Իշխանությունը
Ընդդիմությունը
Ոստիկանությունը
Ցուցարարները
Սադրիչները
Ինչ լավ է, 96 թվականին մեղավոր էին բոլորը, իսկ հիմա միյան իշխանությունը: Չափազանց օբյեկտիվ ես:
Ի գիտություն քեզ, ոստիկանները, եթե նույնիսկ զինված էին, զենք չեն օգտագործել, իմ ընկերներին, երիտասարդ զինվորներին, ոստիկաններին, ցուցարարները ջարդուփշուր էին արել: Հոսպիատլում պառկած էին ու մինչև հիմա այլանդակված դեմքերը առաջվա տեսքը չեն ստացել: Սրա մասին ի՞նչ կասես:
Ի վերջո, ֆոտո ենք արել, նկարահանել ենք: Փաստեր կան, ոչ թե մոնտաժած կադրեր:
Ավելացվել է 5 րոպե անց
Իհարկե, կարելի է: Տեսել եմ՝ ինչ մասսա է այնտեղ հավաքված, ինչ է անում, ինչպես է իրեն պահում: Եվ, ցավոք, եզրակացույթյուններումս չեմ սխալվել:
Մնացածը ինքդ հասկացիր:
Վերջին խմբագրող՝ Anchi: 22.03.2008, 14:02: Պատճառ: Գրառման ավելացում
Let`s break the rules, ignore society...
Ասեմ, որ ես նույնպես մասնակցել եմ այդ հանրահավաքներին, որին էլ որ չեմ մասնակցել, գոնե հետևել եմ պատուհանից, ու իմ աչքով տեսածը չեմ փոխի ո՛չ քո, ո՛չ հայլուրի և ոչ էլ մեկ այլ լրատվամիջոցի տված տեղեկատվության հետ: Ու իմ աչքերով եմ պատուհանից տեսել թե Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում ինչպես են ազգի տականք ոստիկանները դաժան ծեծի ենթարկել կանանց և երիտասարդ աղջիկների՝ այդ թվում և լրագրողների ու պատահական անցորդների, ովքեր փորձում էին ընդամենը նկարել կատարվող սպանդը:
Իսկ ինչ վերաբերում է հայլուրին՝ ես ինքս հետևում եմ դրան այնքանով, որքանով բավականցնում է նյարդերս: Նայում եմ հայլուրը, որ համեմատեմ իրականության ու հայլուրի ասածների հեռավորության «կիլոմետրերը»:
Եթե իրենք արդար են, այդ դեպքում ինչու՞ են արգելում քաղաքացուն՝ տեսագրել կատարվածը: Այսքանից հետո ի՞նչ «անհեթեթ բացատրության» մասին կարող է լինել խոսքը:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ես համ էլ լավ բիլիարդ եմ խաղում :Ինչ հետաքրքրասերն ես:
Հարգելի Կուկ, ես ոչ մի մտադրություն չունեմ քո կարծիքը իմ գրառումներով փոխելու: Նաև Հ1-ի ջատագովը չեմ: Այնտեղ ճիշտ ժուռնալիստիկա չկա: պատճառները մյուս թեմայում կգրեմ:
Բայց այն, ինչ կատարվեց մարտի 1-ին, խայտառակություն էր,ցավալի ու դրանում կրկնում եմ, մեղավոր էր ժողովուրդը:
Թե ինչու, նայիր մի քիչ վերևի գրառումս:
Ավելացվել է 1 րոպե անց
Ես էլ:
Վերջին խմբագրող՝ Anchi: 22.03.2008, 14:23: Պատճառ: Գրառման ավելացում
Let`s break the rules, ignore society...
Հարցս ուղղում եմ նրանց ովքեր ասում են, որ Լևոն Տեր-Պետրոսյանն է մեղավորը և պատասխանատուն: Ինչ եք կարծում Լևոնը մեղավո՞ր է, որ Քոչարյանի 10 տարվա կառավարության օրոք ժողովրդի այսպիսի մեծ զանգված դժգոհ է մնացել, ես կասեի ավելին՝ համբերության բաժակը լցվել է: Թե Լևոնը մեղավոր է նրանում, որ ժողովրդին ասաց, որ դժգոհություն հայտնելու օրինական ճանապարհներ կան և դրանցից մեկը խաղաղ ցույցն է և կոչ արեց ստրուկ չլինել և վախից դժգոհությունը չթաքցնել, այլ արտահայտել այն:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Իրոք որ շատ ջարդուփշուր եղած ոստիկաններ ու անգամ մեկ զոհ կա, բայց չգիտես խի քաղաքացիական զոհերն 7 անգամ ավելի են: Տարօրինակ է
Այ լավ ասեցիր` "Փաստեր կան" ու հիմա բացատրեմ`
1. Ժողովուրդը ինչ մեղք ունի, որ մարտի մեկին առավոտյան ժամը 6-7 արանքում ոստիկանները շրջապատել, ջարդել ու ամբողջ Մաշտոցի պողոտայով /պռոսպեկտ/ լարել էին ժողովրդին? վիդեոները կան, ինչպես նաև շատ-շատ ականատեսներ:
Ոնց է լեզուդ պտտվում, որ ասես թե այստեղ ժողովուրդն է մեղավոր? Ինչ հիմքերով? Ոնց?
2. Երբ ժողովուրդը հավաքվել էր քաղաքապետարանի դիմաց ու դեռ ոչ մի ոստիկան ծեծված չէր, միթե ոստիկանական "Վիլիս"-ը անտեղի տեղը վրաերթի չենթարկեց մարդկանց? Չլինի էտ ելա մոնտաժ? Ականատեսներն էլ հիպնոզի տակ էին?
Ու ուշադրություն դարձրու, որ այս իմ նշած դեպքերից առաջ ժողովրդի կողմից դեռ ոչ մի ուժ չէր կիրառվել:
Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
Օգտվիր Փոխարկիչ ծրագրից
Գրառմանդ մեջ միայն ու միայն քո սեփական վերաբերմունքն է Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ։ Զգացմունքայի գրառում, որտեղ չկան փաստեր, մինջդեռ ես առաջարկում եմ հենց նույն Ազգի կայքեջից քաշել ու լսել այդ ձայնագրությունը, որտեղ իմ ասածը փաստերով է ապացուցվում։ Ազգին տականք անվանելու մասին որևէ խոսք չկա այդ խոսքի մեջ, կա անհատներին տականք անվանելու փաստ։
Նոյն սխալը կրկնում էք բարեկամ:
«Ան աղբիւրը որ լեւոնական չէ. հայլուրական է»
Ավելացվել է 1 րոպե անց
Մարդը արդէն իրեն ժողովուրդի տէրն է համարում: Խնդրեմ սթափեցէք: Վախենում եմ ազգամիջեան կռիւից, Աստուած մի արասցէ:
Դուք անտեսում, կամ ծախուած տականք էք համարում ԼՈՒՌ մնացեալին:
Վերջին խմբագրող՝ Պանդուխտ: 22.03.2008, 15:22: Պատճառ: Գրառման ավելացում
Անիմաստ թեմա է, պարզից էլ պարզ է, որ իշխանությունն է պատասխանատու
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ