Artgeo-ի խոսքերից
Պանդուխտ Ազգ.ամ կայքից մեջբերումներ անելուց առաջ, վերնագիրը կարդալուց հետո, կարելի նաև կարդալ պարունակությունը։ Կապույտով նշեմ Ազգի ցանկությունները, իսկ կանաչով իրականությունը։
ՈՎ ԻՆՁ ՀԵՏ ՉԷ, ՏԱԿԱՆՔ Է...
Այսպես կամ մոտավորապես այսպես է ասել Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ամբիոնից: Ըստ «Lragir.am»-ի, ՀՀՇ առաջնորդն ի մեջ այլ բաների, ասել է. «Սա վեհացման եւ ստորացման ժամանակաշրջան է: Դժվար է պատկերացնել մի քաղաքացի, որն ունի արժանապատվություն եւ չի կանգնում շարժման կողքին, ուրեմն դա ազգի տականքն է»: Նա ցավ է հայտնել, որ տականքը շատ է, սակայն նշել է նաեւ, որ «ազատ քաղաքացիների, համաժողովրդական շարժման մասնակիցների ավելանալու հետ մեկտեղ այդ տականքը նվազելու է եւ քչանալով՝ մտնելու է իր բները»:
Այս էլ մեր ուսյա՜լ, գիտնակա՜ն, իմաստո՜ւն, եվրոպական ու համաշխարհային արժեքներ կրո՜ղ նախագահացուն...
Նրանց համար, որ կարծում է, որ նման երեւույթը անթույլատրելի է, «ԱԶԳ» օրաթերթը բացել է հատուկ էջ՝ ՏԱԿԱՆՔՆԵՐ:
Ինչպես տեսնում ես, նույնիսկ այս, կոնտեքստից հանված նյութում, Լևոն Տեր-Պետրոսյանը ազգին տականք չի անվանում։ Անվանում է որոշակի անհտատների, որոնք վեր են դասում իրենց սեփական բարեկցությունը։ Օրինակ Արթուր Բաղադասարյանը ըստ այս խոսքերի տականք է։ Բայց օրինակ դու, ըստ այս խոսքերի տականք չես։
Էջանիշներ