրավունք չունի կաշառք վերցնել:
    Ֆեդայի,
    Ասեմ որ մեր մոտեցումները սկզբունքորեն հակադիր են: Ես չեմ ասում որ դու սխալվում ես, ու պետք չէ որ առանձին անհատները պայքարեն ասենք կաշառակերության դեմ: Ըդհակառակը, կողմ եմ որ պայքարեն: Ես էլ ամեն ինչ անում եմ, որ պայքարեմ: բայց անահտների պայքարով իրավիճակը շտկել հնարավոր չէ: Պրոբլեմը համակարգային է: Հիմա ավելի մանրամասնեմ ասելիքս:
    Մարդկանց մեծ խումբը` հասարակությունը, ինքնին միշտ հակված է քաոսի ու չի կարող ինքնուրույն կարգ ու կանոն հաստատել: Դրա համար էլ հասարակությունը, զարգացման ինչ-որ պահի հասկացել է, որ իրեն պետք է պետություն համապատասխան ինստիտուտներով, որ ապահովագրի հասարակությանը քաոսից: Մենք մեզ զրկում ենք մեր իրավունքների ու եկամուտների մի մասից, որ պահենք այդ պետությունը: Հիմա, Հընգեր ջան.
    1. Եթե ես ստեղծել եմ դատախազություն, ուրեմն դա դատախազության պարտքն է պայքարել հանցագործության դեմ, այդ թվում նաև կաշառակերության, ու պետական մեղադրանք ներկայացնել, ոչ թե իմ` անհատի:
    2. Եթե ստեղծել եմ ու պահում եմ հարկային ու մաքսային մարմիններ, ուրեմն դրանք են պարտավոր իրականացնել նորմալ հարկային ու մաքսային գործառույթներ ու հույսները չդնել իմ` անհատիս, ինքնագիտակցության վրա:
    3. Ստեղծել եմ ոստիկանություն, որ կարգ ու կանոն ապահովի, ու բռնի հանցագործին, ու հույսը չդնի որ ես ու իմ ընկերները պիտի ի սկզբանե բոլորս կարգ ու կանոնանվոր լինենք:
    4. Ստեղծել եմ դատարաններ, որ արդարադատություն իրականացնեն, ու մեր մեղավոր երկրային կյանքի ընթացքում հույսներս չդնենք Աստվածային արդարադատության վրա:
    5. Ստեղծել եմ կրթության նախարարություն ու կրթության համար այլ պատասխանատու մարմիններ, որ նորմալ կրթություն տան բոլոր ուսանողներին ու հույսները չդնեն թե որ ուսանողն է ավելի կամ պակաս սիրում ու հարգում իրա հոր փողերը, որ կաշառք վերցնեն կամ չվերցնեն:
    6. Ստեղծել եմ քաղաքապետարան ու համայնքապետարաններ, որ իրենց համապատսխան մարմինները զբաղվեն քաղաքի սանիտարական վիճակով, ու հույսները չդնեն դպրոցականների ու ուսանողների շաբաթօրյակների վրա:

    Ու էլի մի շարք սենց բաներ:

    Վերջին հաշվոր ստեղծել եմ ու պահում եմ պետություն, որ էս ամեն ինչը մե համաի անի: Պետությունը հո մենակ չենք ստեղծել նրա համար, որ անունը դնենք Հայաստան ու ազգային հավաքականով ֆուտբոլ խաղանք:

    Ես չեմ ասում, որ անհատ քաղաքացիները ընդհանրապես ոչ մի դերակատարում չպետք է ունենան: Պետք է ունենան: Բայց այդ դերակատարումը պետք է լինի ի լրումն պետության կողմից արդեն նորմալ իրականացվող միջոցառումների:
    Հիմա, եթե ներկա իշխանությունները ամեն ինչ արել են, որ վերը թվարկված պետական մարմինները (իսկ դրանք ավելի շատ են քան նշված 5-ը) իրենց ֆունկցիաները իրականացնելու փոխարեն զբաղված են դրան լրիվ հակառակ գործունեությամբ.

    1. Դատախազությունը սաղի վրա գործ կարելով, բացի նրանցից ու իրոք պետք է մեղադրանք առաջադրել:
    2. Ոստիկանությունը բռնում է ում ուզես, բացի իսկական հանցագործներից:
    3. Հարկայինը մինչր վերջ կկթի մի հատ բուդկչու, բայց գամփռների մազին չի կպնի:
    4. Դատարանը կպեչատի դատախազության բերած ուզածդ մեղադրանքը, արդար թե անարդար:
    5.Կրթության մարմինները դպրոցներում երեխեքի ծնողների զաստավիտով փող կհավաքեն, ու ամեն օր կասեն որ տենց բան չկա, ոնց որ մեր երեխեքը չեն դպրոցու սովորում:
    6. Քաղաքապետարանն ու համայնքապետարանները ամեն օր բետոնից կաֆեի ու բոռդելի շինարարության թույլատվություն կտան, մի հարուր ծառ կտրելով, ու բենզինն էլ ֆուկ կանեն, որ զիբիլ հավաքող մի հատ մեքենա չկարողանա փողոց դուրս գալ:

    Կարճ ասած, եթե պետությունը, իր բոլոր ինտիտուտներով, զբաղված է ամեն ինչով, բացի իր վրա ուղղակիորեն դրված ֆունկցիաներից, ապեր, ես դեպքում, ես դու, մյուսը, Պողոսը, Պեդրոսը, ինչքան ուզում ենք առանձին առանձին, տակից, ներքևից պայքարենք հասարակության բացասական երևույթների դեմ, բան չի փոխվելու: Մենակ ես, դու մյուսը, Պողոսն ու Պեդրոսը, մեզ լավ ենք զգալու: Էտքան բան:

    Հընգեր, խի ենք էս դուքյանը բացել, անունն էլ դրել պետություն: Որ պետական ֆունկցիաներ իրականացնի: Եթե չի իրականացնելու, ու հույսը դնելու է մեր ինքնագիտակցության վրա, ու մի բան էլ որ բողոքենք, հավաքելու ու տփելու է սաղիս, կամ կրակելու ու սպանելու է, ուրեմն ում բողկին է պետք էս պետությունը, փագենք կչոռտու:

    Ապեր, ամբող պայքարի գաղափարախոսությունն էլ հենց դրանում է, որ կոլեկտիվ ուժերով պայքարենք այդ բացասական երևույթների դեմ, որոնք համակարգված են: Համակարգված չարիքի դեմ համախմբված պայքար է պետք: Առանձին առանձին պայքարելով բան դուրս չի գա:

    Ավելացվել է 7 րոպե անց
    Մեջբերում Overdose-ի խոսքերից Նայել գրառումը
    Մտահոգ ջան, 6 կմ-ից ոճդ իրան զգացնել ա տալիս: 2 օր էլ համբերեիր, արգելափակումից դուրս կգաիր: Համ էլ զգույշ էս նիկով էլ քֆուր-մֆուր չանես:
    Ես տեղդ լինեի թազա նիկս Մտազբաղ կդնեի
    Ապեր, չվառես էլի, մարդու չասես հանկարծ:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 20.05.2008, 21:25: Պատճառ: Գրառման ավելացում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իմ ամենամեծ թերությունը
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 103
    Վերջինը: 09.06.2014, 21:58
  2. «Հարսնաքարի» դեպքերի մասին
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Լրահոս
    Գրառումներ: 113
    Վերջինը: 06.12.2012, 17:21
  3. Ամենամեծ ՕԳԳ ունեցող ֆուտբոլիստը (2010/2011):
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 25
    Վերջինը: 17.04.2011, 02:20
  4. Ո՞ր ֆուտբոլիստը ունի ամենամեծ ՕԳԳ
    Հեղինակ՝ Cesare, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 41
    Վերջինը: 11.04.2011, 17:50
  5. Գրառումներ: 27
    Վերջինը: 25.11.2007, 22:15

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •