Իշխանությունը
Ընդդիմությունը
Ոստիկանությունը
Ցուցարարները
Սադրիչները
Աչքիս մուկը ակտիվ համագործակցում ա նախաքննության հետ։ Դրա համար էլ դեռ մեղադրանք չկա։
Իհարկե եղած կլինի, ու հետևողականորեն իր ժամանակին, հերթով մատուցելու ա՝ որպես անհերքելի ապացույցներ, որ աշխուժացած քոչարյանականների բերանները փակվի, ու նաև՝ պաշտպանները չհասցնեն որևէ կանխարգելող բան ձեռնարկել, ոնց որ ժամանկին մանվելի տուշոնկեքով հանկարծակիի բերեց, ու այն ժամանակ, երբ հհկ-ականներն արդեն մանվելի պաշտպանության հայտարարություններով էին հանդես գալիս՝ կարծելով, թե մենակ ապօրինի զենք պահելու համար ա բռնվել։
Chuk (09.08.2018), Sagittarius (09.08.2018)
Նենց եմ ուզում՝ հենց տենց լինի: Դա Սերժի նախընտրական շտաբի պետն էր 2008-ին, տակը լիքը քաք կա, ու լիքը բան գիտի: Պլյուս՝ հետո Սերժի հետ թարսվեց իբր, ԿԿ բերեցին իր փոխարեն, ՀՀԿ-ից էլ ոնց որ դուրս եկավ, ինչ-որ հարկային-մարկային ստուգումների թեմաներ բարձրացրին... Տեսնենք՝ ինչ ա երգելու:
Միակ վախս էն ա, որ արդեն տասը տարի ա անցել, ու երևի փաստերի ու ապացույցների մեծագույն մասն արդեն ոչնչացրել են: Մարդիկ են մնում, որ կարող են խոսել, բայց էդ բավարար հիմք ա՞:
DIXIcarpe noctem
Մհեր Ղալեչյանն էր գրել, ասի ստեղ էլ բերեմ.
Վենդետան այն է, որ 2008թ. մարտի 1-ի սպանդից հետո ձերբակալեցին Վանո Սիրադեղյանի 75-ամյա եղբորը: Սովորական, հասարակ գյուղացի մարդ: Ամբողջ կյանքը գյուղում ապրած, ընդհանրապես քաղաքականությունից հեռու մարդ: Բայց ձերբակալել էին, որովհետև Վանո Սիրադեղյանի եղբայրն էր: Տանը հայտնաբերել էին, չեք հավատա. ՏՈԶ հրացան: Ու այդ ծերունի մարդուն դատապարտեցին, դատապարտեցին նաև Սերյոժա Սիրադեղյանի միամիտ հարևանին, որ նրա տանն էլ այդ ՏՈԶ-ի փամփուշտից է եղել: 2 տարի տվին: Կարծեմ դատավորն էլ Սամվել Մարդանյանն էր:
Վենդետան սա է. տանես, հիմա վենդետայից խոսողներին դեմ տաս. էս չէի՞ք դուք....
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Էդ վենդետա ասողները ծախվածներ են հիմնականում: Բոլորս էլ գիտենք, որ մարտի մեկի համար ինքը պիտի պատասխան տա: Հարյուր հազարավոր քաղաքացիներ լքեցին երկիրը, մնացածին պահեց սովի ու վախի մեջ, բա սա վենդետա չի մի ողջ ազգի նկատմամբ? Իսկ ով պիտի պատասխան տա հոկտեմբերի 27 ի ու մինչև 27_ը տեղի ունեցած սպանությունների համար?
Բա լավեր, որ Վանոն, Սպարապետի հետ 96-ի ընտրությունները կեղծումեր ասում էին մեր դեմ խաղ չկա, 100տոկոսել հավաքեն իշխանություն չենք տալու, մի 800հոգու պիտի գլուլլեինք.
Ազգային ժողովում պատգամավորներին ծեծում էին, ձերբակալում էին.
Հիմա պիտի ընտրվի կամ օրենքնա գործում, ամեն ինչ գնումին օրենքի տառին կամ տենց մանկական բաներ բա լավեր որ սենց նենց.
Կարա վենդետա լինի, բայց վենդետա ասածը երկկողմանի պրոցեսա ենթադրում, կարա անվերջ շարունակվի.
Եթե ասվումա հոկտեմբերի 27-ը Քոչարյաննա կազմակերպել ուրեմն կամ հստակ ապացուցում ես դատում ես, կամ ընդունում ես, որ զրպարտել ես ներողություն ես խնդրում.
Փառք աստծու կատարողների մեծ մասը պարագլխի հետ միասին ողջ են.
Թե չէ տենց էմոցիոնալ թե էս ինչ չինովնիկի սպանության համար ով պիտի պատասխան տա, յանի որ Քոչարյաննա եղել պրեզիդենտ ուրեմն ինքը պիտի տա.
Վանո Սիրադեղյաննա արե ասենք իրանից հեռու չի.
Կամ ենթադրենք չինովնիկա գնացելա մի հատ բիսնեսմենի փորձելա փայ մտնի բախտը չի բերել դուխով տղույա հանդիպել իրա փայը գիշերը պադեզդում մակարովի գյուլլի տեսքովա ստացել.
Կենկրետ մարտի 1-ի պահով սահմանադրական կարգի բռնի տապալում եղելա ընտրություններ կեղծելու տեսքով. Եթե ՀՔԾ-ն ասումա ընտրությունները չեն կեղծվել ուրեմն ինքը չի կարա ապացուցի, որ եղելա կարգի տապալում թեկուզ բոմբ քցի.
Բայց ընտրություները կեղծելնել չի կարա ընդունի, քանի որ Հայաստանում բոլոր ընտրություններն են կեղծվել ու ստիպված պիտի լինի բոլոր նախագահներին, բոլոր բարձր չինովնիկներին կարգ տապալելու մեղադրանք առաջադրի.
Ընդ որում 2008-ի ընտրությունները միակ դեպքներ որ ընդդիմության թեկնածուն ոչ մի շանս չուներ հաղթելու.
Եթե անգամ մենակով Լևոնը թեկնածություն դներ, ժողովրդի կողմից "սիրված" քոռը 50տոկոս չէր ստանա.
Գրված սաղ էշություններին հերթով չարձագանքեմ, բայց 2008ին Սահմանադրական կարգի խախտվելու մեղադրանքի հիմքում բանակի ապօրինի ներգրավումն ա։
Զուգահեռ անշուշտ կան նաև ընտրությունների կեղծումը ու այլ դրվագներ, որոնք բոլորը իր ժամանակին մեր սիրելի varoն դատարանում կտեսնի։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ծախված բառի տակ գրառում արեց:ճճճճ
Ինչ ես նեռվ փչացնում սրա վրա? 50 դոլարանոց գրառում անողա:
Տրիբուն (12.08.2018)
Զատո մենք ԼԳԲՏ թեմա ենք ազգովի տշում։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Քոչարյանի գլխավոր փաստաբանը, Սահակյան էր կարծեմ կոչվում, շրջապատված լրագրողներով, վերջում, մեքենա նստելու պահին, ի պատասխան լրագրողի հարցին՝ բառացիորեն ասաց հետևյալը․ "Իր կարգավիճակից չբխող հանցագործությունների համար պատասխանատու է, իսկ կարգավիճակից բխողների համար՝ ոչ"։
Սրանից էլ պարզ խոստովանությու՞ն։
Հուսով եմ սա դեռ ոչինչ չի նշանակում, և Նիկոլը կա՛մ հերթական քայլն է անում, կա՛մ մի ձև կգտնի "անկախ" դատարանին ստիպելու դատապարտել հանցագործին։
Ուղղակի հուսահատեցնողն էն ա, որ /ըստ փաստաբանի/, կալանքից ազատելու հիմքն անձեռնամխելիությունն ա։ Իսկ էդ նույն հիմքով սաղ մեղադրանքն ա հեչ լինում։ Մնում ա՝ բողոքարկել, ու պատերազմը կսկսվի արդարադատության մարմինների միջև․ փողակերներն ընդդեմ հեղափոխության։
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 13.08.2018, 17:18:
Տրիբուն (13.08.2018)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ