Ծլնգ-ի խոսքերից
անձեռնմխելիությունը նաև վերաբերում է հետապնդմանը, ասենք քրեական գործի վարույթը կարող է այդպիսի հետապնդում համարվի, ու անձեռնմխելիության հիման վրա կարճվի։ «Մեղադրանքը» այս իմաստով էի կիրառել։ Բայց հետդ համաձայն եմ, որ կոնկրետ այստեղ կալանքի վերաբերյալ անձեռնմխելիությունն է հարցը, վերջին գրառմանս մեջ դրա մասին կարծիքս ասեցի։
Գիտեմ որ չի կարա ասի՝ բաց թողեք, բայց իմ հասկանալով ՀՔԾ-ն չունի որոշման ամբողջ տեքստը (Ազարյանը սրա մասին նամյոկ էլ արեց), ու ահագին խմորվում ա թե ինչ ա եղել ու ոնց ա եղել՝ ամեն ինչը հիմնվելով պաշտպանության մի ռեպլիկի վրա։ Իմ ասածը այն էր, որ լավ կլիներ տեքստը անմիջապես հրապարակվեր դռնփակ նիստից դուրս էլ։ Դատալեքսում ման եկա՝ չկար, ու բոլորն էլ ասում են՝ դեռ չենք տեսել որոշման տեքստը, բայց աջ-ձախ քլնգում են։
Էջանիշներ