Lion-ի խոսքերից
ՍԴ որոշումը հրապարակվեց և իմ նախորդ դիրքորոշումն, ըստ իս, հաստատվեց:
Դատարանն ասում է՝ 35-ում ոչինչ չկա անձեռնամխելիություն ունեցող անձանց մասին, էդ ոչինչը, ըստ դատարանի, հակասահմաադրական է: Ստեղ մարդու ուղեղը կարա մի թեթև կախի, բայց, որ ռեստարտից հետո առաջ անցնես՝ հարցա ծագում՝ և՞...
Բայց մի ուրիշ պահ էլ կա՝ դատարանը խոսում է գործառնային անձեռնամխելիության մասին, այսինքն՝ սուբյեկտը ենթակա չէ պատասխանատվության իր կարգավիճակից բխող գործողությունների համար և, ըստ դատարանի, 35-ը պետք է խոսի այդ մասին: Ստեղ իշխանությունները կարող են ձիով քայլ անել և արմատից կտրել ամեն ինչ, ասելով, որ... պարոն Քոչարյանը գործել է ՈՉ ԻՐ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՑ ԲԽՈՂ գործառույթնների շրջանակներում, քանի որ, ասենք, զորքը Երևան բերելն ու այն կիրառելը որևէ կերպ չի համապատասխանում դրան:
Պաշտպաններն էլ, բնականաբար, կսկսեն հիմնավորել, որ դա հենց կարգավիճակից բխող գործառույթ/գործողություն է, քանի որ երկրի անվտանգությունը հենց այդպես է ամրապնդվել:
Արդյունքում, մնում է անորոշ վիճակ, որ կողմը ոնց ուզի՝ կմեկնաբանի, սակայն նաև մանևրի տեղ է մնում իշխանությունների համար, որոնք կարող են, Պուտինի ժամանմանն ընդառաջ, բաց թողնել պարոն Քոչարյանին: Մի խոսքով, իրավաբանության և քաղաքականության յուրօրինակ մի խառնուրդմ, ընդ որում դեռ հայտնի չէ, թե գործը վարող դատավորն ինչ կարծիք կարտահայտի...
Էջանիշներ