Իշխանությունը
Ընդդիմությունը
Ոստիկանությունը
Ցուցարարները
Սադրիչները
Էս ինչ լայնածավալ «հարձակում էր»
Վերջ սուս եմ մնում։
Kuk ջան գիտեմ, որ քո գրառումների մեծ մասը հեգնական բնույթ ունի, դրա համար էլ չեմ նեղանում, հուսով եմ դու էլ ինձանից չես նեղանա եթե ես քո լիքը–լիքը հարցերին չպատասխանեմ։![]()
Այստեղ կարող է լինել ձեր գովազդը...
Kuk-ի հարցերին չես պատասխանում, ի՛մ հարցերին պատասխանիր.
Նախ՝ հիմնավորիր, թե ինչու Լևոն տեր-Պետրոսյանը արժանի չէ առաջնորդ կոչվելու, իսկ առնվազն տասը հոգու դահիճը՝ հա: Դու իրեն ընտրեցիր, հա՛, հարց չկա, բայց երբ ընտրությունից տասը օր հետո զորքը իրա հրամանով ժողովրդիդ վրա կրակեց, դու հեչ քեզ մեղավոր չզգացի՞ր: Ասում ես՝ երկիրը կառավարելու ունակ միայն դրան ես տեսել: Դու գիտե՞ս՝ երկիրը կառավարելը որն ա ու ոնց են ընդհանրապես կառավարում: Հիմա սա կառավարել ա՞, թե՞ չէ: Ասում ես՝ «փաստը այն է, որ ժողովուրդը գնաց մի մարդու հետևից, ով արժանի չէ առաջնորդ կոչվելուն»: Հենց մենակ էն, որ քո ասած ժողովուրդը իր հետևից գնացել ա, նշանակում ա, որ ինքը առաջնորդ ա: Բա հո ՍՍ-ն չէ՞ր առաջնորդը. թե՞ ավտոբուսով զոռով մարդ հավաքելը առաջնորդություն ա: Ժողովրդի՛ն են առաջնորդում, ոչ թե պադխալիմ շիսծյորկեքին ու ԲՏ մլիցեքին:
Ընդդիմությունը ի՞նչ խանութներ ա թալանել, ընգե՛ր: Դու, բախտի բերմամբ, կարող ա՞ հազարից մեկ Հայլուրից բացի ուրիշ բան էլ ես նայում: Մեկ-մեկ Ա1+ ու Ազատություն էլ կարդա, ասում են՝ հետաքրքիր ա: Ու ընդհանրապես՝ ո՞նց ես կարում տասը զոհը, հազարավոր ծեծված-ջարդված մարդկանց (կանանց ու երեխաներին էլ, հաշվի առ), բանտերում փտող ընտանիքավոր անմեղ մարդկանց մոռանաս ու ասես, որ խանութից երկու յաշիկ սասիսկի ա պակասել էդ օրը: Էն աչքի գերանի մասին ասացվածքը գիտե՞ս: Ընդեղ, որտեղ մարդու արյուն ա թափվել, տենց մանր՝ գողություն-մողություն արտահայտությունները տեղ չունեն: Փրփուրներից մի կախվեք, էնքան համարձակություն ունեցեք, որ տեսնեք էն, ինչ եղել ա: Մեծ մասս երևանցի ենք, մեզ լոլոներով խաբելը դժվար ա:
Տանը տաքուկ նստելու պահը կանտեսեմ. վռազ զգացվում ա, որ դու ընտրությունների ժամանակ ծառայել ես: Բայց՝ ծառայել ես Մոզամբիկում, հարյուր մետր խորությամբ քարանձավում, ականջներիդ մեջ էլ լիքը բամբակ ա եղել: Էդ Յութուբում հավայի մանտաժ արած հնություններ փորելու փոխարեն մի հատ գրի «marti 1», նայի, հետո խոսա: Եթե էդքան մարդկանց սպանությունը տեսնելուց հետո դու էլի շարունակես պնդել, որ ճիշտ ես արել, որ ՍՍ-ին ես ընտրել, էս խոսակցությունը լրիվ ուրիշ ձևի պիտի շարունակվի:
Թե՞ արդեն նայել ես:
DIXIcarpe noctem
Ախր չեք կարդում գրածներս
Ես չեմ արդարացնում իշխանություններին ի դեմս ՍՍ–ի և նրա արած քայլերը համարում եմ շատ սխալ ։
Ես Լևոնին չեմ սիրում։
Հա ես շատ կուզենամ իրա մասին շատ սխալված լինեմ ինքն էլ լինի Հայաստանի նախագահը, լրիվս էլ Հայաստանի լավն ենք ուզում։ Բայց որ հիշում եմ 91-98թթ. հավատս չի գալիս, որ նա լավ նախագահ կլինի։
Ես ընտրություններից առաջ չէի էլ սպասում որ Լևոնին այսքան ձայն կտան ու իրա համար ժողովուրդը ոտքի կկանգնի։
Հուսով եմ իմ տեսակետը պարզ է։
Այստեղ կարող է լինել ձեր գովազդը...
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
CCoder ջան, չե՞ս կարծում, որ պարզապես պնդելը, որ ինչ-որ մեկին չես սիրում կամ ինչ-որ մեկը վատն է, այնքան էլ ճիշտ չէ: Գուցե գրե՞ս, թե ինչն է իր կերպարի մեջ քեզ վանում, կամ այդ ինչ է եղել 91-98 թթ-ին, իսկ մյուսները փորձեն ցրել քո պատմական թերըմբռնումը: Ուզում եմ հավատալ, որ գրառումներդ բանակային ու հայլուրական քարոզչության հետևանք են և ոչ՝ լուրջ դատողությունների ու դիտարկումների արգասիք:
Հ.Գ. Փորձիր ավելի շատ փաստերով բանավիճել:
Հ.Հ.Գ. Սա այստեղ արդեն օֆֆտոպ է, եթե կուզենաս շարունակել, այլ՝ ավելի հարմար թեմայում գրիր:
DIXIcarpe noctem
Քըքոդեր ջան, ո՞ր պահը դուրդ չի եկել 90-ականներից, ավելի կոնկրետ կարանք թվականներով խոսանք, սկսի 91-ի անկախացումից, ասա թե որը դուրդ չի եկել, քննարկենք անցնենք 92 թվական ու տենց շարունակ: Ասենք 91-ին ի՞նչը դուրդ չի եկել: Հայրենասեր տղա ես երևում, ծառայած, ընտրություններին մասնակցած, դժվար թե անկախացումը ոչ դուրեկան լինի քեզ համար, կարողաք՞ չէիր ուզում, որ հռչակագիրը Մանուկյան Արամը կարդար, բա ո՞վ կարդար, եղբայր, ասա իմանանք, եթե դայա պատճառը:
Հա, ասեմ, որ Լևոնին սիրել պետք էլ չի, իրա կինը թող իրան սիրի:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Հա լավ ինչ եք մարդուն վրա տվել: Ամենաշատը չեմ սիրում, երբ Լևոնի պես տականքին սարքում եք ազգի փրկիչ: Լևոնը, Սերժը, Քոչարյանը և այլոք նույն մարդիկ են, ու իրար շատ սազական: Իսկ մնացածի հետ համամիտ եմ:
CCoder Լևոնը որ տականք ա, դա փաստ ա, բայց ինչ քեզ իրա մասին լրատուներն են ասել, սաղ սուտ ա: Ինքը չուչլ ա եղել, ինքը իրանով բան էլ չի արել, բայց որ ձև ունենար ինքն էլ կաներ:
էսպես չի մնա
CCoder, ես Լևոնի հետևից չեմ գնում, ես իմ սահմանադրական իրավունքների հետևից եմ գնում, իսկ էդ իրավունքներս բռի ձևով խախտվել ու խախտվում ա Սերժի ու իրա թայֆայի կողմից։
Իսկ Լևոնն էլ ի տարբերություն Սերժի բիզնես պրոյեկտ հանդիսացող մի շարք սութի «ընդդիմադիրների», միակ քաղաքական գործիչն եղավ, ով էդ արդար պայքարի կազմակերպումն իր վրա վերցրեց։
էլմո ջան, դու ԼՏՊ-ի վերջին ելույթը կարդա ու ասա, որ մասի հետ համաձայն չես…Ապեր, դու որ հավասարության նշան ես դնում այդ երեքի միջև, ՍՍ-ն հաղթում է…կարաս չկասկածես…դրանց ուզածը հենց դա է: Դրանց պետք չի որ դու իրենց սիրես, իրենց պետք է որ դու Լևոնին չսիրես ու փողոց դուրս չգաս քո իրավունքները պաշտպանելու, իսկ իրենց կարող ես ատել դա իրենց "լամպուշկին" չի: Այսօր Լևոնի հարցը չի դրված…դուրս է գալիս "Լևոնի իննադու ինձ ինչքան էլ նվաստացնեն, ստորացնեն, ծեծեն, սպանեն, մեկ է դուրս չեմ գալու ու ձեն էլ չեմ հանելու": էհ… ինչ ասեմ, դուրս մի արի ու ոչինչ մի արա ու մի էլ բողոքի որ լավ չի…շատ էլ լավ է…ամեն ժողովուրդ իր ղեկավարին արժանի է:
Էլմո ջան, ինձ ճիշտ հասկացի, ուզում եմ Լևոնին տականք անվանելուց առաջ նրա բոլոր ելույթնորը կարդաս ու հստակ ձևակերպես թե որ մասն է որ քեզ դուր չի գալիս ու սխալ է…Մենք արդեն Ղարաբաղն ենք կորցնում հենց ղարաբաղցու ձեռքով…
Ապեր, այսօր ձայն չհանելը ավելի վատ է
CCoder ջան,
նախ. ՍՍ-ի արածը սխալ չի այլ կրիմինալ է սրանց տարբերությունը հսկայական է
երկրորդ. Լրիվս էլ Հայաստանի լավը չենք ուզում…էդ Սաշկն է Հայաստանի լավը ուզու՞մ…այսօրվա հայաստանի իշխանությունների համար "լավը" քո իմացած լավը չի, դուք նույն արժեքային համակարգում չեք
Գալով իննսուն ութին, խնդրում եմ հայերեն տառերով գրես որ այն ժամանակ ավելի վատ էր քան հիմա…ես այն ժամանակ եղել եմ Հայաստանում…անահավատալի է որ դու այդ ժամանակները համեմատում ես:
Վզգո ջան, էստեղ ոչ մեկը Լևոնին ազգի փրկիչ չի սարքել, ընդամենը արձանագրել ա փաստեր, որ ինքն ա եղել ժողովրդին ոտի կանգնացնողը, ընդամենը մերժվել են նրա նկատմամբ մի շարք զրպարտանքները և այլն:
Իսկ այ տականք անվանելը նրան նույնքան ծայրահեղություն է, որքան «ազգի փրկիչ» սարքելը, ու եթե մենք ծայրահեղության մեջ չենք ընկնում, ապա դուք (տվյալ դեպքում դու, CCoder-ը) ընկնում եք:
Ու ոչ մեկն էլ վրա չի տվել: Ասվել է կեղծ տեղեկատվություն (կարծում եմ որ ասողն ինքն իր ասածին հավատացել է, այսուհանդերձ տեղեկատվությունը կեղծ է, սուտ է) ու մերժվել է բնականաբար՝ թեկուզ մի քանիսի կողմից: Ու տրվել են հարցադրումներ, բացատրվել, մեկնվել է շատ բաներ՝ մնալով անպատասխան: Հիմա ինչքան Տեր-Պետրոսյանին եք սարքում տականք, նույնքան էլ մեզ «վրա տվող»: Սխալ եք անում: Կարող եք, բարձրացված հարցերին պատասխանեք, թե չէ անպատասխանատու հայտարարություն անելուց ապա հարձակումից բողոքելուց հեշտ բան չկա:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ