Ես կարծում եմ, որ նախ պետք է հասկանալ թե ինչու գոյություն ունի այդ նախագահի անձեռնմխելի լինելու հոդվածը սահմանադրության մեջ: Ես իրավաբանությունից մղոններով հեռու եմ, բայց իմ կարճ, կիսագրագետ-գեղացի խելքով, այդ անձեռնմխելիությունը տրվում է նախագահին որպես ժողովրդի թեկնածուի, և որպեսզի վերջինիս (ժողովրդի թեկնածուի) իշխանությունը չստորադասվի դատական համակարգի իշխանությանը, և սա դեմոկրատական համակարգի կայունության հիմքերից է: Ուղղեք, եթե սխալվում եմ:
Եթե ընտրություններից հետո լիքը մարդ դուրս է գալիս փողոց ընդվզելու, դա առնվազն կասկածի տակ է դնում նախագահի ժողովրդի թեկնածու լինելը դա մեկ, և երկրորդ՝ դա նախագահին բացարձակ իրավունք չի տալիս ժողովդրին ծեծելով տուն ուղարկելու, ու եթե քաղաքակիրթ ձևերը սպառվում են (կարդա՝ երկխոսություններ, ելույթներ, առաջարկներ, ուղերձներ), միակ ելքը ընտրություններն անվավեր ճանաչելն է, կամ հրաժարական տալը, հակառակ պարագայում դու կորցնում ես թե լեգիտիմությունդ և թե անձեռնմխելիությունը, ինչը և վերաբերում է վերջին երեք նախագահներին:
Ոչ մի երկրի սահմանադրություն ու օրենսդրություն հիմարակայուն (foolproof) չի ու միշտ մանևրելու ու պրոպագանդայի տեղեր կան, որով և ազդում են մասսայի վրա:
Ես կարծում եմ, որ նույնիսկ եթե Քոչարյանը ՀՀ զինված ուժերը մայրաքաղաք չլցներ, մեկ է ինքը սահմանադրական կարգը տապալել է ընտրությունները կեղծելով ու խաղաղ ցույցեր անող ժողովդրի դեմ բռնություն կիրառելով:
Քոչարյանին պաշտպանելու ցանկություն ունեցողները պարզ է, որ պիտի ֆիքսվեն հոդվածների ձևական կողմերի վրա ու մանր մանիպուլյացիաներով խաղեր տան առանց խորանալու սկզբունքների ու գաղափարների մեջ:
Եվ Քոչարյանին պաշտպանողները ըստ էության կուզենան պաշտպանել ՍՍ-ին և ԼՏՊ-ին ևս, որովհետև բոլոր երեքն էլ գործել են նույն տրամաբանության մեջ՝ կազմակերպված, հանցավոր համաձայնությամբ տապալել են սահմանադրական կարգը:
Էջանիշներ